View Single Post
Old 10 Mar 08, 17:38   #5 (permalink)
Զամունդացի դեմք
VIP Ultra Club
voter's Avatar
Join Date: Dec 2006
Age: 51
Posts: 8,242
Blog Entries: 15
Rep Power: 26 voter is on a distinguished road
Պատասխանը: Թող Քոչարյանը մեկընդմիշտ մոռանա այն քստմնելի միտքը, թե ինքը միակ տղամարդն է այս երկրում

Դեպքերի նկարագրույթունը մի բժշկի կողմից

Այդ շաբաթ օրը իմ համար սկսվեց Գ.Ա.-ի զանգով, որը բավական ծանր հիվանդ էր և հենց այդ պատճառով չէր գիշերել Ազատության հրապարակում: Հենց նրանից իմացա, որ վաղ առավոտյան, երբ դեռ մութ էր, ոստիկանները փորձել են հարձակվել վրաններում քնածների վրա: Այնուհետև երկրորդ, ավելի վճռական գրոհով հարձակվել են, ծեծել դիմադրողներին, լցրել մեքենաները: Լևոնին շրջապատել են, բայց վերջինս դիմադրություն ցույց չի տվել (ինչ դիմադրի?): Ասում են, որ նա ասել է. խնդրեմ, ձերբակալ եք ինձ, եթե հիմքեր ունենք: Նրան հենց Քոչարյանի թիկնազորի պետը նստացրել է մեքենան և քշել Լևոնենց տուն: Այստեղ նա առնվել է տնային կալանքի տակ (իբր` որպեսզի նրան վտանգ չսպառնա): Ցույց անողների մի մասին էլ հաջողվել է փախչել: Նրանց մեծ մասը հավաքվել են Ֆրանսիայի դեսպանատան մոտ: Զուգահեռաբար կոչ է արվել հավաքվել ժամը 15.00-ին Ազատության հրապարակում, եթե թույլ չտան` Սախարովի հրապարակում: Սակայն քանի որ Ֆրանսիայի հրապարակում շարունակվել է ծեծկռտութը` որոշվեց հավաքվել հենց այդտեղ` դեռ մինչև ժամը երեքը:


