voter
Ներկայացնեմ քո գրածների և ֆորումային Սահմանադրության մեջ առկա մի քանի հակասություններ միայն
Դու գրել ես
Quote:
Սահմանադրությունը հիմնական օրենքն է, որով շարժվում ենք, այն չի սահմանմ մեկ, երկու, թե տասնըմեկ փուլով պիտի անցնի ընտրությունները, դա զուտ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ/ԿԱԶՄԱԿԵՐՊՉԱԿԱՆ գործընթաց է, որ իմաստ էլ չունի սահմանել հիմնական օրենքում
|
Այնինչ Սահմանադրությունը հստակ սահմանում է որ
Quote:
4.3.3 Խմբագիրը համարվում է ընտրված, եթե ստացել է հասարակ ձայների մեծամասնությունը
|
Այսինքն 2-րդ փուլ կարող է հնարավոր է միայն այն դեպքում ,եթե թեկնածուների թիվը եղել ք 2-ից ավելի և նրանցից ոչ մեկը չի հավաքել քվերկության մասնակիցների ձայների կեսը + 1 ձայն:Որևէ այլ պարագայում 2-րդ փուլի անցկացում չի կարող լինել քանզի դա Սահմանադրական խախտում է:
Դու գրել ես
Quote:
Տեխնիկական ադմինիստրատորները, որոնցից մեկը ես եմ, իրավասու չեն որոշումներ ընդունել ու զուտ եզրակացություն են ներկայացնում խմբագիրների խորհրդին - այսպես ասած ՔՆՆԵԼ եմ կատարվածը ու մասնագիտական հետազոտության արդյունքները ներկայացրել եմ դատավորին
|
Այնինչ ֆորումային Սահմանադրությունը " դատավեր" հասկացություն չի սահմանում,առավել ևս նրան չի օժտում համաֆերումային որոշումներ կայացնելու իրավունքով:
Եթե անգամ ենթաՍահմանադրական ակտերից որևէ մեկով տրվում է " դատավոր" հասկացության մեկնաբանությունը դա նույնպես հանդիսանում է Սահմանադրության խախտում:
voter Խնդրում եմ ճիշտ հասկացիր:Այստեղ հարցը արդեն չի վերաբերվում կոնկրետ որևէ մեկին ,դա կլինի Մարգարյանը,Մուկիկը Արմենը կամ մեկ ուրիշը:
Այստեղ հարցը ավելի սկզբունքային է:
Գործում ու գործելու են արդյոք Սահմանադրությունն ու Օրենքները այս ֆորումում թէ ոչ:
Ես կարծում եմ ,որ անգամ ամենավատ Օրենքներով առաջնորդվելն ավելի ճիշտ է քան անարխիան ու ինքնիրավչությունը:
Եթե իմ այս վերջին կարծիքը կկիսեն նաև ֆորումի ադմինիստրացիան ու ֆորումակաները ու կկայացնեն որոշում նշանակել նոր ընտրություններ Սահմանադրական փոփոխություններ կատարելուց հետո - ապա ես պատրաստ եմ իմ համեստ ներդնումն ունենալու բարեփոխումներ նախաձեռնող խմբի աշխատանքներում:
Նշեմ նաև որ ֆորումական Մեխանիկը որևէ հավակնություն ու ցանկություն չունի մասնակցություն ունենալ ֆորումի կառավարման կամ ղեկավարման գործընթացներին:Ու իմ առաջարկություններն ընդամենը նպատակ են հետապնդում իրոք ի դեմս այս ֆորումի հայցանցում ամենաժողովրդավար ֆորում ու ազատ հարթակ տեսնելու ցանկությունը: