Quote:
Originally Posted by Hayuhi
Вахт кга вор туркери сах арацнере хайерин дэм чри ерес кхэлни.Кароха има иранк мартканц хапум асумэн вор тэнц бан чи ехэл ,кароха мартик хаватан бать Асцуне хо чен кара хапэл на аменинч тэсэлэ ев жаманакае кга вор иранк Астваци деме патасханен талу
|
aydpes el ka jana ,arden israelcinnern el en da haskanum ew uzum en ays harce dnen qvearkman..Իսրայելի խորհրդարանը քննարկում է Հայոց Ցեղասպանության հարցը
[ TOP ] 26.03.08 23:02
ՀՅԴ Երուսաղեմի Հայ Դատի հանձնախումբը տեղեկացնում է, որ այսօր Իսրայելի խորհրդարանը` Քնեսետը, որոշել է քննարկել Հայոց ցեղասպանության հարցը: Հիշեցնեմ, որ Քնեսետն անցած տարի մարտի 14-ին մերժել էր քննարկել հարցը:
2007 թ. նման, այս տարի եւս հարցը խորհրդարանի օրակարգում ընդգրկելու առաջարկը ներկայացրել է սոցիալիստական Մերեց կուսակցության ղեկավար Հայիմ Օրոնը: Խորհրդարանի նիստին ներկա բոլոր 11 պատգամավորներն էլ կողմ են քվեարկել առաջարկին: Հարցն օրակարգ մտնելուն կողմ է արտահայտվել եւ քվեարկել նաեւ կառավարության ներկայացուցիչ, Գյուղատնտեսության նախարարը: Թեեւ նա ցեղասպանության փոխարեն օգտագործել է "ողբերգություն" բառը, բայց հաստատել է, որ "բոլորս էլ գիտենք պատմությունը" եւ պետք է հարցը մտցնել օրակարգ: Նա նաեւ ասել է, որ անցյալում Իսրայելը փորձել է միջնորդել Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ, բայց նրան դա չի հաջողվել: "Անհրաժեշտ է այս մասին երկխոսություն սկսել",- ասել է Իսրայելի կառավարության ներկայացուցիչը: Քնեսետի դրական որոշումը ենթադրում է այժմ որոշել, թե խորհրդարանի որ հանձնաժողովը պիտի նախ քննարկի հարցը: Ակնկալվում է, որ հարցը կքննարկի կրթության հանձնաժողովը£Քնեսետի այսօրվա նիստին մասնակցել են ՀՅԴ Երուսաղեմի Հայ Դատի հանձնախմբի ներկայացուցիչները, որոնք շնորհակալություն են հայտնել առաջարկի հեղինակ Հայիմ Օրոնին եւ առաջարկին կողմ քվեարկած պատգամավորներին£