Դեպքի վայրում` Մյասնիկյանի արձանի մոտ մի հոծ բազմություն` մոտ 200.000 (ոմանք ավել են ասում` չեմ կարող պնդել): Շրջապատել են արձանը` լցված է քաղաքապետարանի դիմացի հրապարակը, արձանի ետևի այգին, շրջակայքը: Փողոցը փակված է 2 կողմերից տրոլեյբուսներով ու ավտոբուսներով, ակերը ծակած: Պարզվում է, որ այստեղ հավաքվածներն են այսպես բարիկադավորվել` պաշտպանվելու համար ոստիկանների և այլոց գրոհներից: Իսկ մինչ այդ տեղի ունեցած բախումների ժամանակ, որոնք եղել են առավոտյան քաղաքացիներին հաջողվել է “զավթել” ոստիկանների 3-4 վահան: Միացրեցին բարձրախոսները, խոսեցին: Նիկոլ Փաշինյանը, Արամ Սարգսյանը: Կոչ արեցին դիրքերը ամրացնել` օգտագորելով ձեռքի տակ եղած միջոցները` առանց որևէ բան քանդելու: Հանգիստ, առանց էմոցիաների գործելու և պահանջեցին ազատել Լևոնին: Մինչ այդ Լևոնը իր տնից ասուլիսով էր հանդես եկել, որտեղ պատմել էր իրադարձությունների մասին: Որոշեցինք սնվել ու վերադառնալ: Ես, Դն, Նն ու Ան գնացինք երրորդ մաս` Աենց տուն: Երբ վերադարձանք, բոլորը լսում էին Ազատութկուն ռադիոկայանը (ով տեղյակ չէ` ասեմ, այս օրերին միակ քիչ թե շատ նորմալ լրատվամիջոցն է` բոլոր հեռուստաընկերությունները իշխանական են, Երկիր Մեդիան դաշնակներինն է, երբեմն մի փոքր ավելի օբյեկտիվ: Ռադիոներից միայն Ազատությունն է իր անունին համապատասխան գործում, ինտերնետում քիչ ավելի լավ է վիճակը` a1plus կա և այլ օպերատիվ գրող աղբյուրներ): “Ազատությունից“ իմացանք այն ինչ արդեն գիտեինք` տարբեր ականատեսների պատմածից` որոշ դետալներով լրացված: Այս ընթացքում դիրքերը ավելի էին ամրապնդել: Դեպի կրկես տանող ճանապարհին կար մի շուռ եկած վիլիս` դեռ ցերեկվա ծեծկռտուքի ժամանակ սա ամբոխի վրա էր քշել, 2 հոգու վրաերթի ենթարկել: Որից հետո ասում են դրա վարորդին ծեծել են ու նա փախել է: Իսկ վիլիսը ով պայթեցրեց` չիմացանք: Ուզում եմ հատուկ շեշտել` արձանի հրապարակից հնչում էին կոչեր որևէ վնաս չհասցնել սեփականությանը: Մեջբերեմ 2 դրվագ ուղղակի խոսքով Արամ Սարգսյանի “ելույթից”. <<Ա’յ տղա: Այ տղա, իջի այդտեղից: Իջի’:>> (քաղաքապետարանի դիմաց կառուցվող էլիտարոտ շենքի փայտե հենասյուների վրա մի ջահել էր բարձրացել` այնտեղից ներքև փայտ էր գցում: Առհասարակ այս շինարարությունից շատերն էին զինվել` լոմով, փայտերով, ձողերով) : “Եթե սադրիչ չես, իջի: Դրան շրջապատող մարդկանց, մեծերին եմ դիմում, դրան խելք սովորացրեք”: Տղան իջավ: Երկորդ անգամ այդ մասին լսվեց, երբ հեռվում` քաղաքապետարանի դիմիացի մասում ինչ-որ մեկը մեքենային էր մոտեցել, գուցե փորձում էր քանդել այն: Ասվեց <<Էդ ինչ ես անում? Տեղն ու տեղը սատկացրեք դրան: Դա սադրիչ է: Ասեցինք` ոչ մի սեփականություն ձեռք չտալ>>: Կարծես դրան հեռացրին` չգիտեմ:

