Պատասխանը: ԼՈՒՌ ԲՈՂՈՔԻ ՇԱՐՔ
ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երեկ մամուլի ասուլիսում հայտարարել է, որ իրավապահ մարմինները կանխելու են չարտոնված հանրահավաքները եւ երթերը:
Վերականգնված А1 հաղորդում է
Այս պահին Կառավարության շենքի բակը, Հյուսիսային պողոտայից Ազատության հրապարակ տանող ճանապարհը լցված են ոստիկանության աշխատակիցներով: Ինչպես հայտնի է` այսօր ժամը 15.00-ին Ազատության հրապարակում մարտի 1-ի զոհերի հիշատակին մոմառության միջացառում է նախատեսված, որը պետք է շարունակվի ժամը 17.00-ից մինչեւ 19.00-ն: Բողոքի ակցիան սկսվելու է Ազատության հրապարակից:
Ակցիայի մասնակիցները պատրաստվում են միմյանցից մեկ մետր հեռավորության վրա մոմերը ձեռքերին շարք կազմել Ազատության հրապարակից մինչեւ Մյասնիկյանի արձան այս ուղիով` Հյուսիսային պողոտայով- Աբովյանին փողոցով-Հանրապետության հրապարակով- Վազգեն Սարգսյան փողոցով-Իտալիայի փողոցով: Հենց այս ճանապարհներն էլ լցված են ոստիկաններով, որոնց ձեռքներին կան մահակներ:
Հյուսիսային պողոտայում ՚Ա1+ՙ-ի օպերատորի աշխատանքը խոչընդոտել է ռազմական ոստիկանության ներկայացուցիչներից մեկը, սակայն երբ նա զեկուցել է իր վերադասներից մեկին, թե նկարահանումներ են կատարում` նրան հրամայել են չխոչընդոտել նակարահանումնները: Մինչ այդ ՚Ա1+ՙ-ի աշխատանքը խոչընդոտող ոստիկանը իր վերադասի հրամանը ստանալուց հետո ասել է. ՚Էնքան նկարեք, մինչեւ դուք հոգնեքՙ:
Ազատության հրապարկում ՚Ա1+ՙ-ի թղթակիցը տեղեկացնում է, որ այս պահի դրությամբ ոստիկանության եւ զինված ուժերի մյուս ներկայացուցիչների թիվը գերազանցում է մարդկանց թվին, սակայն որեւէ տհաճ միջադեպ տեղի չի ունեցել: Ոստիկանները առայժմ բավականին հարգալից են մարդկանց նկատմամբ, սակայն արգելում են մոմավառություն իրականացնել:
|