View Single Post
Old 06 Mar 08, 20:47   #14 (permalink)
Զամունդացի դեմք
VIP Ultra Club
voter's Avatar
Join Date: Dec 2006
Age: 51
Posts: 8,242
Blog Entries: 15
Rep Power: 26 voter is on a distinguished road
Պատասխանը: Underground Newspaper from Armenia Ընդհատակյա թերթ Հայաստանից Ïîäïîëüíàÿ ãàçåòà èç Àðìåíèè

CECEL EN AJ PATGAMAVORIN
Aysor hravirvac artahert nistoum Azgayin jogov@ cayneri mecamasnoutyamb bavararec AJ patgamavorner Hakob Hakobyanin, Myasnik Malxasyanin, Sasoun Miqayelyanin eu Xacatour Souqiasyanin orpes megadryal nergravelou eu nranc nkatmamb kalanq@ orpes xapanman mijoc kirarelou touyltvoutyoun talou veraberyal HH glxavor dataxazi mijnordagir@:
Cors patgamavorner@, ovqer haytararel ein naxagahakan @ntroutyounneroum HH himnadir naxagah Leuon Ter-Petrosyanin satarelou masin, @st glxavor dataxaz Agvan Hovsepyani, katarel en hanroren vtangavor araqner` naxatesvac HH qreakan orensgrqi 225 hodvaci 3-rd (zangvacayin ankargoutyounner, oronq zougordvel en spanoutyamb) eu 300 hodvaci 1-in masov (brnoutyamb isxanoutyoun@ youracnel@): Myasnik Malxasyan@ eu Hakob Hakobyan@ cerbakalvel ein marti 1-in, isk Sasoun Miqayelyani eu Xacatour Souqiasyani gtnvelou vayr@ haytni ce:


Hakob Hakobyanin AJ berelou pah@ cncog er: Nran AJ berecin Azgayin anvtangoutyan carayoutyan hatouk nsanakoutyan jokatayinner@` seu dimaknerov: Patgamavori cerqerin cernasgtaner kayin: Erb dranq hanecin, na mi pah &o&vec tegoum, qic er mnoum @nkner, bayc pahec havasaraksroutyoun@: Hakob Hakobyanin aynqan ein cecel, or na AJ ambionic elouyt ounenalis haziv er karoganoum xosel: Sarjman masnakic, gndapet, martakan xaci arajin asti&ani sqansanakakir, garabagyan paterazmoum 94-in canr viravorvac Hakob Hakobyan@ haytararec, or inq@ sat lav haskanoum e, te inc e erkri hamar cncoum@ eu marti 1-in Azatoutyan hraparakoum mardkanc dem kirarvac brnoutyounic heto inq@ porcel e hangstacnel hanrahavaqi dours ekac jogovrdin: Myasnik Malxasyan@ nouynpes AJ ambionic haytararec, or inq@ brnoutyan oreue koc ci arel:


