Невыдержал скумбриевич, сдал своих.
ЛТП признал право РК на разгон демонстрантов и применение спец средств, типа если народ будет здания занимать против них можно всё делать, что и РК умело организовал, здания начали гореть и разворовываться, теперь ЛТП сидеть тише травы ниже воды и смотреть, как будут разгонят и добивать оппозицию Армении...
Финита ла комедия господа, дело убийства оппозиции организованное РК, СС и притворённое в жизнь ЛТП - свершилось.
"1996-ին էլ է ժողովրդի վրա կրակել Սերժ Սարգսյանը"
01.03.08 07:36
Լեւոն Տեր-Պետրոսյանն այսօր պատասխանելով ՙԱզատություն՚ ռադիոկայանի թղթակցի հարցին, ըստ էության` բացահայտեց 1996 թվականի ռազմական գործողությունների կազմակերպչին: Իսկ հարցը հետեւյալն էր. քանի որ Տեր-Պետրոսյանը բազմիցս դատապարտել է 1996 թվականին ԱԺ-ի նախագահի եւ տեղակալի դեմ բռնությունները, ՙարդյո՞ք այսօր դատապարտում է այն ժամանակ տանկերը փողոց հանելը, կալանավայրերի վարչության պետի կողմից քաղաքական գործիչների դեմ բռնությունները՚:
Լեւոն Տեր Պետրոսյանը ասաց. ՙՈչ, չեմ դատապարտում, ես համաձայն եմ Քոչարյանի հետ, եթե մենք, ես՝ ժողովրդով գրավեինք որեւէ շենք, նա իրավունք ուներ ցրելու մեզ, այդ թվում՝ միջազգային օրենքներով սահմանված բոլոր տեխնիկական հնարավորություններով. այո, այդ իրավունքը ուներ. ցանկացած պետություն չպետք է թույլ տա զանգվածի կողմից մասսայական անկարգություններ, պետական շենքերի գրոհներ, պետական պաշտոնյաների առեւանգումներ, գլուխներ ջարդել:
Եթե մենք գրոհեինք որեւէ շենք, ու Ռոբերտ Քոչարյանը աներ այն, ինչ արեց, դա կլիներ լրիվ օրինական՚:
Լեւոն Տեր-Պետրոսյանը հիշեցրեց, որ այսօր առավոտյան հարձակվել են ոչ թե շենքեր գրոհած զանգվածի, այլ խաղաղ նստացույցի մասնակիցների վրա:
Նա հիշեցրեց 1996թ դեպքերը, թե ինչպես էին ծեծի ենթարկել ԱԺ նախագահի տեղակալներին, իսկ նախագահին տարել անհայտ ուղղությամբ. ՙԻսկ ամբողջ օպերացիան ղեկավարում էր Սերժ Սարգսյանը: Վանո Սիրադեղյանը եւ Վազգեն Սարգսյանն ընդհանրապես կապ չունեին այդ գործողությունների հետ: Սերժ Սարգսյանի տակ էին դրված բոլոր անվտանգության ուժերը, եւ ազգային անվտանգության, եւ ոստիկանության, նույնիսկ իմ թիկնազորի ուժերը: Երբ տեղի ունեցավ հարձակումը ԱԺ-ի վրա, Սերժ Սարգսյանը ասաց. ՙպետք է կրակել. ես 10 վայրկյան եմ տատանվել եւ ասել եմ՝ օդ՚:
Նա հիշեցրեց, որ այդ ժամանակ հրազենից վիրավորված ոչ մի մարդ չի եղել: