Արի մի օրինակի վրա դիտարկենք, ինչքանքով կարող ես ազդել մարդկանց վրա այս կարծիքի ազդեցության վրա
Quote:
Մարտիմեկյան դեպքերը համաժողովրդական բողոքի ակցիա էին, եթե չասեմ ապստամբության սկիզբ, որը դաժանորեն ճնշվեց կառավարության կողմից: Ֆրանսիայում ուսանողական ցույցերը եւս ավարտվեցին խանութներ վառելով, թալանելով, բայց այնտեղ ոչ ոք չմեռավ, որովհետեւ քաղաքակիրթ երկրի մասին է խոսքը (մինչդեռ մեր երկիրը վստահ չեմ, որ երկիր է)... Այն ամենը, ինչ տեղի ունեցավ` ցավալի էր, այդ օրը պետք է սգո օր հայտարարել, ավելին` պետք է սգանք մեր կառավարության համար. ի վերջո` կառավարությունը մեռավ այդ օրը», - երեկ «Հայելի» ակումբում հայտարարել է երգիչ, դաշնակցական հակումներով հայտնի Ռուբեն Հախվերդյանը
|
http://www.zhamanak.com/article/8609/
Ազատ կարող ես հայհոյել, բերել Հախվերդյանի մասին տեղեկություններ, օրինակ օգնեմ, իրա տղուն չի ուզում բանակ ուղարկի, հայտարարել է, որ փող է տալու ազատի... Համալսարան պապայի անունի շնորհիվ է ընդունվել... Գրի, վարկաբեկի տեսնենք այդ ամբողջի արդյունքում նրա ասածների հավատացողները կշատանան, թե կքչանան...