View Single Post
Old 27 Jul 09, 14:42   #4 (permalink)
Զամունդացի դեմք
VIP Ultra Club
voter's Avatar
Join Date: Dec 2006
Age: 51
Posts: 8,242
Blog Entries: 15
Rep Power: 26 voter is on a distinguished road
Պատասխանը: Political position of intellectuals Политическая позиция интелигенции Մտավորականների քաղաքական դիրքորոշումը

Интервью с драматургом, прозаиком Карине Ходикян Name:  124704868950.JPG
Views: 827
Size:  13.6 KB

СТРАНА ЗАСЫХАЕТ ОТ ФАЛЬШИ

- В одном из своих интервью вы заявили, что после 1 марта водораздел между обществом и властью достиг критической точки. Есть ли сейчас связь между обществом и интеллигенцией или ее вообще не было?
- Давайте сначала уточним, что есть интеллигенция. В Армении немало деятелей искусств, которые живут за счет того, что дал им Бог. Ученые делают открытия, художники рисуют, композиторы плетут из звуков мелодии, писатели пишут, а врачи и юристы делают свое дело. Когда к этому прибавляется гражданское чувство, получается интеллигент. У нас почему-то принято считать интеллигентом людей искусства. А кто сказал, что Паргев Оганян – не интеллигент? Или те судьи, которые за последние полтора года не пошли на сделку с совестью и сделали то, что обязаны были делать? В других странах это нормально, а у нас похоже на подвиг: Паргев Оганян, будучи судьей и гражданином, стал интеллигентом. Художник, который рисовал до 1 марта и после этого, ну, может чуточку поплакал, не обязательно интеллигент, а вот скульптор Багдасарян, которого арестовали после событий 1 марта, - интеллигент. Это моя формула.
Должна сказать, что водораздел между обществом и интеллигенцией действительно огромен. Наш народ привык прислушиваться к великим. К сожалению, лишь малая часть людей, на которых направлено внимание общества, смогла остаться верной тому, что увидела собственными глазами.

- Будучи членом Союза писателей, вы не общаетесь со своими коллегами. Как отражается сегодняшняя жизнь Армении в литературе?
- Приведу статистику. В Союзе писателей состоят до 400 членов, а тех, кто за эти полтора года написал нечто, имеющее отношение к реалиям, я могу сосчитать на пальцах одной руки.


- Как сейчас атмосфера в Союзе писателей?
- Я рассматриваю Союз писателей как обычный профсоюз, в Армении нет профсоюзов, поэтому творческие союзы вынуждены исполнять функции профсоюзов.

- Вы хотели ротации руководства в Союзе писателей?
- Отношения между Левоном Ананяном и Размиком Давояном изначально можно было назвать не диалогом, а сварой, и голосование на съезде просто показало отношение ко всему этому.


- Прошло полтора года после вашей отставки, а об этом не перестают говорить.
- Я писатель. 4 года была заместителем министра, и каждое свое решение принимала крайне осторожно – как бы не сфальшивить, не вступить в сделку с совестью, потому что нет крупных и мелких взяток, и будь хоть одна сделка, я больше не смогу писать. После первого марта я просто не раздумывала, потому что иначе не могу.

- Какие проблемы сегодня вы считаете неразрешимыми?
- Чем дальше, тем больше, начиная с карабахской проблемы. Атмосфера полнится молвой, версий, предположений – отдадут, не отдадут, сколько и кому. Говорят, Америка играет в свою игру, Россия не отстаивает наши интересы. Правильно и делают, хорошо еще, у нас глаза целы, потому что мы не хозяева в своей стране. Наша страна – это большая гнойная рана, и если не излечить корни, косметика не поможет. Моя страна высыхает от лжи и фальши. От выборов к выборам мы придумываем новые фальсификации. Но до каких пор? И пока рана гноится, внешние силы будут делать все, чтобы она становилась больше. Завтра она взорвется - на нашу голову. В том, что наша государственность в опасности, есть вина каждого из нас.

- Вы считаете, что единственный путь – смена власти?
- Смена власти необходима для того, чтобы нынешние властители поняли - нельзя стрелять в народ ради удержания власти. Смена власти нужна для того, чтобы новая власть понимала – она не вечна и не имеет права удерживать кресло ценой человеческой жизни. Я не знаю, как чувствуют себя нынешние власти, их не преследуют души десяти убиенных?

- Но они обвиняют оппозицию.
- Я знаю главный канон Кармы – ты получаешь то, что посылаешь. Я не проклинаю, но говорю – Боже, суди каждого своим судом.

