Աբսուրդի թատրոն է
http://www.zhamanak.com/article/9379/
Quote:
........180 սմ բոյով ու բավական լայնամասշտաբ ոստիկանը տուժել է... հոգեբանորեն: ........ Գասպարին, ով ակնհայտ ավելի փոքրամարմին է ոստիկանից, երկու ձեռքով միաժամանակ բռնել է ոստիկանի ձեռքերը, միեւնույն ժամանակ ճարպկորեն հասցրել է երեւի երրորդ ձեռքով հարվածներ տեղալ նրա գործընկերոջ վրա. այդպես էր ստացվում վկայի ցուցմունքից: «Հոգեբանորեն տուժվել եմ, դա իմ սուբյեկտիվ մոտեցումն է», - հայտարարեց վկան:
|
96ին նման տխմար թատրոններ չեին սարքում, գոնէ այդքան տղամարդկություն ունեին զորբայություն էին անում իշխանությունները ու չեին թաքցնում, որ ծեծել են բռնություն են մարդկանց վրա գործածել։
Չեմ հասկանում ում են էշի տեղ դրել, թե Քոչարյանի խոստացած տխմարությունը, «կտեսնեք ինչեր են արել», հիմա փորձում են դատականորեն ցույց տալ թե իսկապես ինչ որ բաներ են արել ցուցարարները։
Հայտնի է, որ ամոթից ու բարոյականությունից զուրկ են շատ մեր հայաստանցի իրավապահները, ինչ ասես մարկանց վրա կսարքեն, բայց ինչքան տկարամիտ պետք է լինել, որ հավատալ, այդ սարքովի գործերով ինչ որ բան կարելի է ապացուցել որևէ մեկին։
Մարդկանց սպանել են կրակել, ով էլ լինի պետք է այդ կրակողին դատել, բայց ընգել էշություններով են զբաղված, առավելագույնս ոստիկանին չենթարկվողներին են դատում ու հույս են դրել դրանով Մարտի մեկի դեպքերը պարտակեն՞՞՞՞՞...
http://www.zhamanak.com/article/9377/