View Single Post
Old 03 Nov 08, 22:14   #1 (permalink)
Զամունդացի դեմք
VIP Ultra Club
voter's Avatar
Join Date: Dec 2006
Age: 51
Posts: 8,242
Blog Entries: 15
Rep Power: 26 voter is on a distinguished road
Icon12 Կյանքից հեռացավ պայծառ,գունալի նկարիչ Ալեքսանդր Գրիգորյանը Ушёл из жизни Александр Григорян художник ярких красок Colorful painter Alexandr Grigorian is dead

«Գրիգորյանը իսկական դիմանկարչին հատուկ ձիրք ունի: Շատ ուրախալի է, որ նա կերպարվեստի այդ ամենաբարդ ժանրի ասպարեզում լավ արդյունքների է հասել: Սուր աչք ունի, բնորդի արտաքին ու ներքին նմանությունը որսալու եւ միաժամանակ կտավի գեղանկարչական որակը պահելու ընդունակություն»:

Մարտիրոս Սարյան
http://culture.azg.am/?lang=AR&num=2008083004

В возрасте 80 лет 31 Октября 2008 года ушёл из жизни Александр Григорян - художник со специфическим чуством к краскам.

Quote:
ՄԻ ԴԻՄԱՆԿԱՐԻ ՈՒ ՄԻ ԿՅԱՆՔԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԻՑ

ԱՆԱՀԻՏ ԿՈՐՅՈՒՆ

«Գրիգորյանը իսկական դիմանկարչին հատուկ ձիրք ունի: Շատ ուրախալի է, որ նա կերպարվեստի այդ ամենաբարդ ժանրի ասպարեզում լավ արդյունքների է հասել: Սուր աչք ունի, բնորդի արտաքին ու ներքին նմանությունը որսալու եւ միաժամանակ կտավի գեղանկարչական որակը պահելու ընդունակություն»:

Մարտիրոս Սարյան

Գեղանկարիչ Ալեքսանդր Գրիգորյանի տանն եմ: Ես հարցազրույց եմ վերցնում նրանից, իսկ նա ինձ է դիմանկարում: Անսովոր իրավիճակ է. ավելի շատ նա է հարցեր տալիս, իսկ ես շատախոս եմ, նույնիսկ` քիչ անց երգում եմ: Նկարիչն ուրախ է` նկարը լավ է ստացվում, իսկ իմ մտքում` նյութս է: «Գյումրեցիների մասին ակնարկաշար եմ գրում: Անշուշտ, Ձեզ էլ պիտի ընդգրկեմ նրանց շարքում», ասում եմ նկարչին: «Ինչ խոսք, ժամանակին իմ ծննդավայրն իսկապես շատ մշակութային քաղաք էր: Հենց այդ տարիներին էլ ձեւավորվել է իմ գեղարվեստական ճաշակը: Ուրիշ կերպ լինել հնարավոր չէր, որպես իսկական գյումրեցի ասում է արվեստագետը,- Ախր, Փափազյանին, Հրաչյա Ներսիսյանին ու Սիրանույշին առաջին անգամ իմ հայրենի քաղաքի թատրոնի բեմում եմ տեսել: Ժամանակին հենց Լենինականի պատկերասրահում էր ցուցադրվում Ռեմբրանդտի «Սիլենայի երթը» կտավը, ուր հաճախ էի այցելում: Չգիտե՞մ, նորից կրկնեմ, որ Գյումրին աշուղների ու գուսանների քաղաք է եղել, այդ մասին բոլորը գիտեն: 15-16 տարեկան պատանի էի, երբ մայրաքաղաք տեղափոխվեցի` շարունակելու ուսումս: Բնականաբար, տեղին կլինի ասել, որ բոլոր գեղեցիկ ձգտումները, արվեստի նկատմամբ ողջ սերս ծննդավայրս է շռայլորեն պարգեւել ու՝ ոչ միայն ինձ»:

Սարյանի մասին պատմեք` խնդրում եմ նրան: Ալեքսանդր Գրիգորյանի աչքերը փայլում են ոգեւորությունից, ու նա ընդհատում է նկարելը` «Գիտե՞ս, ես Սարյանի մասին կարող եմ անվերջ, անդադար խոսել, ասում է արվեստագետը, Վարպետի հետ իմ ծանոթությունը կայացել է 1947-ին, երբ ես ավարտում էի Թերլեմեզյանի անվան նկարչական ուսումնարանը: Այդ ժամանակ նա պիտի գլխավորեր ավարտական քննական հանձնաժողովը եւ ինձ էր վստահված Սարյանին ուսումնարան ուղեկցելու պարտականությունը: Եվ ահա պայմանավորված ժամին ես նրա տանն եմ, Վարպետն ինձ թեյով հյուրասիրեց, հետո մենք ուղեւորվեցինք ուսումնարան: Մինչ հանձնաժողովին մոտենալը, նա ինձ ասում է`«Արի առաջինը քո նկարը նայեմ, տեսնեմ ինչպիսի նկարիչ ես դու, Ալեքսանդր»: Ու ես Սարյանին եմ ցույց տալիս «Հունձ» կոչվող իմ կտավը: Նա երկար- երկար նայեց իմ նկարին ու գոհունակ դեմքի արտահայտությամբ ասաց. «Դու արդեն նկարիչ ես, Ալեքսանդր»: Եվ դա իմ կյանքում լսված ամենաոգեւորիչ արտահայտությունն էր, որն իմ հասցեին ասել էր ոչ ավել, ոչ պակաս մեծն Սարյանը: Այս հանդիպումը հետագայում բարեկամության վերածվեց, ստեղծագործական նորանոր ձեռքբերումների առիթ հանդիսացավ: Մինչ այդ ես ետեւում էի թողել իմ ծննդավայր Լենինականը, Մերկուրովի անվան գեղարվեստի դպրոցը, արդեն նաեւ Թերլեմեզյանի անվան նկարչական ուսումնարանը: Ինձ գեղարվեստաթատերական ինստիտուտն էր սպասում, ինչպես նաեւ կյանքը` բազում հանդիպումներով եւ ոգեւորություններով», պատմում է նկարիչը:

Ալեքսանդր Գրիգորյանը բազմաթիվ հետաքրքրություններ ունեցող արվեստագետ է: Նրա ասելիքը գծանկարի, կտավի, քանդակի ու բանաստեղծության տեսք ունի: Ինչպես նկարիչն է ասում` նա իր ուսուցիչ Սարյանից կյանքում ամենակարեւոր սկզբունքն է յուրացրել` կյանքը սիրելու ունակությունը: Կյանքը լույսն է, վառ գույներն են եւ այդ բոլորը սերն է, որոնցով առատորեն շաղախված են Ալեքսանդր Գրիգորյանի նկարները: Նա շարունակում է վրձնել իմ պատկերը, ոգեւորված է ու ներշնչված, ես` նույնպես: Շուտով նկարը պատրաստ կլինի, ես հազիվ եմ զսպում իմ հետաքրքրությունը` կտավին չնայելու համար, բացի այդ Ալեքսանդր Գրիգորյանի կտավները դիտելու նորովի ցանկություն է առաջանում ինձ մոտ:

Ես կրկին սենյակից սենյակ եմ անցնում՝ ըմբոշխնելու Ալեքսանդր Գրիգորյանի լուսառատ ու կենսաշատ գույները, որոնք նրա պայծառ եւ ազնիվ ներաշխարհի ապացույցն են: Ամեն անգամ որեւէ նկարչի արվեստին ծանոթանալիս սիրում եմ կրկնել`կտավը նկարչի բնավորությունն է: Եվ ահա նրա նկարներից մեզ է ներկայանում նկարիչը:

Կյանքը, մեզ շրջապատող աշխարհը, իրադարձություններն ու երեւույթները, մարդ արարածն իր հետաքրքրություններով ու իրեն հուզող հարցերով հազարամյակներ շարունակ կերպարվեստագետների հետաքրքրության առարկան են եղել: Սակայն այդ ամենի պատկերման, վերարտադրման եղանակներն, անշուշտ, ժամանակների ընթացքում մեծ փոփոխություններ են կրել: Ալեքսանդր Գրիգորյան նկարչի աշխարհում դրանք իր պատկերացումներին ու ապրումներին համապատասխան ձեւ ու բովանդակություն են ստացել, նրանք հենց նկարչի բնավորությունն են ձեռք բերել: Արվեստագետն իրականությունն այս կերպ է տեսնում եւ ընկալում, նա ազատորեն ընդառաջ է գնացել իր ոգեւորություններին ու ցանկություններին` համատեղելով պահը, ժամանակը զգալու ունակությունը եւ մարդկանց գնահատելու իր կարողությունները: Ինչպիսի՞ն էր Հայաստանը 50-60-ական թթ., ինչպիսի՞ն էին մեր արվեստագետներն ու մտավորականներն այն տարիներին: Այս հարցերի պատասխանները Ալեքսանդր Գրիգորյանի կտավներն ու գծանկարներն են` Մարտիրոս Սարյանի, Վիլյամ Սարոյանի, Մարշալ Բաղրամյանի Մինասի, Պարույր Սեւակի, Գոհար Գասպարյանի, Տիգրան Պետրոսյանի դիմանկարները:

Հայեցի արվեստագետ է Ալեքսանդր Գրիգորյանը: Նրան միշտ էլ հետաքրքրել է սեփական ժողովրդի պատմական անցյալն իր հերոսական դրվագներով, նա պաշտում է հայ երգն ու բառը, ինչու չէ հայրենի եզերքի ամեն թուփն ու քարը: Այս բոլոր հետաքրքրությունները նա շաղախել է Հայաստանի առատ լույսով ու ջերմությամբ` «Ալմաստ», «Կռասոսի գլուխը Արտավազդ թագավորի առաջ», Հեթանոսական տոն Գառնիում», «Անուշն ու Սարոն», «Հովհաննես Թումանյան»: Ինչպես արվեստաբան Շահեն Խաչատրյանն է նկատում` «Ալեքսանդր Գրիգորյանի արտահայտչական լեզուն, գունային մտածելակերպը մի կողմից առնչվում է իմպրեսիոնիստներին, մյուս կողմից` արդի գեղանկարչությանը, մասնավորապես Մարտիրոս Սարյանի արվեստին»:

