re: ♥ Love- signifies live! ♥ Люблю- значит живу! ♥
Ո՞վ կարող է չըսիրել Ձեզ,
Չըստրկանալ Ձեր կամքին,
Ո՞վ կարող է հլու և հեզ
Չաղոթել ձեզ, օ Տիկին...
Դուք այնպիսի խոսքեր գիտեք
Եվ այնպիսի նուրբ նազեր-
Դահճին անգամ Դուք կըդյութեք,
Կըստրկացնեք և կայսեր...
Դուք այնպես մեղմ գիտեք շոյել
Հիվանդ ու խենթ իմ հոգին.
Ո՞վ կարող է Ձեզ չըգովել
Ու չերգել Ձեզ, օ Տիկին...
|