Կարծում եմ այստեղ հակասություն չէ այլ թյուրիմացություն, որ ՀԱՍԱՐԱԿ ու ԲԱՑԱՐՁԱԿ մեծամասնության տարբերությունը չես նկատում։
Այն է - հասարակ մեծամասնություն, նշանակում է, որ համարվում է ընտրված նույնիսկ եթե հավաքած ձայները զուտ ավելին են քան մյուսներինը, բայց անհրաժեշտ չէ, որ լինի քվեարկությանը մասնակցածների կեսից ավելին...
Իսկ դատավորի մասին կետի լղոզվածությունը ճիշտ նկատողություն է, դա արդեն վաղուց ենք նկատել ու արդեն
առաջարկությունը ներկայացրել եմ (Хотите долго жить – пейте зелёный чай), որ դատավորի մասին ոչ միայն ԼՐԱՑՈՒՄՆԵՐՈՒմ նրա մասին ասվի, այլ առանձին կետով նշվի - արի այնտեղ քննարկենք կատարելագործենք - մեզ մոտ գաղտնի ոչ չինչ չի որոշվում, ինպես երևնի նկատել ես, խմբագրական խորհրդի տեմաների վերնագրերն անգամ կարելի է դիտել ու անհրաժեշտության դեպքում պահանջել բացատրություն ինչ է այնտեղ գրված։ Եթե սահմանադրության թեման նայես, կնկատես, որ բոլոր քննարկումները եղել են հենց այդ թեմայում, բաց ու մինչ օրս հասանելի բոլորի համար։ Ինքնին սահմանադրությամբ սահմանել ենք, որ ցանկացած փոփոխություն կարող է իրականացվել միայն այդ թեմայում քննարկելուց հետո։
Ի դեպ դատավորի հասկացողությունը արդեն մեկ տարուց ավելի է - ֆորումի հիմնադրման օրվանից, կա։ Նա որոշում է կանոնների հիման վրա ով է դառնում մոդերատոր, զրկվում այդ պաշտոնից ու առհասարակ լուծում կոնֆլիկտային հարցերը և մինչև այսօր դա լավ աշխատել է - Karik դեռ դատավոր է ի Speechless նրա փոխարինողը...
Առայժ այստեղ նորից գրեմ, որ ես չեմ կարծում թե սահմանադրության մեջ պիտի սահմանափակենք փուլերն, անցկացման ընթացակարգը, այդ ամենը պիտի լինի զուտ ներքին ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ բաժնի կատարողական ընթացակարգ ու դատավորը, ինքը այդ բաժնում ընտրված մոդերատորը, պիտի ազատություն ունենա որոշելու, թե ինչ ընթացքով է լինելու ու կազմակերպվելու ընտրությունները։
Ես նույնսիկ մտածում եմ մեր սահմանած ակտիվության աղյուսակը պետք է սահմանադրությունից տեղափոխել ընտրության բաժին, քանի, որ այդ աղյուսակն այսօր ստացվում է միայն կարելի է փոփոխել հանընդհանուր քվեարկություններով, իսկ իրականում ակտիվությունը բաժիններում ամեն օր փոխվում է ու դատավորին է պետք իրավունք տալ որոշելու, որ բաժնում որ չաձանիշներով հետևել մոդերատորը լավ է կատարում իր գործը թե ոչ...
Կարճ ասած ինչքան քիչ լինեն կոնկրետ հասկացողություններ սահամանադրության մեջ այնքան ազատությունների սահմանափակումները քիչ կլինեն ու հակասությունները հեշտ կլուծվեն։