HH glxavor dataxazn AJ ambionic erkar mi &ar kardac ayn masin, te incpes en Leuon Ter-Petrosyani kogmnakicner@ 10 or sarounak hanrahavaqner ou erter kazmakerpel, anckacrel petakan himnarkneri bnakanon gorcouneoutyounn ou azgabnakcoutyan hangistn ou andorr@ xangarog zangvacayin hraparakayin mijocaroumner, erter, sourjorya hanrahavaqner, isk marti 1-in Fransiakan despanatan motakayqoum zangvacayin ankargoutyounner touyl tvel, harcakvel ostikanneri vra: Bayc Agvan Hovsepyani xosqoum oreue bar ckar, te incpes ein ostikanoutyan nerkayacoucicner@ meqenan qsel hanrahavaqi masnakicneri vra, incpes ein irenc sadricneri mijocov ankargoutyounner hrahrel eu ayln: «Jarangoutyoun» xmbakcoutyan gekavar Raffi Hovhannisyan@ haytararec, or dataxazi nerkayacrac pastatougt@ oc te iravakan, ayl qagaqakan hatvacakan ou oc sitak pastatougt e eu ouggvac e HH youraqancyour qagaqacou dem: «Ays i±nc enq anoum azgayin ogbergoutyan hajordog orerin, erb mer petoutyoun@, azg@ kangnac e ahreli vihi arjeu ou oc te kamrjelou, ayl xarxlelou porcer en arvoum: Sa± e cer kayounoutyoun@: Ayd or@ mardik irenc qagaqaciakan iravounqn ein pastpanoum»,- asac Raffi Hovhannisyan@: Nouyn xmbakcoutyan andam Anahit Baxsyan@ haytararec, or 10 or sarounak heteuel e Azatoutyan hraparaki hanrahavaqnerin, orteg azatoutyan sounc kar, orteg azatoutyan hyoulener ein cnvoum, bolor@ sksel ein havatal, or &ort cen, strouk cen, or hasarakoutyoun@ patrast e ir iravounq@ pastpanel hanoun azatoutyan: Na asac, or inqn el e masnakcel ayd hanrahavaqnerin ou elouyt ounecel, eu ete dataxaz@ ekel e AJ ou cankanoum e dra hamar ancernmxelioutyounic zrkel ir gorc@nkernerin, apa tog iren el cerbakalen: Ays arajarkov handes ekan naeu «Jarangoutyan» myous patgamavorner@: «Ays 2 oreri @ntacqoum zbagvac linelov mer 4 gorc@nkerneri eu bazoum ayl cerbakalvacneri pntrtouqov eu bazmics baxvelov mer patgamavorneri kogmic nranc gtnvelou vayr@ parzelou ou nranc het tesakcoutyoun ounenal@ xapanog pasterin ou pastonyanerin, menq havastoum enq, or nranc nkatmamb irakanacvog naxaqnnoutyoun@ ankogmnakal, anacar ce eu dours e orenqic: Ayd masin e vkayoum naeu past@, or nsvac ancancic sateri pastabannerin argelvel e tesakcel irenc pastpanyali het: Isk mer gorc@nkerneri ou bazoum ayl cerbakalvacneri fizikakan ou arogjakan vi&ak@ iskapes mtahogic e, qani or nrancic omanq entarkvel en brnoutyounneri: Mer 4 gorc@nkernerin patgamavorakan ancernamxelioutyounic zrkeln ou nranc nkatmamb qagaqakan hetapndoum irakanacnel@ gnahatoum enq ibreu mer erkrin, mer hasarakoutyann ou mijazgayin hanroutyan@ martahraver netelou hertakan anxohem qayl@»,- haytararec «Jarangoutyoun» xmbakcoutyan qartougar Stepan Safaryan@: Na patgamavornerin koc er anoum cxoracnel vrdovvac hay jogovrdi ou isxanoutyan mijeu anjrpet@ eu dem kangnel 4 patgamavornerin ancernmxelioutyounic zrkelou mijnordoutyan@, inc@ hgi e ankanxateseli heteuanqnerov: «Antouylatreli e, or menq, linelov HH isxanoutyan orensdir ogak@, dours dnenq mer erkirn ou mez mijazgayin iravounqi eu partavoroutyounneri srjanakneric: Antouylatreli e isxanoutyan oros srjanakneri` ays iravi&akoum amen gnov hagtog darnalou moloucq@: Menq hordoroum enq HH glxavor dataxazin` gitakcelou ir ays mijnordagri vtangavoroutyoun@ eu koc enq anoum et vercnel ayn: HH glxavor dataxazi mijnordoutyan bavararoumn ounenalou e boumerangi efekt eu aysteg gtnvog patgamavorneric oreue mek@ ci karoganalou pastpanel iren ayd boumerangi hetadarc harvacic, qani or qagaqaciakan hamberoutyan bajak@ lcvel e»,- asac Stepan Safaryan@:
«Jarangoutyan» ays kocern ou elouytner@, sakayn, izour ancan: AJ-n pak gagtni qvearkoutyamb 85 kogm eu 22 dem caynov patgamavorakan ancernmxelioutyounic zrkec Xacatour Souqiasyanin, 84 kogm eu 20 dem caynov` Hakob Hakobyanin, 84 kogm eu 22 dem caynov` Myasnik Malxasyanin eu 86 kogm, 20 dem caynov` Sasoun Miqayelyanin:

