View Single Post
Old 04 Jun 09, 17:38   #4 (permalink)
Զամունդացի դեմք
VIP Ultra Club
voter's Avatar
Join Date: Dec 2006
Age: 51
Posts: 8,242
Blog Entries: 15
Rep Power: 26 voter is on a distinguished road
Голые груди при после Британии на выборах в Армении

Этотические истории на выборах мера - рук.избирательного отдела при участии олигарха Самвел Алексанян - он же Лфика Само, устроила театр и требовала всех удолиться ввиду необходимости сделать ей кардиограмму при которой грозилас оголить груди. "поверив" все мужчины включая присувствовавший посол Британии в Армении удолились, но Лфик Само обратно вошёл в участок и дирижировал вливание бюлетеней. Данные от транспаренси интернейшнл.

մերկացրել է կրծքերը 04/06/09 [17:00]
Մայիսի 31-ին Երեւանի ավագանու ընտրությունների քվեարկության ժամանակ, 8/22 տեղամասում դիտորդական առաքելություն իրականացրած` «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն հասարակական կազմակերպության դիտորդը ականատես է եղել թերեւս միջազգային սկանդալ դառնալու հիմքեր պարունակող մի տեսարանի: Մոտավորապես ժամը 20.30-ի սահմաններում, երբ արդեն քվեատուփը բացված է եղել եւ սկսված է եղել քվեաթերթիկները հանելու եւ արդյունքները արձանագրելու գործընթացը, հանկարծ ՏԸՀ նախագահ Վարդան Հայրապետյանի (թիվ 191 դպրոցի տնօրենն է), ՏԸՀ անդամ Մարգուշ Բիշարյանի (Երեւանի ավագանու ընտրություններում ՕԵԿ համամասնական ցուցակը գլխավորող Հեղինե Բիշարյանի քույրն է) եւ տեղամասում ԲՀԿ վստահված անձի միջեւ ինչ-որ վեճ է սկսվել: Այնուհետեւ, Վարդան Հայրապետյանը եւ Մարգուշ Բիշարյանը փորձել են այնպես անել, որ իրենց վեճի կողմը դառնա տեղամասում Հայ ազգային կոնգրեսի վստահված անձը: Այդ ներկայացումը կազմակերպելուց հետո ՏԸՀ նախագահը եւ Հեղինե Բիշարյանի քույրը հայտարարել են, թե իրենք վատ են զգում եւ պետք է դադարեցնեն քվեարկության արդյունքների ամփոփման գործընթացը, եւ խնդրել են շտապօգնություն կանչել: Բայց պարզվել է, որ ինչ-որ «հրաշքով» շտապօգնության մեքենան արդեն ժամանած է եղել տեղամաս: Արդյունքում, բոլորին տեղամասից դուրս են հրավիրել` պատճառաբանելով, որ Վարդան Հայրապետյանը եւ Մարգուշ Բիշարյանը վատ են զգում, ու բժիշկները նրանց պետք է օգնություն ցույց տան: Այդ ժամանակ քվեատուփը բաց վիճակում դրված է եղել: Սակայն, տեղամասում գտնվող մի օտարերկրացի եւ նրա հետ եղած թարգմանիչը դուրս չեն եկել եւ շարունակել են մնալ տեղամասում: Երբ ակնհայտ է դարձել, որ օտարերկրացին մտադիր չէ դուրս գալ տեղամասից, ներս է եկել ինչ-որ մեկը եւ դուրս կանչել օտարերկրացու թարգմանչին: Ներս եկած անձնավորությունը ներկայացել է որպես Վարդան Հայրապետյանի եղբայր եւ թարգմանչից հետաքրքրվել է, թե ինչու այդ օտարերկրացին դուրս չի գալիս եւ թույլ չի տալիս, որ բժիշկներն օգնեն ՏԸՀ վատացած նախագահին եւ անդամին: Թարգմանիչը բացատրել է, որ օտարերկրացին, նույն ինքը` Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Չարլզ Լոնսդեյլը, դուրս չի գա տեղամասից, քանի որ չի հեռանա բաց քվեատուփի