Join Date: Dec 2006
Age: 51
Rep Power: 26
|
Պատասխանը: Re: Armenian....Alternative.
Quote:
Originally Posted by brat_eu
Hanrapetutyune aveli karevor e qan te serge,muk,dod kam cherni gago,kam el brilant gago,kam el nemec rubo ,lfik samoi hete vercrac,mer bolor hayeris parkn e da vor HAYASTAN kochvox mer erkire unena hargank.voter ko uxarkac armenianliberty-in che bacec ,karox es na latin hodvaci vernagire ases?
|
АRMSII-8 кодировку надо выбрать на броузере.
Հոդվածն լրիվությամբ հեսա
Quote:
Արմեն Սարգսյանը ընտրվել է Համաշխարհային էներգետիկ անվտանգության խորհրդի նախագահ
Լոնդոնում տեղակայված Eurasia House International-ի հիմնադիր նախագահ, Հայաստանի նախկին վարչապետ Արմեն Սարգսյանը ընտրվել է Համաշխարհային էներգետիկ անվտանգության խորհրդի նախագահ: Համաշխարհային էներգետիկ արդյունաբերության եւ հաստատությունների երեւելի ներկայացուցիչներից կազմված նորաստեղծ մարմնի կենտրոնակայանը գտնվում է Ժնեւում` Համաշխարհային տնտեսական ֆորումում, եւ նպատակ ունի ուսումնասիրել, վերլուծել ու հետազոտել ոլորտի վճռորոշ եւ հրատապ խնդիրները` համաշխարհային կտրվածքով:
Eurasia House International-ի գրասենյակի տարածած հաղորդագրությունը հավելում է, որ խորհրդի հիմնադիր գագաթնաժողովը կգումարվի գալիք նոյեմբերին Դուբայում:
Ներկայացնելով Համաշխարհային էներգետիկ անվտանգության խորհրդի նպատակները` Համաշխարհային տնտեսական ֆորումի գործադիր նախագահ եւ հիմնադիր Կլաուս Շվաբը ասել է. - «Համաշխարհային օրակարգով խորհրդի ստեղծումը նշանակալի հանգրվան է Համաշխարհային տնտեսական ֆորումի առաջընթացի ճանապարհին` դառնալու աշխարհում մատչելի գիտելիքի ինտեգրողը, կառավարողը եւ տարածողը»:
Անդրադառնալով առաջիկա մեծածավալ աշխատանքին` Արմեն Սարգսյանը ասել է. - «Էներգետիկ անվտանգության բազմաշերտ ոլորտում երկարաժամկետ կենսունակ լուծումներ գտնելը խիստ կարեւոր է, հակառակ դեպքում դժվար կլինի առաջ մղել տնտեսական զարգացումը, սոցիալական առաջընթացը եւ խաղաղությունն ամբողջ աշխարհում»:
Նրա խոսքով, նման համալիր հիմնախնդիրների համալիր լուծումը պահանջում է համաշխարհային մակարդակի համագործակցություն, եւ նորաստեղծ խորհուրդը կոչված է համակարգելու ջանքերն այդ ուղղությամբ:
Գործակցելով Համաշխարհային տնտեսական ֆորումի հետ, Արմեն Սարգսյանը, որպես Համաշխարհային էներգետիկ անվտանգության խորհրդի նախագահ, առաջարկելու է խորհրդի կազմում ընդգրկվելիք համաշխարհային առաջնորդների թեկնածությունները, եւ համակարգելու է միջազգային այդ մարմնի աշխատանքը: Խորհրդի աշխատանքի արդյունքում ի հայտ եկած նոր ընկալումներն ու նորարարական գաղափարները Արմեն Սարգսյանը պարբերաբար կներկայացնի Համաշխարհային տնտեսական ֆորումի Դավոսի ամենամյա ժողովներին ու այլ համաշխարհային տնտեսական հավաքներին:
Այս տարի ավելի ուշ Արմեն Սարգսյանը կնախագահի Եվրոպային եւ Կենտրոնական Ասիային նվիրված առաջին Համաշխարհային տնտեսական ֆորումում, որը կբացվի հոկտեմբերի 30-ին Ստամբուլում: Այստեղ կհավաքվեն միջազգային եւ տարածաշրջանային գործարար առաջնորդներ, լրատվամիջոցների ներկայացուցիչներ, կրոնական ու մշակութային գործիչներ ամբողջ Եվրոպայից, Թուրքիայից, Կենտրոնական Ասիայից եւ Մերձավոր Արեւելքից` քննարկելու ընդհանուր մարտահրավերները եւ գծագրելու դեպի համատեղ գործակցային ապագա տանող ուղին:
Արմեն Սարգսյանը խորհրդատու է այնպիսի ընկերություններում, ինչպիսիք են British Petroleum-ը, Alcatel-ը, Telefonica-ն, Finmeccanica-ն:
Նա հիմնադրել է նաեւ մի շարք խոշոր ներդրումային ընկերություններ, որոնք ներդրումներ են կատարում հատկապես էներգետիկայի, բարձր տեխնոլոգիաների, հեռահաղորդակցությունների ոլորտներում:
|
Վերջին գրածիդ հարցում, անկասկած, հենց Արմեն Սարգսյանը այն հայկական դիվանագետներից է, որը անկախ նրանից, թե ինչ է կատարվում Հայաստանում հասարակության դեգրադացիայի առումով, ամեն ինչ անում են, որ Հայաստանը արտաքին աշխարհում լավ ներկայացված լինի։ Ասածս այն է, որ ցավոք Հայաստանում կատարվողը արդեն բացարձակ ոչ մի նշանակություն չունի միջազգային ասպարեզում, քանի որ վերածվել է մանր գավառային ռազբորկայի Սիցիլիայի օրենքներով։ Կարծում եմ շատ հատուկենտ մարդիկ կարող են նույնիսկ ասել թե Սիցիլիայի մայրաքաղաքը որն է, նույն պես էլ Հայաստանը դարձել է դատարկ, անհոգի միջավայր, որտեղ միայն փողն է իշխում իսկ մարդիկ, սկզբունքները ոչինչ չեն նշանակում ու ամեն րոպե փոխվում ու արժեզրկվում են...
|