Join Date: Dec 2006
Age: 51
Rep Power: 26
|
Պատասխանը: Ընդիմադիր լրատվամիջոցները թե կառավարական, ով ինչքան է ստում Оппозиционные и правительственные СМИ, кто больше врёт
Анализ бедарных обвинений по делу 7и, которым инкриминируется попытка захвата власти - просто читая само обвинение Джангирян быв.зам.глав.прокурора показывает, что по сути ставить в обвинение захват власти абсурдно тем, кто строил баррикады. Получается, для захвата власти, зданий парламента, президента или других административно важных обЪектов организаторы практический лишали сами себя возможности двигаться к этим обЪектам строя перед собой баррикады.
Quote:
ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանը: Այդ մեղադրական եզրակացությանը ծանոթանալուց հետո Գ. Ջհանգիրյանն իր ասելով՝ եւս մեկ անգամ համոզվել է, որ իր ընկերներին առաջադրված մեղադրանքներն «անհիմն են, շինծու»: Գ. Ջհանգիրյանը փորձել է իր գնահատականները հիմնավորել: Նախ, նրա մատուցմամբ, այս հոդվածում նկարագրվող գործողությունները ենթադրում են բացառապես ուղղակի դիտավորություն եւ հատուկ նպատակ: Կոնկրետ «Յոթի» դեպքում մարդիկ մեղադրվում են «պետական իշխանությունը բռնությամբ զավթելուն ուղղված գործողություններ» կատարելու համար: Գ. Ջհանգիրյանի ասելով՝ «ըստ քրեական իրավունքի տեսության կամ այս հոդվածի դիսպոզիցիայի մեկնաբանման, այդ հատուկ նպատակը իշխանության զավթումն է, որին էլ պիտի ուղղված լինեին բոլոր բռնի գործողությունները»: Հիշեցնելով ՀՀ Քրդատօրի 270 հոդվածի պահանջը՝ «գործով մեղադրական եզրակացությունը պետք է կազմված լինի նկարագրական-պատճառաբանական եւ եզրափակիչ մասերից», Գ. Ջհանգիրյանը հայտարարում է. «Պետք է հաստատագրեմ, որ «Յոթի գործով» մեղադրական եզրակացությանը ծանոթանալիս 300 հոդվածով նախատեսված հանրորեն վտանգավոր արարքի օբյեկտիվ կողմի նկարագրական մաս կամ բռնի գործողությունների նկարագրություն ես չհայտնաբերեցի: Այն կարծիքին չեմ, թե մեղադրական եզրակացություն կազմած քննիչը կամ այն հաստատող դատախազը մոռացել են այդ նկարագրական գործողությունները արտացոլել մեղադրական եզրակացության մեջ: Չէին կարող մոռանալ: Այդ դեպքում ինչո՞ւ է բացակայում իշխանության յուրացման նկարագրությունը: Շատ պարզ պատճառով՝ օբյեկտիվ իրականության մեջ նման գործողություններ չեն կատարվել, նման մտադրություն չի եղել: Հետեւաբար՝ որքան էլ հորինել են քննիչներն ու դատախազները, ոչինչ չեն կարողացել հայտնաբերել, առավել եւս՝ արտացոլել մեղադրական եզրակացության մեջ»: Ըստ նրա՝ «միակ գուշակությունը, որը կարող է ինչ-որ կերպ հուշել «Յոթի» արարքի օբյեկտիվ կողմի կամ սուբյեկտիվ դիտավորության մասին»՝ ինքը հայտնաբերել է մեղադրական եզրակացության 17-րդ էջի 4-րդ պարբերությունում՝ «կազմակերպիչների դրդմամբ եւ հրահանգավորմամբ, հասարակական կարգի պահպանություն իրականացնող ոստիկանության ծառայողների վրա զանգվածային անկարգությունների մասնակիցների զինված հարձակումներն ուղղված են եղել Գրիգոր Լուսավորիչ, ապա Պարոնյան փողոցներով դեպի Պռոշյան փողոց, ուր Ձորափի 77Ա հասցեում գտնվում են ՀՀ նախագահի անձնակազմի կառավարական առանձնատները, եւ Պռոշյան փողոցով դեպի Մարշալ Բաղրամյան փողոց, ուր գտնվում է ՀՀ Ազգային ժողովի շենքը, այն դեպքում, երբ Մյասնիկյանի արձանից դեպի «Այրարատ» կինոթատրոն, Արշակունյաց պողոտա, «Մետրոպոլ» հյուրանոց տանող բոլոր ուղղությունները չեն վերահսկվել ոստիկանության ուժերի կողմից եւ գտնվել