Quote:
Հրատարակված է Մարտ 13, 2008 aravot օրաթերթում
ԿԱԹՈՂԻԿՈՍԸ ՍԽԱԼ ՀԱՍՑԵՈՎ ԷՐ ԵԿԵԼ
Մարտի 11-ի երեկոյան հրավիրած ասուլիսում Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը բացատրել է, թե ինչու մարտի 1-ին չի ընդունել Ամենայն Հայոց Կաթողիկոսին: Ըստ նրա՝, Գարեգին Երկրորդը «մինչեւ իմ դարպասն է եկել», երբ դեռ բախումները չէին եղել, եւ հարցին, թե հնարավո՞ր է, որ եթե այդ հանդիպումը լիներ, բախումը չլիներ՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը պատասխանել է. «Բայց բախումը մեզ հետ ի՞նչ կապ ուներ: Ժողովրդին բախողն ուրիշն էր: Ժողովուրդն արդեն հավաքվել էր, ես էլ լավ միջոցն առաջարկում էի: Ես ասեմ, թե Վեհափառին ինչու չեմ ընդունել: Շատ պարզ պատճառով, որ սխալ հասցեով էր եկել: Նա պիտի գնար, ով որ բախել էր ժողովրդին, նրա դուռը պիտի գնար բախեր, ասեր՝ ի՞նչ ես ուզում, ի՞նչ ես անում, եղբայր»:
|
ԼՏՊն էլի ախմախ ախմախ, փոխանակ ներողություն խնդրի իրա էշն ա քշում... Անտաղանդ ու տխմար անձնավորություն է, որ իր հայ ժողովրդի արժեքների ու մտածելակերպի մասին ոչ մի տեղեկություն չունի...
Անկախ նրանից, թե վեհափառը ինչ անձ է, որտեղ ինչ մաֆիոզ գործեր է անում, նա սիմվոլ է հայ ժողովրդի ցանկացած գիտակից զավակի համար։ Եկեղեցին սիմվոլ է, որի շնորհիվ այս ժողովուրդը դեռ Հայ է կոչվում ու նրա ներկայացուցիչը այն էլ այդքան բարձրաստիճան պիտի ցանկացած Հայի տանը, երևի բացառությամբ աղանդավորների, բաղձալի հյուր լինի։
Կարող էր ընդուներ, հայհոյեր խելք սովորացներ ուր գնա ինչ անի վեհափառը, բայց հրաժարվել նրա հետ խոսալ, առնվազն քաղաքական ՏԿԱՐՈՒԹՅՈՒՆ է...
Կանխատեսելով համեմատությունների տարափը Քոչարյանի, Սարգսյանի կամ մյուս «աստվածավախ» քաղաքական գործիչների, օրինակ Գեղամյանի հետ, շեշտեմ,որ այստեղ կապ չունի, թե ով ինչքան աստվածավախ է ու ում է աղքթում,վեհափառը հայ ժողովրդի մի ստվար զանգվածի, եթե չասենք ամբողջ հայոության ներկայացուցիչն է ու այս հանգամանքը ԼՏՊի անհեռատեսության ու ինքնասիրահարվածության մասին է միայն խոսում։