Իհարկե, չեմ կարծում, թե իմ անհետանալն ինչ-որ դարակազմիկ կարևոր իրադարձություն է, որի համար արժե նույնիսկ գրառում անել (չնայած վերջերս նունիսկ չէի էլ երևում

): Սակայն այն սակավաթիվ մասնակիցներին, որոնց հետ երջանկություն եմ ունեցել մասնակից լինել քննարկումների, ցանկացա տեղեկացնել, որ մի քանի ամսով բացակայելու եմ: Որոշ կարևոր խնդիրներ, կապված առողջական վիճակի և խիստ զբաղվածության հետ, ստիպում են ինձ, ի շարս այլ բաների, նաև գրեթե դադարեցնել ինտերնետային ֆորումներին իմ մասնակցությունը: Ընթացքում միայն կկարողանամ երբեմն թեթևակի հետևել քննարկումներին: Եթե կան կամ կլինեն ինձ հասցեագրված գրառումներ, ես ներողություն եմ խնդրում գրառումների հեղինակներից, քանի որ թերևս շատ ուշացումով կարձագանքեմ: Այսքանը: Ամենայն բարիք բոլորին:
Միշտ հարգանքներով` MONK
