Quote:
Originally Posted by Механик
...Նշեմ նաև որ ֆորումական Մեխանիկը որևէ հավակնություն ու ցանկություն չունի մասնակցություն ունենալ ֆորումի կառավարման կամ ղեկավարման գործընթացներին:Ու իմ առաջարկություններն ընդամենը նպատակ են հետապնդում իրոք ի դեմս այս ֆորումի հայցանցում ամենաժողովրդավար ֆորում ու ազատ հարթակ տեսնելու ցանկությունը:
|
Շատ հաճելի է, որ նման ցանկություն կա։ Կարծում եմ նկատել ես սահմանադրության 4.4 պարբերությունը, այնտեղ սահմանված է ինչպես կարելի է դառնալ ֆորումի համատեր։ Չնայած կառավարման կամ ղեկավարման գործընթացներին մասնակցությունը ընդհամենը տեխնիկական հարցեր է լուծում այսինքն «ներդրում» ֆորումի համատեղ ֆինանսավորման կամ մոդերատորության կամ մյուս գոյության կամ զարգացման համար անհրաժեշտ պարագաներում կարելի է անել, իսկ ինքնին ֆորումում կատարվելիքի վրա ազդել միևնույնն է հնարավոր չի լինի նույնիսկ լինելով հոգաբարձու...
Բայց ուրախ կլինեմ եթե գոնէ 5000 գրաում հավաքելով դառնաս ֆորումի համատերը...