View Single Post
Old 27 Jul 09, 15:07   #9 (permalink)
Զամունդացի դեմք
VIP Ultra Club
voter's Avatar
Join Date: Dec 2006
Age: 51
Posts: 8,242
Blog Entries: 15
Rep Power: 26 voter is on a distinguished road
Պատասխանը: Political position of intellectuals Политическая позиция интелигенции Մտավորականների քաղաքական դիրքորոշումը

Интервью с членом Союза художников Заруи МурадянName:  124782556927.JPG
Views: 510
Size:  29.2 KB

КОГДА НАСТУПИТ ПОРА
-Какова, по-вашему, гражданская позиция интеллигенции?
- Хотя «интеллигенция» стало в последнее время понятием избитым, для меня это честные, думающие люди, вне зависимости от профессии. Это хотя бы женщина, торгующая цветами на Абовяна, которую я встречаю на практически всех акциях. Могу еще сказать, что у нас нет сегодня интеллектуальной элиты, которая могла бы направлять и служить примером для народа. Если спросить сегодня детей, кого из известных людей знают, они назовут олигархов, потому что их чаще всего показывают по телевизору. Критерии интеллигентности совершенно изменились. И в этом деле велик «вклад» телевидения, которое проводит диверсионную политику. Я имею в виду все каналы, за исключением «Айреник» - этот канал я позволяю смотреть своим детям.
- В последнее время в политике появилось множество деятелей искусств и культуры. Вы считаете это целесообразным?
- Политика по сути своей неблагородна и безнравственна. Но дело даже не в этом, а в позиции каждого: если в твоей стране творятся беззакония, ты не можешь этого не замечать и молча рисовать что-то. Я, например, не могу сейчас писать, я вообще не знаю, кому нужны мои картины. Пытаюсь сосредоточиться на организации культурных мероприятий.
- Но после 1 марта вы еще занимаетесь политикой. Как вы оцениваете ситуацию в стране?
- Думаю, армяно-турецкое соглашение, наличие политзаключенных, а теперь вот переговоры между Арменией и Азербайджаном не могут оставить граждан равнодушными: честно говоря, мне стыдно за государство. Мы выиграли войну и заняли жалкую позицию на переговорах, мне неудобно, когда я смотрю на Эдварда Налбандяна, слушаю его выступления, потому что при таком имидже нас никто не станет принимать всерьез. Вы когда-нибудь слышали, чтобы во время переговоров упоминали об утерянных нами Шаумяне, Геташене, Арцвашене, о тысячах наших беженцев? Почему мы не предъявляем претензии, почему мы с утра до ночи говорим об уступках? Я теперь не виню тех, кто покидает страну, мне просто больно. Чувство достоинства попирается до такой степени, что люди не выдерживают, бегут сами от себя. Я не уезжаю только потому, что знаю – от себя не убежишь, хотя возможность уехать есть. Я очень люблю свою страну, но мне все время стыдно за людей, которые здесь живут.
- Как вы думаете, прибыло ли в последнее время в полку непримиримых?
- Думаю, да, но репрессивный аппарат работает так слаженно… Армяне – народ неорганизованный, но слаженность клановой системы во время последних выборов поразила меня. Раньше говорили, если три армянина соберутся вместе, прозвучат три мнения, теперь все гораздо организованнее. Работали как часы, чтобы отстоять свои интересы.
- Но как освободиться от клановой, олигархической системы? Революционным путем?
-Думаю, это миссия молодого поколения. Они должны созреть и понять, что живут в аморальной стране, где перемешаны ценности, где на каждом шагу нарушаются права, и когда настанет пора, молодые исполнят свою миссию.
- Что бы вы сказали об отношениях интеллигенции и общества?
- Я художник, но за последний год я несколько раз излагала свои мысли на бумаге, потому что больше не могла молчать. Обратилась к интеллигентам, например, к Шушан Петросян, которая проповедует любовь по всем каналам (Айкакан жаманак, июль, 2008 – ред.).
- Может ли интеллигенция направлять общество?
- За последнюю неделю я прочитала заявления множества организаций и частных лиц, заявление партии «Наследие», думаю, такие заявления нужны всегда. К сожалению, единственный вариант – электронная информация и пара оппозиционных газет, потому что инакомыслящим не предоставляют даже залов. Эти информации нужны, чтобы все поняли – народ не утерял способность мыслить, бунтовать и бороться за собственное достоинство. Я приветствую Тиграна Хзмаляна, Грануш Харатян, Жирайра Сефиляна, думаю, читая их интервью, власти понимают, что нельзя обращаться с этим народом так, как они хотели бы.
Мы отдали все свои стратегические инфраструктуры – связь, энергетику, дороги – в чужие руки. Какая независимость? Если это называется независимостью, то мне такой не надо: тебе могут отключить связь, если ты вдруг взбунтуешься, могут закрыть газовый кран, воду… Зачем отмечать День независимости, приглашать на празднование дня освобождения Шуши российских поп-звезд, которые поют противные песни? В день освобождения Шуши, когда командир отдельного Шушинского батальона находился в тюрьме, на центральной площади распевали российские «звезды», и я видела, как их встречают в аэропорту. Не думаю, чтобы кто-то из достойнейших сынов нашего народа удостоился такого приема.
Беседовала
СИРАНУШ ПАПЯН
http://www.lragir.am/src/index.php?id=society&pid=10120