Նկարիչը շարունակում է ինձ դիմանկարել: Այս անգամ ես թերթում եմ նրա լուսանկարչական ալբոմը: 1962-ի «Հինգի ցուցահանդեսի» լուսանկարն է` հերթականությամբ կողք- կողքի նստած են Հենրիկ Սիրավյանը, Արփենիկ Ղափանցյանը, Ալեքսանդր Գիրգորյանը, Լավինյա Բաժբեուկ-Մելիքյանն ու Մինասը: Չգիտեմ թե ինչու՝ ինձ թվում է, որ այս ցուցահանդեսը Գրիգորյանի ամենահիշարժան ու սիրելի ցուցահանդեսներից է` սիրելի կնոջ ու ընկերների հետ միասին, ուժերի ծաղկման շրջանում եւ հայ կերպարվեստի ամենալավ տարիներին` 60-ականներին: Նկարիչը շուրջ 100 ցուցահանդեսի է մասնակցել, երկու տասնյակից ավելի անհատական ցուցահանդեսներ է ունեցել, որոնց աշխարհագրությունը շատ ընդգրկուն է` Ռուսաստան, Գերմանիա, Անգլիա, Ֆրանսիա, Հարավսլավիա, Կանադա, Բուլղարիա եւ այլուր:

Ալեքսանդր Գրիգորյանի կտավներն այսօր ցուցադրվում են Տրետյակովյան, Արեւելյան ժողովուրդների թանգարանում, սակայն ոչ` Հայաստանում: 2001-ին քրիստոնեության ընդունման 1700-ամյա հոբելյանին նվիրված հանրապետական ցուցահանդեսին ՀՀ վաստակավոր նկարիչ Ալեքսանդր Գրիգորյանի ներկայացված «Քրիստոս» կոչվող 2 կտավները չցուցադրվեցին: Սակայն 1960 եւ 1970 թթ. ստեղծված նկարները վերջերս գտան իրենց հանգրվանը: Այսօր Գրիգորյանի ստեղծագործությունները զարդարում են Տորոնտոյի Հայ Կաթողիկե Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու գավիթները: Նկարներից մեկը եկեղեցուն նվիրել է հենց նկարիչը, մյուսն էլ գնել է կանադահայ բարերար Կարո Մարտիրոսյանը եւ կրկին եկեղեցուն նվիրել: Նկարիչն, անշուշտ, սրտնեղած է մեզանից, այլապես չէր բարձրաձայնի այս ամենի մասին, սակայն լավ է, որ կան մարդիկ` թեկուզ սփյուռքում եւ արտերկրում, որ գնահատում են մեր արվեստագետին:

80-ամյա նկարիչն ավարտեց իմ դիմանկարը: Ես նայում եմ ինքս ինձ` ահա, թե ինչպիսին է իմ անդրադարձը Ալեքսանդր Գրիգորյան նկարչի աչքերում:

Հ. Գ. Ալեքսանդր Գրիգորյանի համար դեռեւս շարունակվում է հոբելյանական տարին: Քանի որ 80-ամյա նկարիչն այսօր վատառողջ է, ցանկանանք նրան ապաքինում եւ բարձր տրամադրություն:

Նկար 2. Ալեքսանդր Գրիգորյանը Մարտիրոս Սարյանի հետ՝ իր անհատական ցուցահանդեսի բացմանը, 1968 թ.

Նկար 3. Հենրիկ Սիրավյան, Արփենիկ Ղափանցյան, Ալեքսանդր Գրիգորյան, Լավինյա Բաժբեուկ-Մելիքյան, Մինաս Ավետիսյան, 1962 թ.

Նկար 4. Անահիտ Կորյունի դիմանկարը, 2007 թ.


http://culture.azg.am/?lang=AR&num=2008083004
 
voter is offline  
Reply With Quote
 
 

All times are GMT +4. The time now is 09:13.

 v.0.91  v.1  v.2 XML Feeds JavaScript Feeds


Powered by vBulletin® Version 3.8.7
Copyright ©2000 - 2024, vBulletin Solutions, Inc.



Liveinternet
User Control Panel
Networking Networking
Social Groups Social Groups
Pictures & Albums All Albums
What's up
Who's Online Who's Online
Top Statistics Top Statistics
Most Active Forumjans Most Active Forumjans

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46 47 48 49 50 51 52 53 54 55 56 57 58 59 60 61 62 63 64 65 66 67 68 69 70 71 72 73 74 75 76 77 78 79 80 81 82 83 84 85 86 87 88 89