- Вы ходите на митинги?
- Честно говоря, сначала нет, но после 1 марта стала ходить. Правда, 1 марта я была в Америке, но все знаю. Там и решила подать в отставку. Хотелось бы жить в такой благополучной стране, чтобы не знать в лицо президента, премьера, мэра, потому что доверяла бы им.


- Чего вы ожидаете от нового мэра Еревана?
- Истины ради должна сказать, что когда я была заместителем министра, а он префектом, ни разу не получала отказа по поводу различных мероприятий. Но я не проголосовала за него на выборах, поэтому не хочу давать оценок, потому что эти выборы были политическими. Согласно принятому в мире порядку, я буду молчать 100 дней, думаю, по истечении этого срока мэр и окружающие его люди искусства отчитаются о том, что сделано.

- А что бы хотели услышать?
- Что на Северном проспекте посадили много деревьев.
Беседовала
СИРАНУШ ПАПЯН
http://lragir.am/src/index.php?id=society&pid=10002

Հարցազրույց դրամատուրգ, արձակագիր Կարինե Խոդիկյանի հետ

ԵՐԿԻՐԸ ՉՈՐԱՆՈՒՄ Է ԿԵՂԾԻՔԻՑ

- Ձեր հարցազրույցներից մեկում նշում էիք, որ մարտի 1-ից հետո հասարակության և իշխանության անջրպետը հասել է իր կրիտիկական կետին: Իսկ ի՞նչ կասեիք հասարակություն և մտավորականություն կապի մասին: Ըստ Ձեզ` այսօր այդ կապը կա՞, թուլացե՞լ է, թե երբեք էլ չի եղել:

- Նախ ճշտենք, թե ինչ է մտավորականությունը: Հայաստանում կան արվեստագետներ, ովքեր ապրում են զուտ Աստծո կողմից իրենց տրված շնորհով: Գիտնականը գրում է, ինչ-որ բան է հայտնագործում, նկարիչը նկարում է, երգահանը հնչյուններից երաժշտություն է ստեղծում, գրողն էլ գրում է. դրանք արվեստագետ են, բժիշկը կամ իրավաբանն էլ իրենց գործն են անում: Սրանցից մեկը գիտնական է, մեկը արվեստագետ է, մեկը փաստաբան է, երբ սրան գումարվում է քաղաքացին, դառնում է մտավորական: Մեզ մոտ մտավորական չգիտես ինչու ընդունված է համարել միայն արվեստագետին, իսկ ո՞վ ասաց, որ Պարգև Օհանյանը համար մեկ մտավորականը չէ: Համենայն դեպս վերջին մեկուկես տարվա ընթացքում, ով լինելով դատավոր` իր խղճի հետ գործարք չկնքեց և արեց այն, ինչ մասնագիտորեն պարտավոր էր անել: Ուրիշ երկրում դա նորմալ իրավիճակ է, մեզ մոտ դա համարյա հերոսության հասնող արարք է. Պարգև Օհանյանը դատավոր էր, գումարվեց քաղաքացին, դարձավ մտավորական: Ասենք, այն նկարիչը, որը մարտի մեկից առաջ նկարում էր և մարտի մեկից հետո էլ է նկարում, խոհանոցում նստած գուցե նվնվնում է, բայց նա նկարիչ է, իսկ քանդակագործ Բաղդասարյանը, որ մարտի մեկից հետո ձերբակալվեց, նա մտավորական է: Այսօր ես այս բանաձևով եմ նայում: Այդ առումով մտավորականը նա է, որի Աստծու կողմից տրված շնորհին գումարվում է քաղաքացիական կեցվածքը: Պետք է ասեմ, որ հասարակության և մտավորականության միջև, իհարկե, այսօր անջրպետը շատ խորն է: Իսկ մեր ժողովուրդը սովորություն ունի լսելու իրենից մեծին, որ հասարակական հնչեղություն կամ ձիրք ունեցող մարդ է: Մարտի մեկից հետո, ցավոք, մարդկանց, որոնց վրա սևեռված էր հասարակության հայացքը, շատ քիչ մասը կարողացավ հավատարիմ մնալ իր աչքի տեսածին, իր լսածին և ազնվությանը:

- Գրողների միության անդամ լինելով և շփվելով ժամանակակից գրողների հետ` ի՞նչ եք կարծում, Հայաստանի ներքին կյանքը, հայ հասարակությունը որքանո՞վ է գրողների ստեղծագործությունների կենտրոնում:

