View Single Post
Old 12 May 08, 19:17   #44 (permalink)
Persona grata
VIP Club
azadakrum's Avatar
Join Date: Dec 2007
Posts: 83
Rep Power: 18 azadakrum is on a distinguished road
Բաց նամակ ՀՀ Ոստիկանության անձնագրերի եւ վիզաների վարչության պետ Ալվինա Զաքարյանին

Ի գիտություն “Օվիր”-ի Ալվինայի


Հանրահայտ փաստերը ապացուցման ենթակա չեն:

Թե ո՞վ է Ժիրայր ՍեՖիլյանը գիտի աշխարհասփյուռ հայությունը: Ժիրայր ՍեՖիլյանը այն մարդն է, որի միայն մեկ կոչով պատրաստ է Հայաստան վերադառնալ իր քաղաքացիական պարտքը գիտակցող հայը: Թե ո՞վ է Ժիրայր ՍեՖիլյանը գիտեր նաև Շամիլ Բասաևը, որն իր իսկ խոստովանությամբ ասում էր, որ եթե Ժիրայրի նման 20 զինվոր ունենար ողջ Ռուսաստանը կգրավեր:

Իսկ թե ո՞վ է “Օվիր”-ի Ալվինան և ի՞նչ հատկանիշների ու մատուցվող ի՞նչ ծառայությունների համար է հայտնվել իր պաշտոնում ու աշխատել և’ նախկին և’ ներկա իշխանությունների համար, գիտեն շատերը:

Անդրադառնալով ՀՀ Ոստիկանության անձնագրերի եւ վիզաների վարչության պետի հերթական հայտարարությանն, ուզում եմ ևս մեկ անգամ հիշեցնել, թե ինչ իրավունքով և ինչ հատկանիշների համար Ժիրայր ՍեՖիլյանը պետք է ստանար ՀՀ քաղաքացիություն.

1. համաձայն ՀՀ Սահմանադրության, յուրաքանչյուր ծագումով հայ կարող է ՀՀ քաղաքացիություն ստանալ, եթե հրաժարվում է իր նախկին քաղաքացիությունից և հինգ տարուց ավել ապրում է Հայաստանում և ունի սեփականություն:

2. մինչ օրս ՀՀ երկքաղաքացիություն ստացած 188 անձերը դժվար թե հայրենիքին և սեփական ժողովրդին ավելի շատ ծառայություն են մատուցել և առավել արժանավոր են քան Ժիրայր ՍեՖիլյանը, որի անցած հերոսական ուղղին հայտնի է բոլորին, իսկ եթե տ. Զաքարյանը այդ մասին տեղյակ չէ` դա իր խնդիրն է:
Խորհրդի կարգով կարող եմ ավելացնել, որ Ժիրայր ՍեՖիլյանի արժանիքներին ծանոթանալու համար “Օվիր”-ի Ալվինան կարող է օգտվել թեկուզ 2005թ հրատարակված Արցախյան շարժման հանրագիտարանից:

Հուսով եմ, հանրագիտարանին ծանոթանալուց հետո նա կլցվի բարի նախանձով և կհասկանա, որ պետք է ծառայել սեփական ժողովրդին: Մի խորհուրդ ևս, նախքան բարձրակոչ և անպատասխանատու, իսկ այս դեպքում անօրինական հայտարարություններ անելը , թե Ժիրայր ՍեՖիլյանի գործունեությունը սեփական հայրենիքում խանգարում է հասարակական կարգը, ուզում եմ հայտնել, որ ՕՎԻՐի պետը մինչ այդ պետք է իրեն հարգելով ծանոթանար Ժիրայր ՍեՖիլյանի գոնե դատական գործին` իմանալու համար, որ նույնիսկ շինծու մեղադրանքների հանգամանքում նա երբեք հասարակական կարգը չի խանգարել և երբեք վտանգ չի հանդիսացել սեփական պետականության համար:

Ժիրայր ՍեՖիլյանը կարող է համարվել վտանգավոր միայն Թուրքիայի և Ադրբեջանի ազգային անվտանգության ծառայությունների և ոչ թե ՀՀ-ի կամ Արցախի համար, հանուն որոնց նա իր կյանքն ու արյունը չխնայեց: Ես զարմանում եմ, թե ի՞նչպես հանկարծ համընկան Թուրքիայի, Ադրբեջանի և Հայաստանի շահերը տվյալ հարցում:

Ուզում եմ “Օվիր”-ի Ալվինային և իր ղեկավարներին հիշեցնել, որ ամուսինս, ես և մեր երկու որդիները 1991թ. ապրում ենք Հայաստանում և շարունակելու ենք ապրել այստեղ անկախ այն բանից, թե արդյոք Ալվինան և իր վերադասները կշարունակեն չկատարել իրենց պարտականություններն ու խախտել ՀՀ Սահմանադրությունը` ցուցաբերելով խտրականություն մարդու հանդեպ:

Հայաստանը մեր Հայրենիքն է և այս անգամ ոչ մի ուժ չի կարող մեզնից խլել զայն:

Սեֆիլյան Նանոր
Երևան,
8 մայիսի, 2008

www.azadakrum.org
Attached Images
 
 
azadakrum is offline  
Reply With Quote
 
 

All times are GMT +4. The time now is 13:30.

 v.0.91  v.1  v.2 XML Feeds JavaScript Feeds


Powered by vBulletin® Version 3.8.7
Copyright ©2000 - 2025, vBulletin Solutions, Inc.



Liveinternet
User Control Panel
Networking Networking
Social Groups Social Groups
Pictures & Albums All Albums
What's up
Who's Online Who's Online
Top Statistics Top Statistics
Most Active Forumjans Most Active Forumjans

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46 47 48 49 50 51 52 53 54 55 56 57 58 59 60 61