View Single Post
Old 01 May 08, 22:20   #4 (permalink)
Persona grata
VIP Club
azadakrum's Avatar
Join Date: Dec 2007
Posts: 83
Rep Power: 17 azadakrum is on a distinguished road
Հիմա էլ՝ անձնագրային քարտեր

Օրերս ոստիկանության պետի առաջին տեղակալ Արարատ Մահտեսյանը տեղեկացրեց, որ մեր երկրում ներդրվելու են կենսաչափական տվյալներով անձնագրեր եւ քարտեր: Ի՞նչ են դրանք: Նախ առօրյա օգտագործման անձնագրեր այլեւս չեն լինի, դրանք քաղաքացուն կտրվեն միայն արտերկիր մեկնելիս: Իսկ երկրի ներսում գործածելու համար, ներկայիս անձնագրերի փոխարեն կլինեն քարտերը:

Դրանք որոշակի տվյալներ կպարունակեն՝ անձի լուսանկարը, անուն-ազգանուն-հայրանունը, ծննդյան թիվը, հասցեն, երկու ձեռքերի 4 մատների՝ բթերի եւ ցուցամատերի հետքերը եւ ստորագրությունը: Սրանք ապահովում են փաստաթղթի եւ անձի նույնականացումը: Այսպիսով կունենանք անձը հաստատող երկու փաստաթուղթ: Անձի տվյալները պահվելու են բնակչության պետական ռեգիստրի պահոցներում: Այս համակարգի ներդրման նախաձեռնությունը մշակելիս հիմքում էստոնական համանման համակարգի օրինակն է եղել, իսկ էստոնական ռեգիստրում ներառված են հետեւյալ տվյալները՝ ազգությունը, սեռը, ծննդյան թիվը, քաղաքացիության ու բնակության վայրի, ամուսնական կարգավիճակի, ծնողական իրավունքի մասին տվյալներ, կրթությունը, գործունեությունը եւ այլն:

Իսկ ինչպե՞ս են մեզ մոտ պաշտպանվելու անձի մասին տվյալները: Այս առումով ոստիկանության պետի առաջին տեղակալը նկատեց. "Մենք այնպիսի ծրագրեր ենք ներդնելու, որոնք կապահովեն ամենաբարձր պաշտպանվածությունը: Յուրաքանչյուր պետական մարմին, որ իրավունք ունի օգտվելու այդ տվյալներից, այնուամենայնիվ թույլատրելիության սահման է ունենալու: Մենք պաշտպանվածության այնպիսի համակարգ ենք ունենալու, որ ֆիքսվելու են բոլոր այն պետական կառույցները, որոնք մտնելու եւ տեղեկություն են վերցնելու": Նա նաեւ հավելեց, որ անձը, բնակության վայրը փոխելու պարագայում, այդ մասին պետք է տեղեկացնի բնակչության ռեգիստրին, այլապես կտուգանվի:

Խոստանում են, որ այդ քարտերը արտոնություններ են ունենալու. "Այս համակարգի ներդրմամբ հեշտանալու է քաղաքացիների հետ աշխատանքը հանրային ծառայությունների ոլորտում: Եթե քաղաքացին քարտը ներկայացնի, ապա նրանից այլեւս փաստաթղթեր չեն պահանջվի":
Ավելորդ չենք համարում հիշեցնել, որ նույն բանն էին ասում նաեւ սոցիալական քարտեր ներդնելիս, բայց այդպես էլ ոչինչ չփոխվեց, եւ քաղաքացին էլ չազատվեց տարբեր փաստաթղթեր ներկայացնելու քաշքշուկից, իսկ մարդկանց հավաքագրած տվյալներն օրենքի սահմաններում նույնիսկ հնարավոր եղավ տրամադրել օտարին անգամ: Ա. Մահտեսյանը նշեց, թե "սոցքարտերն ուրիշ են եւ դրանք ընդամենը օժանդակելու համար էին": Այսինքն, ՀՀ սոցապնախարար Աղվան Վարդանյանը բացահայտորեն ստել էր, թե սոցքարտերի ներդրումը վերացնելու է թղթաբանությունը եւ քաղաքացին իր սոցիալական խնդիրները միայն սոցքարտով կլուծի: Ուրեմն՝ ոմանց անհրաժեշտ էր այս միջազգային ծրագիրը ներդնել, ՀՀ բնակչության տվյալները հավաքել (արդեն իսկ ճիշտ էր "մարդկանց համարակալում" ձեւակերպումը) եւ լրացուցիչ գումարներ մսխել, գրպանել: Հիմա էլ արդեն այս քարտերը արժեք չունեն: Երբ բազմաթիվ կազմակերպություններ ու անհատներ ՀՀ գլխավոր դատախազից պահանջում էին հետաքննել ու կալանավորել "ազգայնական" նախարարին, սոցապնախարարը հոխորտում էր, թե ոմանք խանգարում են պետության կայացմանը: Հիմա ի՞նչ որակում տանք սոցիալական քարտի ջատագով պաշտոնյաներին, պատգամավորներին ու գործարարներին: Վերացրի՞ն ավելորդ թղթաբանությունը, ստվերային տնտեսության վերջը տվի՞ն, թե՞ սոցիալական արդարությունը վերականգնեցին ՀՀԿ-ՀՅԴ-ական "ազգային" իշխանությունները:

Ինչեւէ, այս նոր քարտերն էլ դեռեւս չիպով չեն լինի՝ բայց պայմանավորված չիպերի թանկությամբ: Քարտը կտրվի վճարովի, ինչի չափը, սակայն, առայժմ որոշված չէ: Իսկ արդյո՞ք այդ քարտերի վճարովի լինելու հանգամանքը չի նպաստի, որ մարդիկ չստանան անձը հաստատող այդ փաստաթուղթը: Այս հարցն էլ առայժմ կանոնակարգված չէ, բայց ոստիկանության պետի առաջին տեղակալի խոսքերով, եթե այդ կարգի խնդիր ծագի, անապահովների փոխարեն գուցե վճարի պետությունը:

Ըստ Ա. Մահտեսյանի, կենսաչափական տվյալներով քարտերի ներդրումից հետո սոցքարտերի անհր աժեշտությունը վերանալու է :
Եվ ուրեմն՝ վերհանում ենք նախկինում արտահայտված այս բազմանշանակ հարցը. ովքե՞ր են պատասխան տալու սոցքարտերի միջոցով մարդկանց համարակալումն իրականացնելու, հարյուրավոր թոշակառուներին հասանելիք նպաստներից զրկելու, բանկային համակարգում այսօր էլ ապօրինաբար սոցքարտ պահանջելու եւ նմանատիպ այլ հանցանքների համար:
Վստահ ենք՝ բազմաթիվ մարդկանց կհետաքրքրի առավել բարձրաստիճան պաշտոնյաների կարծիքը, թե այս նոր քարտերի ներդրմամբ իրականում ինչքանով են պաշտպանված լինելու իրենք, ինչքանով են անձեռնմխելի լինելու իրենց տվյալները, եթե դրանք սկսեն վերաբերել նաեւ անձնական կյանքին:

Հայկ Թորգոմյան

"Լուսանցք", թիվ 56, 01.05.2008թ.


www.azadakrum.org
 
azadakrum is offline  
Reply With Quote
 
 

All times are GMT +4. The time now is 11:56.

 v.0.91  v.1  v.2 XML Feeds JavaScript Feeds


Powered by vBulletin® Version 3.8.7
Copyright ©2000 - 2024, vBulletin Solutions, Inc.



Liveinternet
User Control Panel
Networking Networking
Social Groups Social Groups
Pictures & Albums All Albums
What's up
Who's Online Who's Online
Top Statistics Top Statistics
Most Active Forumjans Most Active Forumjans

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46 47 48 49 50 51 52 53 54 55 56 57 58 59 60