View Single Post
Old 23 Jun 08, 21:44   #15 (permalink)
Զամունդացի դեմք
VIP Ultra Club
voter's Avatar
Join Date: Dec 2006
Age: 51
Posts: 8,242
Blog Entries: 15
Rep Power: 26 voter is on a distinguished road
Îòâåò: ß âûáèðàþ ñàì èíèöèòèâà çà ÑÏÐÀÂÅÄËÈÂÛÅ ÂÛÁÎÐÛ I elect by myself TRUE ELECTION initiative Ես ընտրում եմ ինքս - ԱՐԴԱՐ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ նախաձեռնություն

Ìåõàíèê ախր հենց հարցը դրանում է, որ մարդիկ իրենց խաբված են համարում հենց ԼՏՊի կողմից, թուրք ու դավաճան էլ անվանում են միայն նրանք, ովքեր միայն լսել են, որ ԼՏՊ սենց արեց նենց արեց բայց չեն ցանկանում իրենց անցյալը վերլուծել ու սեվը սպիտակից տարանջատել։

-Ապե ինքը ***
-Բայց ինչի՞
-Գուգոն ասում ա որ նա ***, իսկ Գուգոն ինձ համար աֆտարիտետ ա...

Ավելիին ունակ չեն նրանք, ովքեր հայաստանի քաղաքական գործիչներին միայն պիտակավորումներով են որակում, բայց կոնկրետ բացատրություն անգամ այդ պիտակների, ինչու է այդ պիտակն այդպիսին չունեն...

Ես այդքանով ինձ, որպես հավաքական կերպարի համաձայն եմ, որ ներկայացնես - անկասկած նեղացած եմ, խաբված եմ ինձ զգում դրա համար էլ հիշաչարույթուն եմ անում չեմ ուզում ԼՏՊն քաղաքական ասպարեզում մեծ դեր ունենա։

Բայց մնացածում համաձայն եմ, ընչազուրք, թալանված, զրկվածների միակ պաշտպանը այսօր մնացել է ԼՏՊն բայց ի տարբերություն սերժանտների ես միայն ու միայն ուրախ կլինեմ, եթե այդ մարդիկ որոնք իրենց ներկայացուցիչ ԼՏՊին են ցանկանում ունենան Հայաստանի քաղաքական դաշտում ուժ ձեռք բերեն, ինչպես ցանկացած նորմալ երկրում - ասենք քաղաքական նախաձեռնությունների, կուսակցությունների, պառլամենտում պադգամավորների տեսքով։

ԲԱՅՑ մեր դժբախտությունը նրանում է, որ ունակ չենք ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻԹՈՒՅԱՆ, ինչպես վերևում ներկայացրի, մեծամասնությանը Գուգոն հերիքա էլ մնացածը պետք չի ու դա լավ չի, որ ցավոք ԼՏՊն հենց այդպես փորձում էր ու չգիտեմ հիմա միգուցե դեռ փորձում է իրեն միանձնյա աֆտարիտետ սարքել իսկ դա ենթագիտակցաբար շատերի մոտ հակակրանք է առաջացնում, հասկանում են, որ հիմա էլ մի լրիվ ուրիշ տարբերակ, նոր կյանք , նոր բարքեր են ուզում լինի իսկ հինը լրիվ ոչնչացվի։

Ախր չի կարելի չէ - պետք է նույնիսկ ռաբիզ, մուղամ լսողներին էլ տեղ տալ, հետք ինչ որ դասական երաժշտությունից, Բախից ու Մոցարտից լավ բան դեռ չի ստեղծվել...

Հենց այստեղ էլ ժողովրդի մի մեծ մասի մոտ հակակրանք է առաջանում, քանի որ ես հավատում եմ, որ հայերի մեծամասնությունը ԻՆՔՆ է ուզում որոշել, թե ինչը ոնց պիտի լինի և ոչ թե ցանկանում է իր համար որոշողի գտնել դնել իր գլխին մեկ սա մեկ նա։

Քանիցս այս կես տարվա ընդացքում ամեն տեղ, որտեղ հնարավոր է դա եմ գոռում - հերիքա ՊԱՊԱ ման գանք ու հուսանք, որ ամեն ինչ միանգամից մի հոգով լուծվելու է։

Ամեն նոր կառավարիչ, վարչապետ, նախագահից սպասում են թե հեսա խելոքա, լավ լավ բաներ կանի - սասունցի դավիթը գա սաղին հաղթի...

Կարծում եմ, եթե ԼՏՊն ունակ լիներ տեր կանգնելու և վատին և լավին ու չփնովեր, որ հեսա սախին գալիս եմ հանեմ լավերն էլ իմ կողմն են անցնելու, կարող է ավելի շատ հավատ ներշնչեր։ Վերջում այնպիսի տպավորություն էր, որ փորձում էր ՍՍն դա անել, բանակցություներ կոալիցիա համագործակցություն, վերջը պարզվեց, որ խաղ էր - իրական դեմքը Մարտի 1 էր, որ չմնաց դուրս սողաց...

Հիմա ազնվորեն չգիտեմ ինչպես է հաջողվելու մարդկանց այս բևեռացումից հանել, հավատ ներշնչել գոնէ նոր պառլամենտական արդար ընտրությունների հասնենք։
 
voter is offline  
Reply With Quote
 
 

All times are GMT +4. The time now is 02:34.

 v.0.91  v.1  v.2 XML Feeds JavaScript Feeds


Powered by vBulletin® Version 3.8.7
Copyright ©2000 - 2024, vBulletin Solutions, Inc.



Liveinternet
User Control Panel
Networking Networking
Social Groups Social Groups
Pictures & Albums All Albums
What's up
Who's Online Who's Online
Top Statistics Top Statistics
Most Active Forumjans Most Active Forumjans

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46 47 48 49 50 51 52 53 54 55 56 57 58 59 60