սկսեցինք մթնելուն զուգահեռ նկատել Հանրապետության հրապարակից շարժում: Երևաց, որ այդ կողմից շրջապատված ենք զինված ուժերով` սաղավարտներով, հոծ շարքեր էին երևում: Նաև այդ մասին հաղորդում էին այն կողմում մեր ընկերները` այդ թվում Ա.ն, որ այն կողմում էր հայտնվել: Ապա իմացանք, որ Ձկան խանութի կողմից մեծ քանակությամբ զինվորական տեխնիկա է կուտակվել: Լևոնից կարգին ինֆորմացիա չկար, նրան չէին թողնում գա: Ցերեկը Կ.ն էր զանգել Կարմիրից, ասեց որ իրենց ևս մոբիլիզացնում են: Ապա Դ.-ին զանգեցին` ասեցին որ Կուբաթլուի զորքը ևս այստեղ է շարժվում: Այս պահին Զաքյանի կողմից սկսվեց աղմուկ` վահաններով շարք կազմածները վահաններին մահակներով հարվածելով աղմուկ էին ստեղծում: Մ-ին ու մյուս տղերքին տեսանք: Մ-ն ասեց, որ եթե անելանելի վիճակ լինի` փախնենք Զաքյանի ուղղությամբ, իսկ այնտեղից իր եղբոր օֆիս ինչ-որ շենքերի արանքով: Այդ ընթացքում տեսա բենզինի շշով ինչ-որ մեկի: Որտեղից այս ջահելները? Ուր են երկրապահները? Մանվելի մասին էլի հեքիաթներ` իբր գալիս է իր զորքով ժողովուրդւ պաշտպանելու: Մի քանի անգամ արցունքաբեր գազ թողեցին: Ապա սկսեցին աղմուկ հանող ռումբեր գցել: Լուսարձակող կրակերթեր: Վախեցնում էին: Մենք էլ գոռում էինք` թուրքեր հեռացեք: Հասկանալով, սակայն, որ հենց հայ ջահելներ են այն կողմում` իսկ արդեն թե ում ծրագիրն են իրագործում` չգիտեմ: Մի շտապօգնության մեքենա մտավ հրապարակ, շրջեց ու հեռացավ: Այս ռումբագազային թոհուբոհում մի կին վատացավ: Մոտ 55-60 տարեկան էր հավանաբար: Մոտեցա: Հաջողվեց զանգվածին հեռու քաշել; Գիտակցությունը կորցրել էր: Անոթազարկը տեղն էր, հաճախացած: Մի երկու թեթևակի ապտակ տվեցի, ուշքի եկավ, բայց խիստ թուլացած էր, գիտակցությունը մթագնած: Ասեց անունը` Ա: Պարզվեց` որդին մեր կողքին է: Պառկացրինք արձանի պատվանդանին, մեր կոլեգաներից մեկը (այդ աղջկան տենց էլ տեղը չբերեցի, բայց դեմքը շատ ծանոթ էր) վալիդոլ էր դրել բերանը: Ն-ին արդեն ասել էի զանգեր 103: Կինը սկսեց դողացնել. Մամրարը սառն էր: Հանեցի բաճկոնակս, գցեցի տակը: Շտապ օգնությունից տեղեկություն չկար: Չգիտեմ որտեղից պատգարակ բերեցին: Դրեցինք վրան ու վազեցինք այգիով դեպի Զաքյան: Ճանապարհին հագա բաճկոնակս` համոզվելով, որ հեռախոսս տեղն է, չի կորել: Այնտեղ տեսանք, որ 3-4 մեքենա կա մասնավոր: Գոռացի` ով կա մեքենաների տերերից: Մի մեքենա շարժվեց, տեղափոխեցինք հիվանդին նրա մեջ ու որդու հետ ուղարկեցինք հիվանդանոց: Վերադարձանք Մյասնիկյանի արձանի մոտ, ճանապարհին նկատելով 4 պատգարակ` այն շտապ օգնության մեքենան էր հավանաբար թողել ու հեռացել: Դեռ ետ չեկած, լսեցինք, որ մեր ուղղությամբ “բժիշկ, բժիշկ” գոռալով երեք հոգի են վազում: Նրանցից մեկը` 16-17 տարեկան աչքի վնասվածք էր ստացել: Կեղտոտ, արյունոտ վերք էր: Կողքից