մոտից: Սակայն ՏԸՀ նախագահի եղբայրը, նույն ինքը` ՀՀ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը, ով առավել հայտնի է որպես Լֆիկ Սամո, պահանջել է, որ դեսպանը տեղամասից դուրս գա: Երբ տեսել են, որ դեսպանը դուրս չի գալիս, Մարգուշ Բիշարյանը հիստերիա է բարձրացրել եւ հայտարարել, թե իրեն պետք է սրտի կարդիոգրամա անեն, եւ եթե դեսպանը ցանկանում է իրեն մերկ տեսնել, ինքը պատրաստ է նրա առջեւ մերկացնել իր կուրծքը (Մարգուշը այդ ամենը այդքան էլ գրական հայերենով չի ասել եւ մարմնի մասերը առավել արտահայտչական բառերով է կոչել): Ինչեւէ, որպեսզի Մարգուշը այնուամենայնիվ մերկանա տեղամասում, դեսպանը համաձայնել է դուրս գալ, բայց այնտեղ են մնացել նրա թարգմանչուհին եւ «Թրանսփարենսի ինթերնեշնլի» դիտորդուհին: Այդ ժամանակ դիտորդը նկատել է, թե ինչպես է տեղամաս մտել Լֆիկ Սամոն. այսինքն` Մարգուշը նրա առջեւ մերկանալուց չի քաշվել: Ներսում Լֆիկ Սամոն մոտեցել է ՏԸՀ անդամ Լիզա Կյուրեղյանին, որը ՏԸՀ նախագահ Վարդան Հայրապետյանի կինն է: Դիտորդը նկատել է, թե ինչպես է կինն արդարանում` ասելով` դե չի ստացվում, ինչպես անենք: Այդ ժամանակ Լֆիկ Սամոն մոտեցել եւ իրենով կտրել է դեսպանի թարգմանչուհու ճամփան` սկսելով նրան պարտադրել, որ դեպի անկյուն քաշվի այնպես, որ քվեատուփը նրա տեսադաշտում չլինի: Այդ ընթացքում Լիզա Կյուրեղյանը մոտեցել է քվեատուփին եւ մի տրցակ քվեաթերթիկ լցրել այնտեղ: Սակայն թարգմանչուհին հայտարարել է, որ ինքը լցոնման փաստը նկատել է եւ այդ մասին կզեկուցի դեսպանին: Լֆիկի կեղծարար բանդան հասկացել է, որ աղմուկի վրա ներս կգա նաեւ դեսպանը. նույն ակնթարթին տեղամասի լույսերը անջատվել են, այդ ընթացքում Լիզա Կյուրեղյանը ներքնազգեստի (վարտիքի) միջից հանել է եւս չորս տրցակ քվեաթերթիկ եւ լցրել քվեատուփի մեջ: Դրանից հետո տեղամասի լույսերը վառվել են, իսկ «վատացածների» ինքնազգացողությունը` միանգամից լավացել: Իսկ Մեծ Բրիտանիայի դեսպանի թարգմանիչը ասել է, որ իրենք այստեղ անելիք չունեն, քանի որ ամեն ինչ արդեն պարզ է, եւ նրանք տեղամասից հեռացել են: Այսպիսով, այս տեղամասում քվեարկության այսպիսի թվեր են արձանագրվել. ընտրացուցակներում եղած 1970 ընտրողներից քվեարկությանը մասնակցել են 1880-ը (95,4 տոկոս մասնակցություն), տեղամասին տրված է եղել 2025 քվեաթերթիկ, մարվել է 90 քվեաթերթիկ, 55 քվեաթերթիկ անհետացած է եղել, ըստ կուսակցությունների թվերը եղել են այսպես. ՀՀԿ` 1016, ՕԵԿ` 502, ԲՀԿ` 263, ՀԱԿ` 59, ՀՅԴ` 34, ԺԿ` 5 եւ ՀԱՍԿ` 1:
 
voter is offline  
Reply With Quote
 
 

All times are GMT +4. The time now is 12:48.

 v.0.91  v.1  v.2 XML Feeds JavaScript Feeds


Powered by vBulletin® Version 3.8.7
Copyright ©2000 - 2024, vBulletin Solutions, Inc.



Liveinternet
User Control Panel
Networking Networking
Social Groups Social Groups
Pictures & Albums All Albums
What's up
Who's Online Who's Online
Top Statistics Top Statistics
Most Active Forumjans Most Active Forumjans

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46 47 48 49 50 51 52 53 54 55 56 57 58 59 60