re: ♥ Love- signifies live! ♥ Люблю- значит живу! ♥
Ես ինչպե՞ս Ձեզ չսիրեմ : - Դուք արվեստ եք ու հոգի :
Օ, կարելի է՞ արդյոք պրոֆիլը ձեր չսիրել :
Ով երգ ունի իր սրտում ու սովոր է գեղեցկի,
Նա պարտավոր է Ձեզ բյուր, հազա'ր սոնետ նվիրել :
Դուք այնպես մե՜ղմ եք խոսում : Երբ Դուք կարդում եք, տիկի'ն,
Ձեր շրթունքները գունատ նմանվում են հասմիկի :
Եվ Ձեր աչքերը, գիտե՞ք, առանց ներքին կրակի,
Լուսաշող են` Ձեր կրծքի քարերի պես թանկագին :
Իսկ երբ ականջ եմ դնում ես Ձեր թեթև քայլերին,
Թվում է ինձ, թե նոքա տրիոլետներ են երգում,
Եվ այդ երգով հմայված` սիրտս տխրում է լռին :
Եվ Դուք գիտե՞ք, որ սիրուց հիվանդացած իմ հոգում
Ես միշտ լսում եմ թեթև, թավ թրթիռներ ջութակի,
Երբ համբուրում եմ ես Ձեր բարակ մատներն ապակի :
|