ԵՐԲ ՀԱՍՈՒՆԱՆԱ ՊԱՀԸ

Հարցազրույց նկարչուհի, Նկարիչների միության անդամ Զարուհի Մուրադյանի հետ

- Մտավորականության քաղաքացիական դիրքորոշումն այսօր, ըստ Ձեզ, ինչպիսի՞ն է:

- Թեև մտավորականություն բառը այսօր շատ չարչրկված է, բայց ինձ համար դա մտածող, ազնիվ, նվիրյալ մարդն է` անկախ նրա մասնագիտությունից: Նա կարող է լինել Աբովյան փողոցի ծաղկավաճառ կինը, որին միշտ հանդիպում եմ բոլոր տեսակի ակցիաների ժամանակ` ճնշվածներին պաշտպանելիս և այլն: Մասնագիտությունը որևէ կապ չունի մտավորական լինել-չլինելու հետ, և միանշանակ կարող եմ ասել, որ մենք այսօր չունենք մտավորական էլիտա, որը լինի մեր ժողովրդի համար ուղեցույց, հեղինակություն: Դժբախտաբար, երբ այսօր երեխային հարցնում ես` ո՞ւմ ես ճանաչում հայտնի մարդկանցից, մեծ ցավով եմ ասում` առաջինը տալիս է հայտնի օլիգարխների անունները: Ինչո՞ւ, որովհետև առավոտից իրիկուն նրանց են ցույց տալիս հեռուստացույցով: Բայց այն, որ մտավորականի չափանիշներն այսօր շատ են փոխվել, դա փաստ է: Եվ դժբախտաբար, դրա մեջ ամենամեծ լուման ունի հեռուստատեսությունը, որն ուղղակի թշնամական դիվերսիոն քաղաքականություն է վարում: Ընդ որում, ես ասում եմ բոլոր ալիքների մասին` բացառությամբ “Հայրենիք” ալիքի, որը հանգիստ թույլ եմ տալիս իմ երեխաներին նայել:

- Վերջին շրջանում մշակույթի, արվեստի գործիչներ սկսեցին ընդգրկվել քաղաքականության մեջ: Ի՞նչ եք կարծում, որքանո՞վ նպաստավոր կլինի նրանց` քաղաքականությամբ զբաղվելը:

- Քաղաքականությունն անազնիվ և անբարոյական բան է: Սա իմ կարծիքն է, բայց հարցը քաղաքականությունը չէ, այլ քաղաքացիական կեցվածք ունենալը, և եթե քո երկրում ամեն քայլի անօրինականություն է տեղի ունենում, չես կարող չնկատել, նստել քո արվեստանոցում, ինչ-որ բան նկարել: Ես հիմա, օրինակ, չեմ կարողանում նկարել և չգիտեմ՝ արդյոք նույնիսկ պետք է իմ նկարչությունը: Հիմա փորձում եմ իմ իմացությունը, ունակություններն օգտագործել գոնե ինչ-որ մշակութային միջոցառումներ կազմակերպելով:

