Պատասխանը: Elections of president in Armenia 2008 Նախագահական ընտրությունները Հայաստանում Президентские выборы в Армении
Էս էլ ԼՏՊ-ի խախտումների մասին...
ԼՏՊ-ի վստահված անձը խախտել է օրենքը
Արաբկիր համայնքի Շիրվանզադեի անվան դպրոցում տեղակայված թիվ 5/20 տեղամասում է գտնվել թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի միաժամանակ երկու վստահված անձ, ինչը օրենքի խախում է։ Ինչպես մեզ փոխանցեց դիտորդ Մարինե Մադաթյանը, ինքը մոտեցել է Տեր-Պետրոսյանի վստահված անձանցից մեկին եւ ասել, որ օրենքը թույլ չի տալիս ընտրատեղամասում նույն թեկնածուի միաժամանակ երկու վստահված անձի ներկայությունն ու առաջարկել է, որ նրանց մեկը դուրս գա։ Տեր-Պետրոսյանի վստահված երկու անձն էլ ասել են, որ դուրս չեն գալու։ Դիտորդ Մադաթյանը արձանագրել է օրենքի խախտումը, որից հետո հրավիրել է ոստիկաններին եւ նրանց ուղեկցությամբ ընտրատեղամասից դուրս հրավիրել Լեւոն Տեր-Պետրոսյանի վստահված անձանցից մեկին։ Այլ միջադեպ այդ ընտրատեղամասում չի արձանագրվել։
|