ԴԵՍՊԱՆՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Մենք` ներքոստորագրյալներս, հավատարիմ մնալով հայ դիվանագետի կոչմանը, առաջնորդվելով Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի առջև մեր ունեցած պատասխանատվության զգացումով, մտահոգված լինելով Հայաստանում ստեղծված իրավիճակով, խորապես հարգելով ՀՀ քաղաքացիների ընտրության իրավունքը, համոզված լինելով , որ միայն արդար և ազատ ընտրությունների ընտրությունների արդյունքում ընտրված նախագահը կարող է լավագույնս դիմագրավել միջազգային ասպարեզում մեր պետության առջև առկա մարտահրավերներին և էականորեն բարձրացնել Հայաստանի իրական ժողովրդավարության հաստատման համար պայքարի ելած մեր հայրենակիցներին:
Կարևորելով երկրում կայունության պահպանման և հասարակական համաձայնության անհրաժեշտությունը, մեր հայրենակիցներին, և հատկապես երկրում հասարակական կարգի ու անդորրի ապահովման համար պատասխանատու բոլոր կառույցների ներկայացուցիչներին կոչ ենք անում զերծ մնալ ուժի միջոցով խնդիրներ լուծելու գայթակղությունից,
Հայաստանյան հեռուստաընկերություններին, և հատկապես Հ1-ին կոչ ենք անում ապահովել իրադարձությունների անկողմնակալ և համակողմանի լուսաբանում և ուղիղ եթերի տրամադրում ներկա ներքաղաքական ճգնաժամի հաղթահարման վերաբերյալ կառուցողական դիրքորոշում ունեցող բոլոր ուժերի ներկայացուցիչներին,
Կոչ ենք անում ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում աշխատող մեր բոլոր գործընկերներին, միանալ մեր հայտարարությանը:
ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ, արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Բայբուրդյան:
Իտալիայում, Իսպանիայում և Պորտուգալիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Շուգարյան:
Ղազախստանում և Ղրղզստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Լևոն Խաչատրյան:
Ուկրաինայում և Մոլդովայում ՀՀ դեսպանության արտակարգ դեսպանորդ լիազոր նախարար Ռազմիկ Խումարյան:
|