re: ♥ Love- signifies live! ♥ Люблю- значит живу! ♥
Իմ կյանքի խո՜ր գիշերներում,
Կարծես` դու իմ այգաբացն ես,
Ձմռան բուքին, ցո՜ւրտ օրերում,
Կարծես մի բորբ արեգակ ես:
Լույս ես դու իմ խավարի մեջ,
Կրակ` դող ու սարսուռիս մեջ,
Հույս ես անհույս օրերիս մեջ,
Զով` իմ տենդի, ջերմության մեջ:
Իմ երա՜զն ես, երազա՜նքն ես,
Դու իմ սրտի ամեն զարկն ես,
Իմ արյո՜ւնն ես, իմ ավյո՜ւնն ես,
Իմ թախիծն ու իմ ժպիտն ես:
Դու իմ կյանքի վա՜ռ կրակն ես,
Իմ երգերին շունչ տվողն ես,
Իմ հրա՜շքն ես, իմ կտավն ես,
Ամեն օրվա իմ մասնիկն ես;
Դու իմ օ՜դն ես, թթվածի՜նն ես,
Իմ ծարավը կտրող ջո՜ւրն ես,
Դու իմ կյանքը սնող ուժն ես,
Դու իմ ժամն ու ժամանակն ես:
Դու իմ տունն ես ու տանիքը,
Իմ երկիրն ես, իմ երկինքը,
Իմ թիկունքն ես, ապավենն ես,
Իմ պահապան հրեշտակն ես:
Աչքիս լո՜ւյսն ես, շրթիս խո՜սքն ես,
Տխուր-ուրախ այս օրերի իմ ընկերն ես,
Սրտիս դո՜ղն ես, թրթռա՜նքն ես,
Ճանապարհիս դու փարոսն ես:
|