Quote:
Originally Posted by VooDiK
apsos LTP i jamanak chkar internet chkar shat ban tesnox u nkatox Herustaenkerutyun .... en vor 50-60% V. Manukyan@ dzayn er havaqel, u LTP n nstec 1-i pulov naxagah ....
|
Ինտերնետ կար, օգտվելու հնարավորություն չեին տալիս։
Ֆիզինստիտուտը 93ից սկսած անվճար գիտական հիմնարկներին ինտերնետ տրամադրելու պարտավորություն էր վերցրել ու ստացել կապ Գերմանիայից։
Բայց մեր բոլոր փորձերը այն ժամանակվա խուչուչիկ կապի նախարար Պողպատյանից(նա որ Արմենտելը սեփականաշնորհեց, հետո ծախեց հույներին թռավ) առանձնացված (dsl նման) գիծ դեպի ֆիզինստիտուտ ստանալ, որտեղ տեղադրվել էր ալեհավաքը, որ գոնէ համալսարանում այդ ինտերնետից օգտվեն, ապարդյուն էին անցնում։
Հետո պարզ դարձավ, որ էտ էշի գլուխը Արմենտելի մոնոպոլիան էր նախապատրաստում ու չեր ուզում, որ մինչև այդ ինչ որ մեկը արդեն շուկայում գործը սկսեր...
ԼՏՊի օրոք խոսքի ազատությունը արգելված էր ու իրանց համար կապի մոնոպոլիան կարևոր էր։
Ասում էին նույնիսկ Վանո մարազմատիչը Վետերոկը ու նմանատիպ կաֆեները փակել է տվել, որովհետև ինքը կաֆեներում "հեղափոխական" մտքեր էր հավաքել իր ուսանող ժամանակ, իսկ հիմա վախենում էր, որ կարող է նոր ջահելներ այնտեղ նստելով մի նոր մտքերի հանգեն, օրինակ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ինչ է...