View Single Post
Old 03 May 09, 02:25   #109 (permalink)
Զամունդացի դեմք
VIP Ultra Club
voter's Avatar
Join Date: Dec 2006
Age: 51
Posts: 8,242
Blog Entries: 15
Rep Power: 26 voter is on a distinguished road
Պատասխանը: Ընդիմադիր լրատվամիջոցները թե կառավարական, ով ինչքան է ստում Оппозиционные и правительственные СМИ, кто больше врёт

Quote:
երբ ոստիկանությունը Բուռնաշի թիկնապահներին բերման է ենթարկել, պարզվել է, որ նրանցից, այսինքն` Բուռնաշի թիկնապահներից երկուսը ոստիկանության աշխատակիցներ են: Ոչ թե ոստիկանությունում են աշխատում, այլ ուղղակի ձեւակերպված են որպես ոստիկանության աշխատակից: Պարզ է, չէ՞` Բուռնաշի թիկնապահը ձեւակերպված է որպես ոստիկանության աշխատակից, բայց իրականում Բուռնաշի թիկնապահ է, այդ Բուռնաշն է նրան ձեւակերպել տվել ոստիկանությունում, որ պրոբլեմ-բան չլինի: Նորությո՞ւն է, սա, արդյոք: Արդյոք նորությո՞ւն է, որ օլիգարխների սափրագլուխների մի հսկայական մասը ձեւակերպված է որպես ոստիկանության, ԱԱԾ աշխատակիցներ կամ բանակի սպաներ: «Հայկական ժամանակի» ընթերցողների համար սա ամենեւին էլ նորություն չէ: Վերջին երկու տարվա ընթացքում մենք այս մասին մի քանի հրապարակումներ ենք ունեցել, որոնք իշխանության ներկայացուցիչների կողմից որակվել են որպես հերյուրանք: Հեր-յու-րանք: Բայց հիմա, պաշտոնապես հաստատված այս փաստի վրա հենվելով` եկեք ետ նայենք Մարտի 1-ի իրադարձություններին: Այդ օրը որպես ոստիկան հանդես եկած անձանցից քանի՞ հոգի են օլիգարխների սափրագլուխներ եղել: Սա մի հարց է, որով չի զբաղվի ոչ ոք, քանի դեռ երկրում իշխանափոխություն տեղի չի ունեցել: Որովհետեւ այս հարցի պարզաբանումը կապացուցի, որ Հայաստանում ոստիկանությունը եւ ուժային բոլոր կառույցները սերտաճած են հանցավոր խմբավորումների հետ եւ ընդամենը տանիք են հանդիսանում այդ ապօրինի զինված խմբավորումների գոյության համար: Եւ 2008 թվականի մարտի 1-ին ժողովրդի հակառակ կողմում կանգնած են եղել այս ապօրինի զինված խմբավորումները, հենց նրանք են եղել սպանությունների հեղինակները, հենց նրանք են թաքնվել 18-20 տարեկան երիտասարդ ծառայողների թիկունքում: Սա, իհարկե, չի նշանակում, թե դեպքի վայրում ոստիկաններ չեն եղել: Եղել են, իհարկե: Բայց խոսքը բուն գործող անձանց մասին է, իրադարձությունների հենց այդօրինակ ընթացքը կանխորոշած անձանց մասին:
http://www.nikolpashinyan.com/?p=963#more-963
Говориться о фактах поттверждающих, что телохранители одного из олигархов, которых за нарушения привели в полицию, оказались зарегистрированными полицейскими. Тоесть обвинения о том, что телохранители олигархов под статус полицейских могли участвовать в событиях 1ого марта и по всей вероятности они и виновны в нагнетании страстей разбое косвенно поттверждается - полиция и спец службы в Армении на содержании олигархов а не государства и само собой выполняют приказы и указания этих олигархов с целью защитить имущество этих самых олигархов.
 
voter is offline  
Reply With Quote
 
 

All times are GMT +4. The time now is 03:48.

 v.0.91  v.1  v.2 XML Feeds JavaScript Feeds


Powered by vBulletin® Version 3.8.7
Copyright ©2000 - 2024, vBulletin Solutions, Inc.



Liveinternet
User Control Panel
Networking Networking
Social Groups Social Groups
Pictures & Albums All Albums
What's up
Who's Online Who's Online
Top Statistics Top Statistics
Most Active Forumjans Most Active Forumjans

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46 47 48 49 50 51 52 53 54 55 56 57 58 59 60