են ամբոխի հսկողության տակ: «Այդտեղից ենթադրվում է՝ իբր, Մյասնիկյանի արձանի մոտ հավաքված ամբոխը պետք է հարձակվեր Պռոշյան-Լեո փողոցներով, որի նպատակն էր գրավել նախագահի առանձնատունը, ապա՝ ԱԺ շենքը: Բայց երկու տող ներքեւում նույն մեղադրական եզրակացության հեղինակները գրում են՝ «այդ ուղղություններով, նաեւ գրավված՝ Պարոնյան եւ Լեո փողոցները փակվել եւ բարիկադներ են կառուցվել»: Ակնհայտ է, որ հավաքված ժողովուրդը որեւէ ուղղությամբ գնալու, որեւէ շենք գրավելու դիտավորություն չի ունեցել, եւ մեղադրական եզրակացության հեղինակներն իրենք են իրենց հերքում: «Հարգելիներս, եթե ընդդիմությունը, նրա առաջնորդները եւ այսօրվա մեր ամբաստանյալները նպատակ ունեին գրավել ձեր նշած շինությունները, ինչո՞ւ էին իրենք բարիկադավորել եւ փակել ոչ միայն Պարոնյան եւ Լեո փողոցները, այլեւ մնացած փողոցները: Խնդիրը մեկն է. նրանք դիմում էին ինքնապաշտպանության՝ ոստիկանության, ներքին զորքերի ստորաբաժանումների եւ զինվորական համազգեստով կրիմինալ խմբերի հարձակումներից: Հետեւությունը մեկն է՝ ՀՔԾ քննիչները եւ գործի նկատմամբ դատավարական հսկողություն իրականացնող դատախազները ՔՕ 300 հոդվածի դիսպոզիցիային տվել են կամային եւ շատ լայն մեկնաբանություն»,- հայտարարում է Գ. Ջհանգիրյանը՝ հավելելով, որ դրա միակ նպատակը ընդդիմության գործիչներին շինծու մեղադրանքներ առաջադրելը եւ դրա հիման վրա նրանց քրեական հետապնդման ենթարկելն է՝ քաղաքական նկատառումներից ելնելով, բայց «ո՛չ երբեւէ հանցավորության կամ հանցագործության փաստի կատարման հիմքով»:
«Իսկ գուցե հիմնավոր են իմ քաղաքական պատանդ ընկերներին առաջադրված 225 հոդվածո՞վ մեղադրանքները»՝ ի պատասխան իր այս հռետորական հարցին, Գ. Ջհանգիրյանը փորձում է վերլուծել նաեւ «Յոթին» առաջադրված այս հոդվածի եւ դրա 3-րդ մասի դիսպոզիցիան՝ «սպանություններով զուգորդված զանգվածային անկարգություններ կազմակերպելը»: Արդյոք ընդդիմությունը նպատա՞կ է ունեցել զանգվածային անկարգություններ կազմակերպել կամ իրականացնել: Հիշեցնելով, որ «10 օր եւ ավելի Ազատության հրապարակում հարյուր հազարանոց խաղաղ հանրահավաքներ եւ երթեր են տեղի ունեցել, եւ այդ օրերին ոչ մի իրավախախտում, ոչ մի հանցագործություն՝ թե՛ Ազատության հրապարակում, թե՛ երթերի ընթացքում երբեւէ չի արձանագրվել, որեւէ մեկի քթից արյուն չի եկել», որ բռնությունները սկսվել են ուժայինների կողմից՝ մարտի 1-ի առավոտյան, շարունակվել մայրաքաղաքի փողոցներում, նաեւ Մյասնիկյանի արձանի մոտ, Գ. Ջհանգիրյանը մեջբերել է ՀՀ ՔՕ 42-րդ հոդվածը, որը մասնավորապես վերաբերում է անհրաժեշտ պաշտպանությանը, որով նաեւ սահմանված է, որ «անհրաժեշտ պաշտպանության իրավունքն անձին պատկանում է անկախ ոտնձգությունից խուսափելու կամ այդ անձանց՝ կամ պետական մարմինների օգնությանը դիմելու հնարավորությունից»: Սա, ըստ նախկին դատախազի, նշանակում է, որ մարտի 1-2-ին Մյասնիկյանի արձանի մոտ հավաքված հարյուր հազարավոր մեր հայրենակիցները, պաշտպանելով իրենց համաքաղաքացիների, իրենց հարազատների անձնական անձեռնմխելիությունը, առողջությունը, կյանքը՝ դիմել են ինքնապաշտպանության, եւ դա ոչ թե պասիվ, այլ՝ ակտիվ իրավունք է: «Ափսոսում եմ, որ իմ մեղադրանքի ծավալից քննչական մարմինը հանել է 300 հոդվածով մեղադրանքը եւ ինձ այդ հոդվածով մեղադրանք չի առաջադրել, որովհետեւ եթե ինձ ներգրաված լինեին «7-ի գործով», ես խոստանում եմ՝ կպայթեցնեի դատարանում այդ արհեստական, ծիծաղելի մեղադրանքը»,- եզրափակում է Գ. Ջհանգիրյանը:
|
|