View Single Post
Old 22 Jun 08, 12:16   #12 (permalink)
Ìåõàíèê
Guest
Ìåõàíèê's Avatar
Posts: n/a
Îòâåò: ß âûáèðàþ ñàì èíèöèòèâà çà ÑÏÐÀÂÅÄËÈÂÛÅ ÂÛÁÎÐÛ I elect by myself TRUE ELECTION initiative Ես ընտրում եմ ինքս - ԱՐԴԱՐ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ նախաձեռնություն

brat_eu Դեմիրճյան Ստեփանը 2003-ին չկարողացավ առաջնորդել ժողովրդին:
Ուզենք մենք հիմա թե չուզենք ,լավ է դա թե վատ բայց սկսած 2007-ի սեպտեմբերից ժողովուրդը գնաց Տեր-Պետրոսյանի հետևից:
Ինչքան էլ հեռուստաեթերում,հույժ պետականամետ մամուլի էջերում փորձ արվի Տեր-Պետրոսյանին նույնացնել 1996-ի տիպի ՀՀՇ-ի հետ միևնույն է ցանկացած հայաստանաբնակ գերազանց գիտի որ ՀՀՇ -96 -ի կառկառուն ներկայացուցիչները այսօր շրջում են իշխանական միջանցքներում,զբաղեցնում են իշխանական պոստեր մի խոսքով ղեկավարում են երկիրը:
Ես երբեք լեվոնական չեմ եղել ու ըստ ամենայնի չեմ էլ լինի,բայց փետրվարին ձայնս տվել եմ հենց նրան:Ու եթե նորից ընտրություն լինի ,կրկին նրան կընտրեմ:
Գիտեք ես հոգնել եմ խաբվելուց:Հոգնել եմ օրվա ընթացքում 14-16 ժամ սուտ ու կեղծիք տեսնելուց ու կարդալուց:
93-96-ին ԼՏՊ-ն բացահայտ ասում էր իր կարծիքը:Հնարավոր է որ վատ բան էր ասում,բայց ասում էր "վատ եք ապրելու":Նա չէր խաբում:Ասում էր այն ինչ կա:Ասում էր պարտք վերցրեք ,թեյն առանց շաքար խմեք,մութ սենյակներում գիշերները լուսացրեք ... վատ բաներ էր ասում - բայց չեր խաբում:
Այսօր թմբկահարվում է երկնիշ տնտեսական աճի,կենսամակարդակի աննախադեպ թռիչքի,հենցավորության կորագծի շեշտակի անկման,տենտեսությունում ազատ մրցակցության .... մասին:Ու ես առավոտյան տնից դուրս գալիս սկսում եմշրջապատում փնտրել այդ թմբկահարվածը... փնտրում եմ ու չեմ գտնում: Միացնում ես հեռուստացույցը ու եթե շփոթվում ու սկսում ես նայել Հ1-ը քեզ զգում ես առնվազն հիմարացված վիճակում:
Տղերք ինչի էր նման օրինակ 4-5 օր առաջ էս վերջին հանրահավաքի անցկացման արգելումը Ազատության հրապարակում?Անունը դրեցին թե այնտեղ անց է կացվում " Փոքրիկ Երևանցի" միջոցառում:Իսկ ուր կորավ այդ միջոցառումը?Ուր կորան այդ 150 դրամանոց ատրակցիոնները?Ինչ էին անում Ազատության հրապարակում տեղակայված,ոստիկանական զորքերով լեփ լեցուն,ավտոբուսները?Այդ ոստիկաններն էին "Փոքրիկ Երևանցի" միջոցառման մասնակիցները?
Ես կարծում եմ որ ժողովուրդը գնաց ԼՏՊ-ի հետևից,որովհետև հոգնել է ստից ու խաբվելուց:Որովհետեև հոկտեմբեր 27-ի գլխավոր կասկածյալներից մեկը այսօր ղեկավարում է Հանրային կոչված հեռուստաընկերությունը,որովհետև պատերազմի տարիներին բանակից խուսափած մի քանիսը այսօր խորհրդարանի պատգամավորներ են ու կառավարության անդամներ:Որովհետև մոտ 600 հազար թոշակառու ունեցող երկիրը չցանկացավ Արցախյան պատերազմում հաշմանդամ դարձաց մի քանի հազար մարդու տալ մարդավայել թոշակ:Որովհետև եկավ ինչ որ մեկը ով սեփականաշնորհեց բոլոր հաջողությունները,իսկ պարտություններն ու սխալները թողեց անտեր:
