03 Jul 09, 19:46
|
#65 (permalink)
|
Join Date: Dec 2006
Age: 51
Rep Power: 26
|
Պատասխանը: Партия Дашнакцутюн
Դաշնակների մյուս շաբաթ ԼՂՀում կայանալիք համագումարում հնարավոր է շատ բան փոխվի։
Արցախում համենայն դեպս արդեն խոսակցությունները Ղարաբաղի հարցի հնարավոր վատ լուծման մասին շատանում են
Quote:
Ցայսօր Ղարաբաղի քաղաքացիները կուրորեն հետեւում էին իրենց «տեղեկացված» ղեկավարներին եւ ավելորդ հարցեր չէին տալիս այն մասին, թե դեպի որ կողմն է թեքվում ղարաբաղյան կարգավորումը: Բայց վերջին ժամանակներս ղարաբաղցի քաղաքացու գիտակցության մեջ բեկում տեղի ունեցավ: Նա հասկացավ, որ երբ իրեն տեղյակ պահեն բանակցությունների արդյունքների մասին՝ կարող է արդեն ուշ լինել: Եւ ժողովուրդը, ինչպես ասում են, «իրեն թափ տվեց»:
Այն վստահությունը, որ հայկական իշխանությունները Ղարաբաղի շահերին հակասող գաղտնապահական բանակցություններ երբեք չեն վարի, խարխլվեց ԼՂՀ Ազգային ժողովում արտաքին գործերի նախարար Գեորգի Պետրոսյանի եւ ԼՂՀ նախագահի խորհրդական, պաշտոնաթող գեներալ Վիտալի Բալասանյանի ելույթներից հետո: Խորհրդարանի նիստում հնչած անմիջական ու հստակ հարցերը գիտակցաբար, թե թյուրիմացաբար ցուցադրվել են Արցախի հանրային հեռուստատեսությամբ: Իրականում Պետրոսյանն ու Բալասանյանը ոչ մի նոր բան չեն ասել, նրանք պարզապես փաստել են այն, ինչ առկա է բանակցային գործընթացում, այն է՝ որ բանակցություններն ընթանում են հայերիս համար ոչ բարենպաստ պայմաններում, որ Ղարաբաղը դուրս է բերվել բանակցային գործընթացից (ընդ որում՝ դրա մեղքը Հայաստանի իշխանությունների վրա է), որ բանակցություններում քննարկվում է տարածքների հանձնման եւ փախստականների վերադարձի հարցը: Այսինքն՝ այն ամենը, ինչով լիքն է հայկական մամուլն արդեն քանի տարի: Այն մասին, որ բանակցությունները վտանգավոր ուղու վրա են հայտնվել, քանիցս խոսել են ընդդիմադիր գործիչներն ու անկախ փորձագետները, բայց իշխանական քարոզչությունը նրանց ասածները ներկայացնում էր կամ որպես հիստերիա, կամ էլ որպես թշնամական ուժերի կողմից հրահրված քայլ: Նրանք, ասում էին իշխանամետ գործիչները, մեր լավը չեն ուզում, դրա համար էլ պնդում են, որ Հայաստանի իշխանությունները զիջման են գնում ղարաբաղյան հարցում: Ընդդիմադիրների ու անկախ փորձագետների կարծիքները չէին ցուցադրում հեռուստատեսությամբ, դրանք անամոթաբար մանրատառ զետեղում էին թերթերի չկարդացվող էջերում եւ անվանում էին արմատական: Իսկ այսօր այդ մասին սկսեցին խոսել պետական ամենաբարձր մակարդակով: Եւ մարդիկ մտահոգվեցին:
|
http://www.analyticon.org/news/2009-06-30-119
Вероятно разговоры о давлении из за границы на дашнакских деятелей в Армении имеют под собой почву в вопроде Арцаха, который вероятней всего хотят решить с большими уступками, единственный вариант для сегодняшних властей остаться у руля при поддержке запада и россии.
|
|
|
|
|