Объединение религиозных учителей и ученых выпустило заявление, в котором они назвали результаты выборов "сфальсифицированными", что является серьезным ударом для верховного правителя Ирана аятоллы Али Хаменаи.
Շիիզմի կենտրոն Քում քաղաքում բարձրաստիճան հոգեւորականների խորհուրդը համարձակվել է անհամաձայնություն հայտնել Իրանի Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդ այաթոլա Ալի Խամենեիին կապված ընտրությունների հետ:
Quote:
հոգեւորականների հայտարարությանը նախորդել են երկու կարեւոր իրադարձություններ. պաշտոնական արդյունքներով պարտված նախկին վարչապեր Միր-Հոսեյն Մուսավին հրապարակել է տեղեկագիր, որում մանրամասնորեն նկարագրված են հաղթող ճանաչված գործող նախագահ Մահմուդ Ահմադինեժադի աջակիցների՝ քվեարկության օրը իրականացրած բազում կեղծիքները, իսկ այաթոլա Խամենեիի քաղաքական զինակիցներից «Քայան» ազդեցիկ օրաթերթի գլխավոր խմբագիր Հոսեյն Շարիաթմադարին, պնդելով, թե Մուսավին կատարում է ամերիկյան «5-րդ շարասյան» դերը, հայտարարել է եւ պահանջել է նրան ու նախկին նախագահ Մոհամադ Խաթամիին համարել օտարերկրյա գործակալներ ու պատժել որպես հանցագործների:
Այդ ամենից հետո Իրանի, ինչպես նաեւ մոլորակի բոլոր շիա-մահմեդականների կրոնական կենտրոն ու սրբավայր Քում ավանում գտնվող աստվածաբանների եւ հոգեւորականների ընկերակցությունը հայտարարել է ընտրությունների արդյունքները չճանաչելու մասին:
|
http://www.armenialiberty.org/archiv...tml?id=1770523