| 
				
				Պատասխանը: Underground Newspaper from Armenia Ընդհատակյա թերթ Հայաստանից Подпольная газета из Армении
			 
 Galan eteroum eCnayac isxanoutyounneri bolor porcerin, (eu masnavorapes Gyoumrii qagaqapet Vardan Goukasyani anmijakan janqerin), Hayastani miak ankax eu anacar herousta@nkeroutyoun@ sarounakoum e eter herarcakvel:
 
 
 &ist e, orers Gyoumrii tntesakan dataran@ bavararel er Gyoumrii qagaqapetarani dimoum@, orov verjins pahanjoum er azatel Gyoumrii hin  heroustaastarak@, ortegic «GALA»-n eter e herarcakvoum, sakayn, orenqov naxatesvac kargov, herousta@nkeroutyoun@ iravounq ouni mek amsva @tnacqoum bogoqarkel datarani orosoum@:
 
 Aynpes or, Gyoumrii hin astarak@ arayjm «GALA»-i tramadroutyan tak e: Ousagravn ayn e, sakayn, or herousta@nkeroutyoun@ eter e herarcakoum bacarcakapes apaqagaqakan lourer: Mer tegekoutyounnerov, cnayac Robert Qocaryani «Artakarg iradroutyan masin» hramanagrov artakarg iradaroutyoun e haytararvac miayn Ereuanoum, sakayn, marzayin bolor  lratvamijocner@, eu masnavorapes GALA-n, nerqin kargov zgousacvel en, oreszi zerc mnan pastonakan tegekatvoutyounic dours tegekoutyounner hagordelouc: «GALA»-n sakayn, hrajarvel e eteroum hncecnel pastonakan tegekoutyounner@, eu vazog togov haytararvoum e, or herousta@nkeroutyoun@ boykotoum e isxanoutyounneri hraman@, eu eter ci herarcakoum miakogmani tegekatvoutyoun:
 
 Գալան եթերում է
 Չնայած իշխանությունների բոլոր փորձերին, (եւ մասնավորապես Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի անմիջական ջանքերին), Հայաստանի միակ անկախ եւ անաչառ հեռուստաընկերությունը շարունակում է եթեր հեռարձակվել:
 
 
 Ճիշտ է, օրերս Գյումրիի տնտեսական դատարանը բավարարել էր Գյումրիի քաղաքապետարանի դիմումը, որով վերջինս պահանջում էր ազատել Գյումրիի հին  հեռուստաաշտարակը, որտեղից «ԳԱԼԱ»-ն եթեր է հեռարձակվում, սակայն, օրենքով նախատեսված կարգով, հեռուստաընկերությունը իրավունք ունի մեկ ամսվա ըթնացքում բողոքարկել դատարանի որոշումը:
 
 Այնպես որ, Գյումրիի հին աշտարակը առայժմ «ԳԱԼԱ»-ի տրամադրության տակ է: Ուշագրավն այն է, սակայն, որ հեռուստաընկերությունը եթեր է հեռարձակում բացարձակապես ապաքաղաքական լուրեր: Մեր տեղեկություններով, չնայած Ռոբերտ Քոչարյանի «Արտակարգ իրադրության մասին» հրամանագրով արտակարգ իրադարություն է հայտարարված միայն Երեւանում, սակայն, մարզային բոլոր  լրատվամիջոցները, եւ մասնավորապես ԳԱԼԱ-ն, ներքին կարգով զգուշացվել են, որեսզի զերծ մնան պաշտոնական տեղեկատվությունից դուրս տեղեկություններ հաղորդելուց: «ԳԱԼԱ»-ն սակայն, հրաժարվել է եթերում հնչեցնել պաշտոնական տեղեկությունները, եւ վազող տողով հայտարարվում է, որ հեռուստաընկերությունը բոյկոտում է իշխանությունների հրամանը, եւ եթեր չի հեռարձակում միակողմանի տեղեկատվություն:
 |