մեկը թրջած թաշկինակով մի փոքր մաքրեց վերքը: Երեխային թևից բռնելով` շարժվեցինք նույն` Զաքյանի ուղղությամբ` այգու միջով: Նորից գոռում եմ` ով կա մեքենայով: Տեսանք մի արտասահմանյան մեքենա` մեջը տղա ու աղջիկ` իսկ ետևի նստարանին մի գեղեցիկ ծաղկեփունջ: Ասեցի` հիվանդանոց է պետք գնալ: Բայց տղան առանց այն էլ ամեն ինչ հասկացել էր: Տուժած տղային տեղափոխեցինք եղբոր հետ ետևի նստարանի վրա: Այդ պահին ևս մի վիրավոր բերեցին: Դրան էլ դրեցինք մեքենայի մեջ ու մեքնենան հեռացավ: Զաքյան և Գրիգոր Լուսավորիչ փողոցների խաչմերուկում ուժեղ բախումներ էին, մեքենաներ էին այրվում, ասեցին, որ փշալար բերած մեքենան է պայթեցվել: Ապա մի պատգարականման մետաղյա կոնստրուկցիայի վրա բերեցին ահավոր վիճակում, արյունահոսոց երիտասարդի: Սկսեցինք մեքենա փնտրել: Բեռնատար գազել կանգնեցրինք: Նստեցի մեջը` վիրավորի հետ: Դ-ին էլ կանչեցի` բայց երևի հեռու էր: Բայց դրսից շտապօգնության ձայն լսվեց: Իջանք, տեղափոխեցինք “Ռաֆ” մակնիշի շտապ օգնության մեքենայի մեջ: Մի կերպ շարժվեցինք` դրսից հարվածում էին: Նոր տեսա, թե ինչ է պատահել վիրավորի հետ. գլուխը բացել էին, ուղեղը` մեծ կիսագնդերով դուրս էր թափվել: Դիմեցի առջևում նստած իմ կոլեգային` չէր էլ ուզում լսել: Ստերիլ կտորներ խնդրեցի արյունահոսող հատվածները սեղմելու համար` քույրը, որ իմ հետ էր նստած` տվեց, առանց հիվանդին նայելու: Երևի շատ էին վախեցած: Մեկ էլ կանգնեցրին` մի վիրավոր ևս կար: Ներսում նստած քույր և առջևում նստած բժիշկը ասեցին թե ծանր հիվանդ ունենք, չենք կարող, բայց ես պնդեցի, որ վերցնենք, քանի որ մեր ունեցած վիրավորից հույս չունեի: Վերցրեցինք, մի կերպ նստեց կողքս: Անունը` Ս: Գլխի վնասվածք ուներ, բայց ոչ շատ լուրջ: Ճանապարհին խոսեց ծանոթների հետ բջջայինով: Իմն էլ էր զանգում, բայց ձեռքերս արյունոտ չէի վերցնում շալվարիս գրպան տեղափոխած բջջայինը: Սրանք էլ չէին կողմնորոշվում, թե ուր քշեն` դեպի իրենց նախատեսած երրորդ հիվանդանոց ճամփեն փակ էր: Մինչ այդ համոզվեցի, որ գլուխը բացված հիվանդը արդեն մահացել է: Պնդեցի, որ քշեն առաջին հիվանդանոց: Հասանք: Շատ դանդաղ էին դիմավորում: Մինչև մի քանի անգամ չգոռացի, որ մյուս հիվանդի համար դուռը դրսից բացեն, որ իջնենք: Այդ ժամանակ լսվեց 25-26 տարեկան զոհվածի հեռախոսի ձայնը` հեծկլտան ռաբիզ էր: Մյուսին տարանք ընդունարան: Վ-ն էր այստեղ, կազմակերպում էր: Այստեղ բժիշկներից տեսա մի ծանոթի, ինքը ինձ ճանաչեց, բայց ես տեղը չբերեցի: Հետո Ա-ն տեսա` կանչել էին: Ընդունարանում էր նաև մի ռազմական ոստիկան` 18-19 տարեկան: Կարծես ոչինչ` լավ էր, չհասկացա ինչ վիրավոր է: Լվացվում էի ընդունարանում, երբ բերեցին կողքիս աթոռին դրին ոստիկանի մահակն ու պաշտպանիչներ` հերթապահին ասելով` “էս էրեխեքի պտույքներն ա, ստեղ եմ դնում:”


