www.azadakrum.org
Հայտարարություն
Մարտի 1-ին Երեւան քաղաքում զոհվածների հարգելի սգակիր հարազատներ եւ նրանց մտերիմներ. վերջին ամիսների մեր ժողովրդի ազգային-ազատագրական պայքարը եղել է բռնազավթված իշխանությունը հակահայ թափթփուկներից ետ բերելու համար: Այդ համաժողովրդական ընդվզմանը մասնակցած հարյուր հազարավոր հայ մարդիկ քաջ գիտակցել եւ այժմ էլ գիտակցում են, որ պայքարը ազատագրական առումով ճակատագրական է մեր երկրի համար: Սակայն ոճիրների մեջ թաղված չարիքի իշխանության ելուզակները թրքամիտ ու դավադիր ռամիլսաֆարովների նման գիշերով հարձակվեցին Ազատության հրապարակում քնած խաղաղ ցուցարարների վրա, սպանդի ենթարկեցին հայ կանանց, երեխաներին ու ծերերին, որի հետեւանքով, ցավոք, ունեցանք բազմաթիվ անմեղ զոհեր ու վիրավորներ: Եվ այսօր այդ ողբերգական կորուստների անտանելի վիշտը մեղմում է միայն այն, որ զոհերը դարձան հայ ժողովրդի ազատագրական պայքարի նվիրյալներ ու սուրբ նահատակներ:
Մենք խորապես վշտակցում ենք ձեզ, կիսում ենք ձեր ցավը, գլուխ ենք խոնարհում նահատակների առաջ: Մենք պատրաստվում ենք հավերժ հիշել եւ մեր սերունդներին հիշեցնել, որ նաեւ այդ նվիրյալների կյանքի ու արյան գնով ենք կարողացել փրկել մեր հայրենիքը, մեր պետականությունն ու մեր ազատությունը: Որեւէ մեկը թող մազաչափ անգամ չկասկածի, որ շուտով խստագույնս պատասխան են տալու նախճիրի բոլոր հրաման տվողները եւ նրանց կամակատար ենիչերները, ովքեր մասնակից են այս զազրելի ոճրագործությանը: Մեր պայքարը շարունակվում է` հանուն ազատության, հանուն այդ պայքարում զոհված մեր ընկերների պայծառ հիշատակի, հանուն մեր ժողովրդի ու երկրի ապագայի. պայքար, պայքար մինչեւ վերջ:
Քաղբանտարկյալներ`
Վարդան Մալխասյան, Ժիրայր Սեֆիլյան, Արման Բաբաջանյան
www.azadakrum.org