ԾԵԾԵԼ ԵՆ ԱԺ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻՆ
Այսօր հրավիրված արտահերթ նիստում Ազգային ժողովը ձայների մեծամասնությամբ բավարարեց ԱԺ պատգամավորներ Հակոբ Հակոբյանին, Մյասնիկ Մալխասյանին, Սասուն Միքայելյանին եւ Խաչատուր Սուքիասյանին որպես մեղադրյալ ներգրավելու եւ նրանց նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու թույլտվություն տալու վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազի միջնորդագիրը:
Չորս պատգամավորները, ովքեր հայտարարել էին նախագահական ընտրություններում ՀՀ հիմնադիր նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին սատարելու մասին, ըստ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի, կատարել են հանրորեն վտանգավոր արաքներ` նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 225 հոդվածի 3-րդ (զանգվածային անկարգություններ, որոնք զուգորդվել են սպանությամբ) եւ 300 հոդվածի 1-ին մասով (բռնությամբ իշխանությունը յուրացնելը): Մյասնիկ Մալխասյանը եւ Հակոբ Հակոբյանը ձերբակալվել էին մարտի 1-ին, իսկ Սասուն Միքայելյանի եւ Խաչատուր Սուքիասյանի գտնվելու վայրը հայտնի չէ:


Հակոբ Հակոբյանին ԱԺ բերելու պահը ցնցող էր: Նրան ԱԺ բերեցին Ազգային անվտանգության ծառայության հատուկ նշանակության ջոկատայինները` սեւ դիմակներով: Պատգամավորի ձեռքերին ձեռնաշղթաներ կային: Երբ դրանք հանեցին, նա մի պահ ճոճվեց տեղում, քիչ էր մնում ընկներ, բայց պահեց հավասարակշռությունը: Հակոբ Հակոբյանին այնքան էին ծեծել, որ նա ԱԺ ամբիոնից ելույթ ունենալիս հազիվ էր կարողանում խոսել: Շարժման մասնակից, գնդապետ, մարտական խաչի առաջին աստիճանի շքանշանակակիր, ղարաբաղյան պատերազմում 94-ին ծանր վիրավորված Հակոբ Հակոբյանը հայտարարեց, որ ինքը շատ լավ հասկանում է, թե ինչ է երկրի համար ցնցումը եւ մարտի 1-ին Ազատության հրապարակում մարդկանց դեմ կիրառված բռնությունից հետո ինքը փորձել է հանգստացնել հանրահավաքի դուրս եկած ժողովրդին: Մյասնիկ Մալխասյանը նույնպես ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ ինքը բռնության որեւէ կոչ չի արել:


