Պատասխանը: Elections of president in Armenia 2008 Նախագահական ընտրությունները Հայաստանում Президентские выборы в Армении
Ինչպես նկատած կլինեք Սեֆիլյանի հետ հարցազրույցից, որ ազատագրումն տեղադրել է մեզ մոտ, պնդում է անում
ժիրայրը, որ ԼՏՊն չցանկանալով իրավիճակի սրում հրամայել է – ենթադրաբար նկատի ունի ԼՏՊին աջակցող երկրապահներին, որ հանդարտվել ու չպատասխանել ուժի կիրառմանը։
Դրանից կարելի է ենթադրել, որ շատերը պատրաստ են եղել գալ Երևանի կենտրոն, ոստիկանությանը ու բանակի այն ստորաբաժանումներին, որ մտել էին քաղաք, զինված դիմադրություն ցույց տան...
Ենթադրում եմ, որ Երկրապահ Կամավորական Միությունից մինչ դեպքերը մի որոշ անձանց դուրս գալը, ներառյալ կարծեմ շտաբի պետ Սեյրան Օհանյանը որ այս օրերին բանակի մասին բոլոր հարցերը ինքն է պատասխանում, նշանակում էր, որ իրավիճակը անասելի լարված է եղել ու քաղաքացիական պատերազմի առաջ ենք կանգնած եղել։ Մի կողմից Սեյրան Օհանյանը, ոստիկանապետը ու մի որոշ անձնակազմ բարձրագույն բանակային կազմից, իսկ մյուս կողմից ԼՏՊին համակրող երկրապահները...
Եթե Քոչարյանը Երկրապահը կազմալուծի, դա կարող է նշանակել, որ տեղի է ունենում նույնը, ինչ ԼՏՊն Դաշնակցության հետ, արեց...
|