- Պարզ վիճակագրություն ասեմ. Գրողների միությունը մոտ 400 անդամ ունի, բայց այս մեկուկես տարվա ընթացքում մեր իրական կյանքի մասին, որ հաշվեմ քանիսը գրեցին, ձեռքիս մատներից մի երկու հատ էլ կարող են ազատ մնալ: Սա Ձեր հարցի ցավալի պատասխանն է:

- Գրողների միության միջավայրն այսօր ինչպիսի՞ն է:

- Ընդհանրապես միությունները տեսնում եմ որպես արհմիության տարատեսակ, իսկ Հայաստանում արհմիություններ չկան, գոյություն չունեն, և միությունները որոշ չափով իրականացնում են արհմիության գործառույթները:

- Ըստ Ձեզ` Գրողների միությունում արդյո՞ք պետք է լիներ նախագահի փոփոխություն:

- Ի սկզբանե Լևոն Անանյան-Ռազմիկ Դավոյան ոչ թե երկխոսություն էր, այլ կռիվ, և համագումարը պարզապես կողմերին քվեարկությամբ ցույց տվեց իր վերաբերմունքը:

- Մեկուկես տարի է անցել Ձեր հրաժարականից, բայց դեռ խոսում են դրա մասին թեկուզ միայն այն առումով, որ Հայաստանում երկրորդ Ձեզ նման հազիվ թե գտնվի` հրաժարվել պաշտոնի նման գայթակղությունից:

- Ես գրող եմ: Ես չորս տարի աշխատել եմ փոխնախարար և այդ չորս տարվա իմ ամեն մի որոշում, ամեն մի ստորագրություն, ամեն մի վճիռ արվել է այսպես` հանկարծ չկեղծեմ, չստեմ, հոգուս հետ գործարքի մեջ չմտնեմ, որովհետև ես համոզված էի, որ մեծ կամ փոքր կաշառք, կամ ազնիվ և անազնիվ մի գործարք, և ես այլևս չեմ գրի: Գիտեք, մարտի մեկից հետո ես չեմ էլ մտածել, չափել-ձևել՝ ճիշտ է, թե սխալ: Ես այլ կերպ չէի կարող:

- Այսօր ի՞նչ խնդիրներ եք տեսնում, որոնք թվում են անլուծելի:

- Հիմա տեսեք, ինչքան գնում, ամպերը կուտակվում են մեր գլխին` սկսած Ղարաբաղյան հիմնահարցից: Մթնոլորտը լցված է ասեկոսեներով, վարկածներով, ենթադրություններով` տալիս են, չեն տալիս, ինչքան են տալիս, ում են տալիս: Հաճախ խոսում են, որ Ամերիկան խաղ է խաղում, Ռուսաստանը մեր շահը չի պաշտպանում և այլն: Լավ են անում, շատ լավ են անում, դեռ լավ է, որ մեր աչքը վերջնական չեն հանել, ինչի համար, որովհետև դու պիտի քո երկրի տերը լինես: Երկիրը եթե ներսից հիվանդ է, դրսից բոլորը կխփեն: Երկիրն այսօր, պատկերավոր ասած, մի մեծ թարախապալար է: Եվ եթե հիվանդ արմատը չլավացնես, վրայից ինչ-որ մասեր փակես, դեղեր լցնես, կոսմետիկ գրիմ քսես, ոչինչ չի օգնի: Արմատը պիտի լավացնես: Իսկ այսօր իմ երկիրը չորանում է ստից ու կեղծիքից: Ընտրությունից ընտրություն մեզ մոտ ազարտի նման մի բան է ձևավորվել` հաջորդ ընտրությանն ինչ մի խայտառակ կեղծիք պիտի անեն, որ մենք զարմանանք` տեսա՞ր այս անգամ ինչ արեցին: Լավ, բայց ո՞ւր: Կեղծիքը դարձել է կեցություն, գոյության ձև: Այսինքն` ինչքան դու շողոքորթես, ինչքան էլ անազնվություն անես, այնքան առաջ կգնաս, և այդ չափանիշը վերևից է գալիս: Ու քանի այս թարախապալարը բլթբլթում է, դրսից ամեն ինչ կանեն, որ դա ավելի հասունանա: Եվ մեր գլխին վաղը ոչ թե ամպ է կախվելու, այլ այդ ամպը պայթելու է մեր գլխին: Մեր պետականությունը վտանգված է, և մեզանից ամեն մեկն է մեղավոր:

