Պատասխանը: Re: Новый министр ИД Турции - новая политика Турции Turkey's new prime ministr is for new non militaristic politic of turkey Թուրքիայում քեմալիստների ազդեցությունը արտաքին քաղաքականության վրա համարյա զրոյացվել է.
Այ Բռատ ջան, գերմանիայի թուրքացված ամենամեծ քաղաքում ես ապրում բայց տենց անտեղյակ ես իրանցից՞
Թուրքական զորեղությունը էլի ուզում են ու կուզեն, բայց հարցը նա է, որ հիմա փոխվել է ուղղությունը, ոչ էե զենքով են ուզում դա անել, ինչպես մինչև հիմա էր, պահելով ամենամեծ բանակը տարածաշրջանում, այլ միակ դեմոկտրատական Իսլամական երկիր լինելով Արևմուտք արևելք կապ հաստատողն են ուզում դառնան։ Ինչը ենթադրում է աշխարհում ԱՄՆ/Ռուսաստան/Եվրոպա/Չինաստան/Հնդկաստանից հետո ամենամեծ Թուրքերի բանակն կրճատելը ու Թուրքական պետության նշանաբաններից բանակի գործոնը հանելը....
Նացիստական տրամադրվածությունը ամեն ոչ թուրքականի նկատմամբ դա կեմալիզմի հիմքերն են, որին արդեն Էրդողանը «ֆաշիստություն» է անվանում։
Ստեղ մենակ հայերի հարցը չի, արաբներն էլ լավ գիտեն, որ թուրքերը մինչ օրս օսմանական կայսրության վերականգնման ու բոլորի թուրքացումով էին տառապում - քեմալ աթաթուրքի էությունը իր ժամանակ նույնն է եղել ինչ մուսոլինիինը, հիտլերին ու ստալինինը իրեց երկրներում։
Անձի պաշտամունք։ Թուրք ժողովրդի աննըմանության ու գերակայության ֆաշիստական պրոպագանդայի հիման վրա է կառուցվել Թուրքիան ու 70 տարի այդպես պահվել է։
Թուրքերի բախտը բերել է, որ էնքան է աթաթուրքը լակել, որ ցեռոզից մինչև երկրորդ համաշխարհային պատերազմի սկսվել է սատկել, թե չէ հիտլերի ու մուսսոլինիի հետ պակտի մեջ պիտի թուրքերը լինեին ու տանուլ տալուց հետո թուրքիա պետություն չեր լինելու։
Այս նոր նախարարի մասին իրենք թուրքերն են ասում, որ նա դրված է, որ քեմալիստ, գենշտաբի գեներալների ազդեցությունը արտաքին քաղաքական դաշտում զրոյացնի։ Ազգային փոքրամասնությունների հարցերը, մասնավորաբար քրդերի, հայերի, հույների, ասորիների ևյլն ներառյալ և հավատքային փոքրամասնությունների ալեվիտների, արաբների, օգտագործվում է ի դեմ քեմալիզմի, որի իշխանության տակ և ասիմիլացման ու ոչնչացման քաղաքականություն է տարվել։
Այսինքն հանուն մեզ ու մյուս փոքրամասնությունների ինչ որ բանել լինելու են, քանի որ դա իրենց համար շահավետ է, դրանով քեմալիստներին ֆաշիստի կարգավիճակ են տալիս, ոնց որ ասենք նացիստ կուսակցությունները տարբեր երկրներում կան, բայց երբ բոլորի համար պարզ է դառնում, որ դրանք ազգայնամոլ են, դրանց ռեյտինգը 5-10 տոկոսից ավել երբեք չի լինում։
Հիմա Էրդոգանենք նպատակ են դրել քեմալիստներին ու նրանց աջակցող ռազմական մեքենային չէզոքացնեն ու դրանց ֆինանսական հոսքերը արտասահմանից կտրեն։ Հիմնականում ԱՄՆ էր մինչև հիմա պահում քեմալիստներին, բայց աչքիս Էրդոգանենք ստացել են քարտ բլանշ Օբամայից, որ ինքը իրանց, իսլամիստների վրա ա դնում իր բոլոր ստավկեքը ու առանց Էրդոգանի թուրք գեներալները մի շիշ կոկա կոլա էլ չեն ստանալու, որ իրանց հավեսին պլստան ու մեկ ել 80ականների նման որոշեն ու Կիպրոս մտնեն, հիմա Հյուսիսային Իրաք, կամ ռազմական հեղաշրւում անեն ու կառավարությանից Էրդոգանին հեռացնեն։
Քեմալիստները վայնասունը արդեն դրել էին անցալ տարի Էրդոգան-Գյուլի կուսակցությունը ամեն ձև ուզում էին իսլամիստական ներկայացնեին ու Բուշի վրա դա ազդում էր։ Հիմա վիճակը լրիվ փոխվել է, ինչքան Էրդոգան-Գյուլին իսլամիստ են ասում ու գոռում թե նրանք իսլամական երկրների հետ մերձենում են, այնքան ԱՄՆին հետաքրքիր է դառնում օգտագործել Թուրքերիան Իսլամի հետ մոտենալու համար, բայց ոչ առաջվա նման հրացանով ու զինվորական բազաներով թուրքիայում, այլ հենց Թուրքիայի իսլամիստ կառավարությունը օգտագործելով։
Ես կարծում եմ,որ շանս կա, եթե Էրդոգանի կուսակցությունը մնաց մինչև տարվա վերջ ու գեներալները ձեն ժպտուն չհանեցին, շատ բան է փոխվելու մեր մոտ։ Կարևորը մեր տխմարները ավելորդ տեղը շատ բան չտան ու ուրանան, երբ որ թուրքերը առանց դրան էլ ուզեն չուզեն պիտի շատ բաների հետ համակերպվեն, անկախ նրանից մեք կզիճենք թե ոչ...
|