re: ♥ Love- signifies live! ♥ Люблю- значит живу! ♥
Ինքս ինձնից օտարվել եմ
Իմ մտքերից,իմ իղձերից
Իմ օջախից հեռացել եմ
Կախված լինեմ ասես օդից
Որդիներս օտար հողում
Իրենց բույնն են ուզում հյուսել
Կհաջողվի՞ մտածում եմ
Նրանց բռնած ուղուց շեղել,
Տարիներս են թռչում արագ
Շղթայվել եմ օտար երկրում
Լոկ ձագերիս կարոտն անհագ
Ինձ պահել է այս վանդակում
Այնքան կարոտ է ամբարվել
Իմ այս փոքրիկ, մի բուռ սրտում
Տեսնես ո՞վ է մեզ անիծել,
Ծլեք, ծաղկեք օտար հողում...
|