- Ինչպե°ս եք պատկերացնում հնարավոր լուծումները` իշխանափոխությո՞ւնն է միակ ճանապարհը:

- Իշխանափոխությունն անհրաժեշտ է, որպեսզի այսօրվա իշխանությունն իմանա, որ իշխանություն պահելու համար սեփական ժողովրդիդ վրա չպետք է կրակես, և դա պետք է լինի բոլոր ժամանակների իշխանությունների համար: Իշխանափոխությունը պետք է նրա համար, որ ամեն մի եկող իշխանություն իմանա` ինքը հավերժական չէ և որևէ բարոյական իրավունք չունի թեկուզ մի մարդու մահվան գնով իր փտած, նեխած աթոռը պահել: Ես չգիտեմ` այսօրվա իշխանավորներն ինչպես են իրենց զգում, այդ տասից ավելի մարդկանց հոգիները, ստվերը նրանց աչքի առաջ չի՞ գալիս:

- Նրանք էլ ասում են` ընդդիմությունն արեց:

- Ես գիտեմ Կարմայի օրենքը` ինչ ուղարկում ես, այն էլ գալիս է քեզ: Ես չեմ անիծում, ես այն պոետն եմ, որ իմ բերանն անեծք չի լինի, բայց ես ասում եմ` Աստված, դու ամենատեր ես, դատիր ամեն մեկին իր դատով:

- Բոլոր հանարհավաքներին գնո°ւմ եք:

- Ճիշտն ասած, սկզբում չէի գնում, բայց անցած տարի` մարտի մեկից հետո, առաջին հանրահավաքից սկսած գնում եմ: Ճիշտ է, ես մարտի մեկին Ամեիկայում եմ եղել, բայց ամեն ինչից տեղյակ եմ եղել: Հենց այնտեղ վճռեցի հրաժարական տալ, որոշած եկա: Մարտի 4-ին եկա և ամսի հինգին նախարարին հայտնեցի որոշմանս մասին: Շատ կուզենայի, որ այնպիսի բարեկեցիկ երկրում ապրեի, որ չիմանայի` ով է երկրիս նախագահը, չիմանայի` ով է վարչապետը, քաղաքապետը, ոչ թե այնքան անտարբեր եմ, պարզապես այնքան վստահ եմ, որ իրենք իրենց տեղում են և մտածում են ամեն մի քաղաքացու մասին:

- Երեւանի նոր աղաքապետից ի՞նչ եք սպասում:

- Իմ փոխնախարար եղած ժամանակ, պիտի անկեղծ լինեմ, երբ նա թաղապետ էր, ինչ խնդիր եղել է` կապված միջոցառումների, օգնության հետ, երբեք մերժում չեմ ստացել, հատկապես եթե գաղափարը նրան դուր է եկել: Իսկ ինչ վերաբերում է քաղաքապետի գործունեությանը, բնականաբար, ես իմ ձայնը նրան չեմ տվել, բայց նաև հիմա չեմ ուզում գնահատական տալ, որովհետև այս ընտրությունները նաև քաղաքական էին: Աշխարհում ընդունված կարգի համաձայն` հարյուր օր կլռեմ, զերծ կմնամ գնահատական տալուց և կարծում եմ` այդ ժամկետի լրանալու օրը քաղաքապետը և նրա կողքին կանգնած արվեստագետները, որոնց բոլորին համարյա լավ գիտեմ, մեկը ընկերս է, մեկը` բարեկամս, կասեն` ինչ է արվել Երևան քաղաքի համար, գոնե առաջին քայլերը:

- Իսկ ի՞նչ կուզենայիք, որ հարյուր օրվա ընթացքում արված լիներ:

- Հյուսիսային պողոտան պատվեր ծառերով և թփերով: (Ժպտում է):

ԶՐՈՒՅՑԸ ՎԱՐԵՑ ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆԸ
http://www.lragir.am/src/index.php?id=society&pid=27735
 
voter is offline  
Reply With Quote
 
 

All times are GMT +4. The time now is 13:42.

 v.0.91  v.1  v.2 XML Feeds JavaScript Feeds


Powered by vBulletin® Version 3.8.7
Copyright ©2000 - 2024, vBulletin Solutions, Inc.



Liveinternet
User Control Panel
Networking Networking
Social Groups Social Groups
Pictures & Albums All Albums
What's up
Who's Online Who's Online
Top Statistics Top Statistics
Most Active Forumjans Most Active Forumjans

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46 47 48 49 50 51 52 53 54 55 56 57 58 59 60