Հրատապ հաղորդագրություն
Հունիսի 9-ին լրանում է “Ազատագրված տարածքների պաշտպանություն” հասարակական նախաձեռնության և “Հայ կամավորականների համախմբման” համակարգող, Շուշիի առանձնակի գումարտակի նախկին հրամանատար Ժիրայր Սէֆիլյանի բանտարկության վերջնաժամկետը: Նրա ընկերները ակնկալում էին, որ գոնե այդ օրը Ժիրայրը կազատվի և կվերադառնա իր բնականոն կյանքին և գործունեությանը:
Սակայն ստացվել են խիստ անհանգստացնող և ուղղակիորեն Ժիրայր Սէֆիլյանին հասցեագրված ազդանշաններ այն մասին, որ առաջիկա օրերին վարչախումբը պատրաստվում է հերթական ստորությունը գործել Արցախյան պատերազմի հայտնի հրամանատարի նկատմամբ` արտաքսել հայրենիքից:
Նման քայլը բարոյական հանցանք լինելուց բացի նաև ՀՀ օրենսդրությունը բազմաթիվ կետերում խախտող իրական քրեական հանցագործություն կլինի և Ժիրայր Սէֆիլյանի նկատմամբ իշխող վարչախմբի հանցագործ հետևողականության հերթական արտահայտությունը:
Ժիրայր Սէֆիլյանի և Վարդան Մալխասյանի
զորակցության կոմիտե
19 մայիսի 2008թ.
www.azadakrum.org
|