Պատասխանը: Underground Newspaper from Armenia Mobile phone compatible Ընդհատակյա թերթ Հայաստանից բջջային հեռախոսի հետ համատեղելի Подпольная газета из Армении совместимая с сотовым телефоном
Xist sestadroumner
Hayastanoum stegcvac nerqagaqakan vi&ak@ erek sarounakoum er mnal mijazgayin mamouli ousadroutyan kentronoum:
HH-in veraberog hodvacner ein tpagrvel «Nyou Yorq Tayms», «Faynensl Tayms», eu mi sarq ayl hamasxarhayin heginakoutyoun ounecog terteroum: Hayastanic hatouk reportaj ein taracel naeu «Royter@», «BBC»-in, «Asosieytid Pres»-@ eu ayln: «Ayn banic heto, erb Hayastani @nddimoutyoun@ sksec payqarel ancyal amis kayacac naxagahakan @ntroutyounneri kegciqneri dem, isxanoutyoun@ erkroum dajan artakarg droutyoun mtcrec: AMN naxagah Bous@ eu Areumtyan myous liderner@ petq e haskacnen Hayastani isxanoutyounnerin, or ayd pahvacn an@ndouneli e eu karog e xatarel Hayastani het hetaga haraberoutyounner@»,-grel er «Nyou Yorq Tayms»-@, orteg naeu nsvac er, or akanatesner@ terti tgtakcin patmel en, or ancyal kiraki isxanoutyan nerkayacoucicner@ zenqer eu paytoucikner en tegadrel qnac coucararneri sarqeroum, aynouheteu haytararelov, te coucararner@ patrastvoum en grohi, ostikanoutyoun@ harcakvel e coucararneri vra: «Hajord or@ gorcog naxagah@ tanker@ hanec pogoc, argelec hanrahavaqner@ eu hramayec HH ZLM-nerin hraparakel miayn ir karavaroutyan tramadrac tegekatvoutyoun@»,-sarounakel e tert@: «Nyou Yorq Tayms»-@ groum e naeu, or Jorj Bous@ petq e barcracayn artahaytver Hayastanoum tirog iravi&aki masin, inc@ aveli azdecik kdarcner AMN petqartougaroutyan haytararoutyoun@: Grete nouyn sestadroumnerov en handes ekel naeu areumtyan ver@ nsvac terter@:
Խիստ շեշտադրումներ
Հայաստանում ստեղծված ներքաղաքական վիճակը երեկ շարունակում էր մնալ միջազգային մամուլի ուշադրության կենտրոնում:
ՀՀ-ին վերաբերող հոդվածներ էին տպագրվել «Նյու Յորք Թայմս», «Ֆայնենշլ Թայմս», եւ մի շարք այլ համաշխարհային հեղինակություն ունեցող թերթերում: Հայաստանից հատուկ ռեպորտաժ էին տարածել նաեւ «Ռոյթերը», «BBC»-ին, «Ասոշիեյթիդ Փրես»-ը եւ այլն: «Այն բանից հետո, երբ Հայաստանի ընդդիմությունը սկսեց պայքարել անցյալ ամիս կայացած նախագահական ընտրությունների կեղծիքների դեմ, իշխանությունը երկրում դաժան արտակարգ դրություն մտցրեց: ԱՄՆ նախագահ Բուշը եւ Արեւմտյան մյուս լիդերները պետք է հասկացնեն Հայաստանի իշխանություններին, որ այդ պահվածն անընդունելի է եւ կարող է խաթարել Հայաստանի հետ հետագա հարաբերությունները»,-գրել էր «Նյու Յորք Թայմս»-ը, որտեղ նաեւ նշված էր, որ ականատեսները թերթի թղթակցին պատմել են, որ անցյալ կիրակի իշխանության ներկայացուցիչները զենքեր եւ պայթուցիկներ են տեղադրել քնած ցուցարարների շարքերում, այնուհետեւ հայտարարելով, թե ցուցարարները պատրաստվում են գրոհի, ոստիկանությունը հարձակվել է ցուցարարների վրա: «Հաջորդ օրը գործող նախագահը տանկերը հանեց փողոց, արգելեց հանրահավաքները եւ հրամայեց ՀՀ ԶԼՄ-ներին հրապարակել միայն իր կառավարության տրամադրած տեղեկատվությունը»,-շարունակել է թերթը: «Նյու Յորք Թայմս»-ը գրում է նաեւ, որ Ջորջ Բուշը պետք է բարձրաձայն արտահայտվեր Հայաստանում տիրող իրավիճակի մասին, ինչը ավելի ազդեցիկ կդարձներ ԱՄՆ պետքարտուղարության հայտարարությունը: Գրեթե նույն շեշտադրումներով են հանդես եկել նաեւ արեւմտյան վերը նշված թերթերը:
|