Մեր կլինիկաների գծով Ա-ին տեսա: Մ-ին զանգել տվեց: Ինձ ասեց.
- Դու ինչ էիր այնտեղ անում?
- Փորձում էի մարդկանց օգնել, մեր եղբայրներին ու քույրերին:
- Դուք պիտի պատասխան տաք ձեր քաղաքականության համար, սաղ ձեր պատճառով ա
- Ինչի համար պատասխան տամ, որ հիվանդներին եմ տեղափոխել, մարդկանց օգնել?
- Եթե որպես բժիշկ ես եղել, լավ, շնորհակալություն,- փափկած պատասխանեց:
- Եթե կարող եք այնտեղ շտապ օգնության մեքենաներ ուղարկեք, մարդիկ վիրավորվում, մնում են:
- Ոթրտեղ:
- Զաքյան-Գրիգոր Լուսավորիչ խաչմերուկ:

Պատասխանեցի ու սկսեցի մտածել` իրոք չգիտեր, թե որտեղ է: Բա էս ամենը, այս գրոհը սկսած իշխանությունները չէին մտածում այնտեղ բազում շտապ օգնության մեքենքներ ուղարկել, Էրեբունիի ռեանիմոբիլներ ուղարկել: Բա սրանք ինչի համար պատասխան տան? Դեռ այն ուշագնաց եղած կնոջից սկսած իմ դիրքորոշումը քաղաքացիականից դարձավ զուտ Հիպոկրատի երդում տված մեկի դիրքորոշում:

Հարցրի Վ-ին ու Գ-ին, թե կարող եմ, արդյքոք, օգտակար լինել: Ինձ ասեցին, որ իրենք ամեն ինչ կանեն: Ու գնացի:
Դ-ի հետ խոսեցի, ասեցի ինչ կա: Իրենց մոտ լարված էր:
Տնից տագնապահար զանգեցին որերորդ անգամ: Որոշեցի իմ կեղտոտ շորերով այնտեղ էլ չգնալ: Դ-ի, Ն-ի մասին մտածելով եկա տուն: Հեռախոսս ճամփին նստեց:

22.30-ին Քոչարյանը հայտարարեց Արտակարգ դրություն` 20 օրով:

Դ-ի հետ խոսեցի, պարզվեց, որ թալան է սկսվել, վիճակը անկառավարելի է, ոստիկանները նահանջել են: Խնդրեցի որ տուն գնան, քանզի թալանչիների հետ այլևս գործ ունենալ չարժե: Դ-ն ու Ն-ն գնացին տուն: Գիշերը` 3.00-ին Լևոնը իր կողմնակիցներին հեռախոսով հորդորել էր ցրվել տներով:
Հետո բազմիցս համոզվեցի, որ թալանը սադրել էին: Այդ թվում ոստիկանների ցույց տված կադրերով` առանց դեմքների վրա ֆոկուս անելու տեսնում էին, թե ինչպես են մարդիկ արկղերով հեռանում խանութներից: Շատ հանգիստ: Բա ուր էր նահանջել ոստիկանությունը այդ պահին: Թե այդ օպերատորը արջի միս կերած միայնակ նկարում էր թալանչի մարոդյորներին, որոնք տեսնելով նկարողին կսպանեին?

Եվ հետո ականատեսներ գիտեմ, որոնք տեսել են, թե ինչպես են ցուցարարները նրանց հետ վիճում, պահանջում դադարեցնել թալանը:

Հ.Գ. Իսկ այսօր, մարտի 2-ին, Քոչարյանը շրջեց տուժած ոստիկանների պալատներով, առողջություն մաղթեց: Իսկ հասարակ տուժած քաղաքացիներին կրկին անտեսեցին: Նրանք մարդ չեն Ձեր համար, պարոն Նախագահ?


http://www.payqar.org/am/80/item/255/
 
voter is offline  
Reply With Quote
 
 

All times are GMT +4. The time now is 00:39.

 v.0.91  v.1  v.2 XML Feeds JavaScript Feeds


Powered by vBulletin® Version 3.8.7
Copyright ©2000 - 2024, vBulletin Solutions, Inc.



Liveinternet
User Control Panel
Networking Networking
Social Groups Social Groups
Pictures & Albums All Albums
What's up
Who's Online Who's Online
Top Statistics Top Statistics
Most Active Forumjans Most Active Forumjans

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46 47 48 49 50 51 52 53 54 55 56 57 58 59 60