Պատասխանը: ß âûáèðàþ ñàì èíèöèòèâà çà ÑÏÐÀÂÅÄËÈÂÛÅ ÂÛÁÎÐÛ I elect by myself TRUE ELECTION initiative Ես ընտրում եմ ինքս - ԱՐԴԱՐ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ նախաձեռնություն
Այս նախաձեռնության էությունը
ԺՈՂՈՎՐԴԻՆ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ....
Ոչ մի անձի թույլ չտալ, ոչ մի լավագույն նկատառումներով միանձնյա տիրել Հայաստանին։
Ինչպես՞
Դա կարելի է իրագործել ժողովուրդին սահմանադրությամբ իրավունք տալով, որոշակի քանակի ստորագրություններ հավաքելու դեպքում, հասարակական կարևորություն ներկայացնող հարցերի հետ կապված հանրաքվե անցկացնել ու դրա արդյունքը օրենքի ուժ դարձնելու հնարավորություն:
Հանրաքվեով կարելի կլինի անվստահություն հայտնել ցանկացած իշխանության։
Բայց այս պահին կարևոր է ստորագրահավաք կազմակերպել Հայաստանը պառլամենտական պետության - նախագահի պաշտոնը լուծարելու, հանրաքվե անցկացնելու պահանջով...
Չբարդացնելու համար ուղղակի քայլերը նկարագրեմ.
-ստորագրահավաք սահմանադրության մեջ փոփոխություն մտցնելու հանրաքվեի պահանջով
-սահմանադրական փոփոխության հանրաքվեն նվիրված պիտի լինի նախագահի պաշտոնի լուծարմանը ու Հայաստանը պառլամենտական պետության հռչակմանը
Դրան պիտի հետևեն Ազգային ժողովի նոր ընտրություններ միայն ՄԵԾԱՄԱՍՆԱԿԱՆ կուսակցական պատկանելիության հիման վրա, որ ոչ մի ԱՆՁ չկարողանա անկապ օգտագործել ժողովրդի պադգամավորի պաշտոնը։ Միայն իր ինչ որ տեղական բան լինելը, տեղական հավ լինի թե հարգված տղա, բավարար չպիտի լինի պատգամավոր դառնալու համար։
Նոր ազգային ժողովի ձևավորվելու պես, նախագահի պաշտոնը կհամարվի լուծարված, կամ եթե ինչ որ մեկին այդ սիմվոլը շատ է պետք, կհավասարեցվի Անգլիական թագուհու կարգավիճակին, ազգային ժողովը ամենահարգված հայ անձնավորությանը կընտրի նախագահ, որ նա ընդունի ու ճանապարհ դնի միջազգային բարձրաստիճան դելեգացիաներին...
Միլիոնանող ստորագրահավաք կազմակերպելու դեպքում, ոչ մեկ չի հանդգնի չկատարել ժողովրդի պահանջը...
Այսօրվա իշխանություններին իրենց կողմնակիցներով, այնքան ժամանակ կտրվի, որ նրանք այդ միլլիոնանոց ստորագրահավաքի պահանջը կատարեն ու դուրս գան ասպարեզից։
Ընդիմությանը, այդ թվում և ծայրահեղ ընդիմությանը ԼՏՊի կողմնակիցներին ընդհամենը միառժամանակ համբերել ու իրենց մտքերը կոնկրետացնելու հնարավորություն կլինի, որ պառլամենտական պետությունում իրենց ընտրազանգվածին գնտեն։
|