re: ♥ Love- signifies live! ♥ Люблю- значит живу! ♥
Աշուն է, անձրև...Ստվերներն անձև
Դողում են դանդաղ... Պաղ, միապաղաղ
Անձրև՜ ու անձրև՜...
Սիրտըս տանջում է ինչ- որ անուրախ
Անհանգստություն...
Սպասիր, լսիր. ես չեմ կամենում
Անցած լույսերից, անցած հույզերից
Տառապել կրկին.
Նայիր, ախ, նայիր՝ ցավում է նորից
Իմ հիվանդ հոգին...
Անձրև է, աշուն... Ինչու՞ ես հիշում,
Հեռացած ընկեր, մոռացած ընկեր,
Ինչու՞ ես հիշում.
Դու այնտեղ էիր, այն աղմկահեր
Կյանքի մշուշում...
Դու կյա՝նքն ես տեսել, դու կյա՝նքն ես հիշում-
Ոսկե տեսիլնե՜ր, անուրջների լու՜յս...
Ես ցուրտ մշուշում.
Իմ հոգու համար չըկա արշալույս-
Անձրև՜ է, աշու՜ն...
|