Պատասխանը: Ответ: Պատասխանը: Elections of president in Armenia 2008 Նախագահական ընտրությունները Հայաստանում Президентские выборы в Армении
Այսօր ԱԺ-ի պատգամավորները առանց խղճի խայթի հանձնեցին իրենց 4 գործընկերներին, եւ միայն Ժառանգություն խմբակցության պատգամավորները ցույց տվեցին իրենց մարդկային դեմքը: 131 պատգամավորներից 105-ն այսօր շտապել էին խորհրդարան, իրենց պարտքը տալու սերժ Սարգսյանին եւ ռոբերտ Քոչարյանին:Նրանք կատարեցին իրենց սուրբ պարտականությունը. 107 պատգամավորներից 85 կողմ քվեարկեցին Խաչատուր Սուքիասյանին անձեռնմխելիօությունից զրկելու համար, 22-ը դեմ, Հակոբ Հակոբյանին 84 կողմ, 20 դեմ, Մյասնիկ Մալխասյանին 84 կողմ, 22 դեմ, Սասուն Միքայելյանին 86 կողմ, 20 դեմ: Ամբողջ 1,80 բոյերն առած, վիզները հաստացրած պատգամավորները գնացին, փակ գատնի քվեարկությամբ հանձնեցին իրենց ընկերոջը, ընդ որում, փակ քվեարկությամբ եւ ոչ ոք չէր ստուգում նրանց քվեարկության արդյունքը, իրենք իրենց կամքով ու խղճով քաղաքական բանտարկյալ սարքեցին մարդկանց, ովքեր ընդամենը հայտարարում էին, որ ժողովրդի հետ են, իսկ խաչատուր Սուքիասյանը երբեք նրանց չի ծառայել, ու բոլորին է հայնի եղել նրա քաղաքական հայացքները. այսօր նրան հենց քաղաքական հայացքի համար են հետապնդում, սկզբում հարկային ստուգումներ, հետո արդեն իշխանություն զավթելու փորձ: ,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը: նա նկատեղ, որ ոմանք աստվածաշնչից մեջբերումներ անելու, մոմեր վառելու եւ քարոզի փոխարեն լավ կլիներ համատեղ ներողություն խնդրեիք: համատեղ ներողության փոխարեն այսօր եթերում Հայլուրն է, իսկ սահմանափակված է ազատ լրատվամիջոցների գործունեությունը: Անահիտ Բախշյանը խոսելով որպես հոկտեմբերի 27-ի զոհի այրի, նկատեց, որ անմեղ զոհերը զոհ են մեր դեմ խաղ չկայի, եւ այդպիսի մթնոլորտի զոհ համարեց նաեւ իր ամուսնուն: Նա զարմանք հայտնեց, որ սգո օր չի հայտարարվել:
Ի դեպ, երբ պատգամավոր Աշոտ Աղաբաբյանի/ Բուռնաշի/ մայրը մահացավ, 3 օր դար 21-ի եթերում լռություն էր, ոչ մի համերգ, իսկ այսօր, երեկ, ե նախորդ օրը Բուռնաշը չցղանկացավ դադարեցնել իր հեռուստահամերգների հեռարձակումը: Քոչարյանը այցելեց վիրավոր զինվորներին, եւ ներսի թույնն ու թարախը թույլ չտվեց անյցելել նաեւ անմեղ, վիրավորներին:
Ժառանգության բոլոր պատգամավորները շատ կոնկրետ հայտարարում էին, որ իրենց գործընկեներին չեն թույլ տա դարձնել քաղաքական հալածյամլներ:
|