Ու հետո հանկարծ 10 տարվա մենությունից ո ւանհայտությունից վերադարձավ ԼՏՊ-ն,տեր կանգնեց հենց այդ պարտություններին ու սխալներին,հիշեցրեց հաղթանակը կյանքի ու մահվան գնով իրականում կերտածների մասին,սկսեց խոսել մարդկանց հետ պարզ,հասկանալի,գրագետ ու վերջապես հոդաբաշխ լեզվով:Ու երկրում տիրող "բարդակից" ու ամենաթողությունից հոգնած,հուսալքված ժողովուրդը լսեց նրան ու գնաց նրա հետևից:Ու հիմա պետք չէ մեղադրել այդ ժողովրդին:
Տղերք ես ևս մեկ բան չեմ հասկանում:
Պաշտոնական տվյալներով ԼՏՊ-ին ձայն տվեց մոտ 400 հազար ընտրող:Հիմա անվանել այդ 400 հազարին դավաճան,խաբված,թուրքա-ազերամոլ,ստոր,տականք ու հանցագործ արդյոք բարոյական է?Տղերք ախր եթե մի հասարակությունում քաղաքականապես ակտիվ զանգվածի 20 տոկոսը ստոր ու տականք է,դավաճան ու հանցագործ է ուրեմն այդ հասարակությունը կործանման շեմին է:Համաձայն չեք?
Ինչու պիտի հրաժարականից 10 տարի անց ժողովրդին բերած հասցրած լինեն այն վիճակին,որ այդ ժողովուրդը գնա ու ձայն տա մարդու ում 10 տարի առաջ հեռացրել էր նախագահական պալատից?
Ու հետո ևս մեկ նկատառում:
Եկեք չմոռանանք,որ 91-ին ԼՏՊ-ն նախագահ ընտրվեց գրեթե 100 տոկոս ձայնով:Ավելի ստւյգ 87 տոկոս եթե չեմ սխալվում:Ու հիմա ասենք voter-ը,որը չի բացառվում որ շատ լավ տղա է ու շատ է սիրում Հայաստանը բայց ապրում է նրա սահմաններից ,դուրս ԼՏՊ-ին թուրք ու դավաճան անվանի:
Ախր այդ "թուրքին ու դավաճանին " ձայն է տվել ողջ հայաստանաբնակ հայությունը տղերք:Ախր նրան անվանարկելով,դուք իրացնում եք ընդամենը ձեր այժմեական ցանկությունները,մոռանալով որ դրանով վիրավորում եք 91-ին նրան ձայն տված մոտ 2 միլիոն մարդու:Չի կարեի էդպես տղերք:
Թուրքին թողած մեր մեջ դավաճաններ ու թշնամիներ փնտրել պետք չի:

Շատ երկար ստացվեց:Ու հնարավոր է իզուր եմ գրում....

Հ.Գ.
voter չնեղանաս:Ես կոնկրետ քո կողմից չեմ նկատել նման բան ինչ որ վերևում գրել եմ:Ուղղակի քո նիկն եմ գրել որովհետեև գիտեմ որ դու կհասկանաս ու չես նեղանա:
 
 
Reply With Quote
 
 

All times are GMT +4. The time now is 02:42.

 v.0.91  v.1  v.2 XML Feeds JavaScript Feeds


Powered by vBulletin® Version 3.8.7
Copyright ©2000 - 2024, vBulletin Solutions, Inc.



Liveinternet
User Control Panel
Networking Networking
Social Groups Social Groups
Pictures & Albums All Albums
What's up
Who's Online Who's Online
Top Statistics Top Statistics
Most Active Forumjans Most Active Forumjans

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46 47 48 49 50 51 52 53 54 55 56 57 58 59 60