Viparmenia.com կայքը խոսքի ազատությունը իր հիմնարար սկզբունքներից է համարում ու չկա մի անձ, որը այս կայքում կարող է ունի իրավունք իր կարծիքը որպես viparmenia.com կայքի կարծիք ներկայացնել։
Ադմինիստրատոր լինելով ես ստանձնել եմ տեխնիկական գործունեության ապահովման համար պարտավորություններ, որոնցից իհարկե կախված է կայքի սկզբունքային գոյությունը, բայց դա ինձ ոչ մի դեպքում թույլ չեմ տա օգտագործել ու ներկայացնել կամ պարտադրել իմ կարծիքը ինչ որ տեղ որպես բոլորի կարծիք։
Կանոնակարգով, կայքի անունից դիրքորոշում կարող է հայտնել միայն մոդերատորների–հոգաբարձուների խորհուրդը։ 4.1.7 Խմբագրական խորհուրդն իրավասու է հանդես գալ ամբողջ ֆոռումի - իրենց ընտրած ֆորումջանցիների անունից http://viparmenia.com/vb/showthread.php?t=1791 (Constitution of Forum Конституция форума Ֆոռումի Սահմանադրությունն)
Կարճ կապեմ, ֆոռումի կանոնակարգի համաձայն կարելի է ֆորումջանցիներով ու հոգաբարձուներով հավաքվել ու ինձ և ցանկացած այլ մոդերատորի ու տեխնիկական անձնակազմի ներկայացուցչի զրկել կայքում ադմինիստրատիվ գործունեություն կատարելուց, եթե կհամարեք, որ իմ գործունեությունը անընդունելի է կայքի համար ու ես չարաշահում եմ իմ դիրքը։
Տեխնիկական հարցերում հոգաբարձուներն են որոշում, ով ինչով պիտի զբաղվի, մոդերատորների հարցում բոլոր ֆորումջանցիները – շուտով ի դեպ մեզ մոտ ընտրություններ պիտի լինեն...
Ես միգուցե հոգոբանական առումով ընկալվում եմ շատերի կողմից, որպես կայքի «պատկառելի» անդամներից մեկը, որը էական ազդեցություն ունի, բայց հավատացնում եմ, որ ես ուրախ կլինեմ, որ այդ մոտեցումը ու վերաբերմունքը իմ արածների ու գրառումների նկատմամբ չլինի։
Ազդեցությունը գիտակցելուց է, որ այս ամբողջ թոհուբոհի ընդացքում սահմանափակվեցի միայն այս թեմայում նորությունների ներկայացմամբ ու գրառումներում աշխատում եմ հակիրճ մնամ ու իմ մտքերը, շատ ավելի խիստ, հիմնականում շարադրում էի Openarmenia.com ֆոռումի ընտրություններ բաժնում....
Քաղաքականությունը ծանր թեմա է ու չեի ցանկանա, որ մեր viparmenia.com նպատակ ունենալով հաճելի շփումներ ապահովվել, աշխարհով մեկ սփռված հայության համար, քաղաքական թեմաների ծանրության տակ անհետաքրքիր դառնար մեծամասնության համար...