ՀՀ գլխավոր դատախազն ԱԺ ամբիոնից երկար մի ճառ կարդաց այն մասին, թե ինչպես են Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցները 10 օր շարունակ հանրահավաքներ ու երթեր կազմակերպել, անցկացրել պետական հիմնարկների բնականոն գործունեությունն ու ազգաբնակչության հանգիստն ու անդորրը խանգարող զանգվածային հրապարակային միջոցառումներ, երթեր, շուրջօրյա հանրահավաքներ, իսկ մարտի 1-ին Ֆրանսիական դեսպանատան մոտակայքում զանգվածային անկարգություններ թույլ տվել, հարձակվել ոստիկանների վրա: Բայց Աղվան Հովսեփյանի խոսքում որեւէ բառ չկար, թե ինչպես էին ոստիկանության ներկայացուցիչները մեքենան քշել հանրահավաքի մասնակիցների վրա, ինչպես էին իրենց սադրիչների միջոցով անկարգություններ հրահրել եւ այլն: «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, որ դատախազի ներկայացրած փաստաթուղթը ոչ թե իրավական, այլ քաղաքական հատվածական ու ոչ շիտակ փաստաթուղթ է եւ ուղղված է ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու դեմ: «Այս ի±նչ ենք անում ազգային ողբերգության հաջորդող օրերին, երբ մեր պետությունը, ազգը կանգնած է ահռելի վիհի առջեւ ու ոչ թե կամրջելու, այլ խարխլելու փորձեր են արվում: Սա± է ձեր կայունությունը: Այդ օրը մարդիկ իրենց քաղաքացիական իրավունքն էին պաշտպանում»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը: Նույն խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը հայտարարեց, որ 10 օր շարունակ հետեւել է Ազատության հրապարակի հանրահավաքներին, որտեղ ազատության շունչ կար, որտեղ ազատության հյուլեներ էին ծնվում, բոլորը սկսել էին հավատալ, որ ճորտ չեն, ստրուկ չեն, որ հասարակությունը պատրաստ է իր իրավունքը պաշտպանել հանուն ազատության: Նա ասաց, որ ինքն էլ է մասնակցել այդ հանրահավաքներին ու ելույթ ունեցել, եւ եթե դատախազը եկել է ԱԺ ու ցանկանում է դրա համար անձեռնմխելիությունից զրկել իր գործընկերներին, ապա թող իրեն էլ ձերբակալեն: Այս առաջարկով հանդես եկան նաեւ «Ժառանգության» մյուս պատգամավորները: «Այս 2 օրերի ընթացքում զբաղված լինելով մեր 4 գործընկերների եւ բազում այլ ձերբակալվածների փնտրտուքով եւ բազմիցս բախվելով մեր պատգամավորների կողմից նրանց գտնվելու վայրը պարզելու ու նրանց հետ տեսակցություն ունենալը խափանող փաստերին ու պաշտոնյաներին, մենք հավաստում ենք, որ նրանց նկատմամբ իրականացվող նախաքննությունը անկողմնակալ, անաչառ չէ եւ դուրս է օրենքից: Այդ մասին է վկայում նաեւ փաստը, որ նշված անձանցից շատերի փաստաբաններին արգելվել է տեսակցել իրենց պաշտպանյալի հետ: Իսկ մեր գործընկերների ու բազում այլ ձերբակալվածների ֆիզիկական ու առողջական վիճակը իսկապես մտահոգիչ է, քանի որ նրանցից ոմանք ենթարկվել են բռնությունների: Մեր 4 գործընկերներին պատգամավորական անձեռնամխելիությունից զրկելն ու նրանց նկատմամբ քաղաքական հետապնդում իրականացնելը գնահատում ենք իբրեւ մեր երկրին, մեր հասարակությանն ու միջազգային հանրությանը մարտահրավեր նետելու հերթական անխոհեմ քայլը»,- հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Ստեփան Սաֆարյանը: Նա պատգամավորներին կոչ էր անում չխորացնել վրդովված հայ ժողովրդի ու իշխանության միջեւ անջրպետը եւ դեմ կանգնել 4 պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությանը, ինչը հղի է անկանխատեսելի հետեւանքներով: «Անթույլատրելի է, որ մենք, լինելով ՀՀ իշխանության օրենսդիր օղակը, դուրս դնենք մեր երկիրն ու մեզ միջազգային իրավունքի եւ պարտավորությունների շրջանակներից: Անթույլատրելի է իշխանության որոշ շրջանակների` այս իրավիճակում ամեն գնով հաղթող դառնալու մոլուցքը: Մենք հորդորում ենք ՀՀ գլխավոր դատախազին` գիտակցելու իր այս միջնորդագրի վտանգավորությունը եւ կոչ ենք անում ետ վերցնել այն: ՀՀ գլխավոր դատախազի միջնորդության բավարարումն ունենալու է բումերանգի էֆեկտ եւ այստեղ գտնվող պատգամավորներից որեւէ մեկը չի կարողանալու պաշտպանել իրեն այդ բումերանգի հետադարձ հարվածից, քանի որ քաղաքացիական համբերության բաժակը լցվել է»,- ասաց Ստեփան Սաֆարյանը:
«Ժառանգության» այս կոչերն ու ելույթները, սակայն, իզուր անցան: ԱԺ-ն փակ գաղտնի քվեարկությամբ 85 կողմ եւ 22 դեմ ձայնով պատգամավորական անձեռնմխելիությունից զրկեց Խաչատուր Սուքիասյանին, 84 կողմ եւ 20 դեմ ձայնով` Հակոբ Հակոբյանին, 84 կողմ եւ 22 դեմ ձայնով` Մյասնիկ Մալխասյանին եւ 86 կողմ, 20 դեմ ձայնով` Սասուն Միքայելյանին:
 
voter is offline  
Reply With Quote
 
 

All times are GMT +4. The time now is 04:10.

 v.0.91  v.1  v.2 XML Feeds JavaScript Feeds


Powered by vBulletin® Version 3.8.7
Copyright ©2000 - 2024, vBulletin Solutions, Inc.



Liveinternet
User Control Panel
Networking Networking
Social Groups Social Groups
Pictures & Albums All Albums
What's up
Who's Online Who's Online
Top Statistics Top Statistics
Most Active Forumjans Most Active Forumjans

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46 47 48 49 50 51 52 53 54 55 56 57 58 59 60