Պատասխանը: Ответ: Փորձենք հասկանալ
Սահմանադրությունը հիմնական օրենքն է, որով շարժվում ենք, այն չի սահմանմ մեկ, երկու, թե տասնըմեկ փուլով պիտի անցնի ընտրությունները, դա զուտ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ/ԿԱԶՄԱԿԵՐՊՉԱԿԱՆ գործընթաց է, որ իմաստ էլ չունի սահմանել հիմնական օրենքում։
Տեխնիկական ադմինիստրատորները, որոնցից մեկը ես եմ, իրավասու չեն որոշումներ ընդունել ու զուտ եզրակացություն են ներկայացնում խմբագիրների խորհրդին - այսպես ասած ՔՆՆԵԼ եմ կատարվածը ու մասնագիտական հետազոտության արդյունքները ներկայացրել եմ դատավորին։ Անկասկած իմ կարծիքը նաև արտահայտել եմ ու շատ սխալ պնդում է, թե դա իմ նախաձեռնությունն է ես, երկրորդ փուլին ու այն էլ գրառումների քանակով սահմանաձակված, անձամբ դեմ եմ եղել։
Խմբագրական խորհրդի քննարկման ընթացքում որպես հոգաբարձու իմ մտահոգությունները ներկայացրել եմ ու եզրակացությունը արդյունքների վերաբերյալ եղել է - ԱՆՎԱՎԵՐ ճանաչել, քանի որ 6 ձայների անվավեր չանաճելը «անհնար է» դարձնում նաև պարզել, թե ով է առաջինը, ով երկրորդը և ով երրորդը, պետք է նոր ընտրություններ։
Բայց ես ուրախ եմ, որ ի տարբերություն շատերի, իմ տեխնիկական անդմինիստրատորի կարգավիճակը չի ազդել որոշման կայացման վրա, դա ինձ հույս է տալիս, որ եթե հոգաբարձուների խորհուրդը որոշի ուրիշին վստահել տեխնիկական ադմինիստրատորի աշխատանքը, դա հետագայում ֆորումի բուն գոյության ու ազատությունների վրա չի ազդի։ Չնայած բնական է որ ավելի ուրախ կլինեի, եթե իմ ուզածով լիներ։
Սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտությունը, ոչ մեկ չի վիճարկում ու արդեն սահմանադրության թեմայում առաջարկությունս տեղադրել եմ, ինչ և մյուսներին եմ խորհուրդ տալիս իրենց առաջարկությունները անել։
Զուտ ավելորդ ֆորումջանցիներին ծանրաբեռնելուց խուսափելու համար գերադասեցի սպասել, որ գոնէ հիմնականում ընտրությունները ավարտվեն։
|