Պատասխանը: Elections of president in Armenia 2008 Նախագահական ընտրությունները Հայաստանում Президентские выборы в Армении
Միջադեպ է տեղի է ունեցել Արաբկիրի 5/20 տեղամասում: Այստեղ հարվածել են Լեւոն Տեր-ՊԵտրոսյանի վստահված անձ Տիգրան Քարգուլյանին, ապա ոստիկանների միջամտությամբ հարկադրաբար դուրս բերել ընտրատարածքից: Տիգրան Քարգուլյանը ՚Ա1+ՙ-ին հայտնեց, որ այս ամենը սկսվել էր դեռ առավոտյան ժամը 7-ին:
Նա երբ ներկայացել է ընտրատեղամաս, պարզել է, որ ընտրատարածքի սեյֆը բաց է: Տիգրան Քարգուլյանը նշում է, որ ինքը տեղեկացված է եղել որ այդ նույն տեղամասում նախորդ օրը անհետացել կամ փոխվել է կնիքը, ինչի վերաբերյալ դիմում-բողոք է կազմել: Ըստ նրա` ծեծկռտուքի հեղինակը Կոտիկ անունով մեկն է, որը այս ամենը սարքել է ` տեղյակ լինելով դիմում-բողոքի մասին:
Վստահված անձը չի պատասխանել ոստիկանների և հանձնածողովի անդամի հրմշտոցին, իրավիճակը չսրելու համար: Կոտիկը այս ընտրատեղամասում չի քվեարկում և նրա անունն ու ազգանունը հայտնի չէ:
|