Պատասխանը: Ընդիմադիր լրատվամիջոցները թե կառավարական, ով ինչքան է ստում Оппозиционные и правительственные СМИ, кто больше врёт
Թեման ծավալուն է, կարելի է առանձին զրույց սկեսլ։
Ոչ մի կերպ չեմ կարող համաձայնվել, որ հաղորդագրությունը ներկայացնողի անձը, առավել ևս արտատպողի, օրինակ իմ անձը ու նրա արժանիքնաերը, կարող են էական նշանակություն ունենալ, զետեղված փաստերի ժղտման հարցում։
Անկասկած, ամբողջ սովետական մեքենան իր գոյության ընդացքում, մարդկանց վարկաբեկելով էր փորձում այլախոհությունը ճնշել ու որոշ դեպքերում դա ազդում է շատերի վրա, եթե օրինակ գլխավոր դատախազին կամ պրեզիդենտին բռնացնում են սեռական արտաընտանեկան հարաբերություններում, բայց գիտակից մարդու համար, այդ սեռապես անգամ վարկաբեկված անձի կողմից ներկայացվող փաստերը, երբեք չեն կարող իրենց արժեքը կորցնել կամ մեծացնել, քանի դեռ այդ փաստերը սեռական կյանքի մասին խորհուրդներ չեն, այլ ասենք քաղաքական գնահատական է Տիբեթում ճգնավորների գնդակահարության անթույլատրելիության մասին։
Ավելին, նման ճղճիմ մեթոդներով, որ հիմա ՍԵՐԺանտական լրատվամիջոցները, փորձում են վարկաբեկել ԼՏՊի անձը, որի վարկաբեկման համարա առանձնապես ջանք անհրաժեըտ չէ, հակառակ հետևանքն է տալիս, այդ մարդուց ավելի վստահելի, որպես ճնշվածների ու հետապնդվողների պաշտպան, հայ հասարակությունը արդեն էլ ոչ մեկի չի տեսնում։ Այն է, եթե վաղը գան մեկի ձեռքերը սխալ մտքի համար, ոլորեն տանեն չեմ կարծում, թե նրա բարեկամները, ընկերները ու հարազատները կորոշեն դիմել ասենք ՀՀԿ, ՀՅԴ կամ ՕԵԿ հույսով, որ նրանք ազատելու փորձեր կանեն։ Ավելի քան համոզված եմ, դիմելու են ԼՏՊի համախոհներին եթե օրենքով ցանկանա ազատել կամ ոստիկանական համակարգում մարդ կփորձեն գնտել ու կաշառք բաժանելով ազատեն...
|