- Ասում եք` զբաղվում եք մշակութային միջոցառումներ կազմակերպելով, բայց մարտի մեկից հետո առավել ակտիվ սկսեցիք զբաղվել քաղբանտարկյալների հարցով: Մեկուկես տարի հետո երկրի հոգեբանական վիճակն ինչպե՞ս եք գնահատում:

- Կարծում եմ` վերջին հայ-թուրքական պայմանագիրը, քաղբանտարկյալների առկայությունը, հիմա էլ Ադրբեջանի և Հայաստանի միջև մոտալուտ բանակցությունները չեն կարող անտարբեր թողնել ցանկացած քաղաքացու. անկեղծ ասած, ամոթի զգացում եմ ունենում իմ պետության համար: Մենք պատերազմում հաղթանակած պետություն ենք և այնքան խղճուկ կեցվածք ունենք այդ բոլոր բանակցություններում, որ ամաչում եմ, երբ տեսնում եմ Էդվարդ Նալբանդյանին: Ինքս` որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, ամաչում եմ Էդվարդ Նալբանդյանի ելույթները լսելիս, որովհետև այդպիսի կեցվածքով աշխարհում մեզ երբեք և ոչ ոք չի հարգի, ոչ մի գերտերություն, ոչ մի հարևան մեզ հետ հաշվի չի նստի: Ո՞ր բանակցություններում եք լսել, որ խոսք գնա մեր կորցրած տարածքների մասին, Շահումյանի, Գետաշենի, Արծվաշենի, մեր հարյուր հազարավոր փախստականների մասին, որևէ տեղ որևէ փաստաթղթում արծարծվե՞լ է դա: Ինչո՞ւ մենք պահանջատեր չենք, ինչո՞ւ ենք առավոտից իրիկուն քարոզում զիջումներ: Դա ամոթալի երևույթ է մեր ամբողջ երկրի համար: Եվ եթե ես նախկինում մարդկանց մեղադրում էի, երբ թողնում հեռանում են երկրից, հիմա չեմ մեղադրում, հիմա խորը ցավ եմ ապրում: Մարդկանց արժանապատվության զգացումն այնքան է ոտնահարված, որ այլևս չեն դիմանում, փախչում են իրենք իրենցից: Ես չեմ գնում, որովհետև գիտեմ, որ ես չեմ կարող ինքս ինձնից փախչել, թեև ուրիշ երկրում ապրելու հնարավորություն ունեմ: Ես թեև շատ եմ սիրում իմ երկիրը, բայցևայնպես անընդհատ ամաչում եմ իմ երկրում ապրող մարդկանց համար:

- Անհանդուրժողների և դիմադրողների այդ զանգվածը, ըստ Ձեզ, վերջին մեկ տարվա ընթացքում մեծացե°լ է, թե ընդահակառակը, սեղմվե°լ է:

- Կարծում եմ` մեծացել է, բայց ահաբեկման մթնոլորտն այնքան ուժեղ է երկրում, ռեպրեսիվ ապարատն այնքան կազմակերպված է աշխատում… Ասեմ` հայերն անկազմակերպ ժողովուրդ են եղել, բայց տեսնելով ընտրությունների ժամանակ կլանային կազմակերպվածությունը` ես ապշեցի, զարմացա: Առաջ ասում էին` երեք հայ հավաքվում են, երեք տարբեր կարծիք են ասում, հիմա զարմացա այդ կազմակերպվածության վրա: Ժամացույցի պես ինչպես աշխատեցին իրենց շահերը պաշտպանելու համար:

- Լավ, ինչպե ՞ս ազատվել օլիգարխիկ, կլանային համակարգից, Դո՞ւք էլ եք տեսնում ճանապարհը միայն հեղափոխության միջոցով:

- Ես կարծում եմ դա ավելի շատ երիտասարդ սերնդի առաքելությունն է: Կարծում եմ` երբ իրենք հասունանան, հասկանան, որ անօրեն և բարոյազրկված են ապրում, երբ արժեքները բացարձակ խառնված են իրար, երբ ամեն քայլափոխի քո իրավունքները ոտնահարվում են ցանկացած ասպարեզում, երբ հասունա այդ կրիտիկական պահը, դա արդեն երիտասարդների առաքելությունը կլինի:

- Մտավորականություն և հասարակություն կապի մասին ի՞նչ կասեք, կա առհասարակ այդ երկուսի միջև կապ:

- Ես նկարիչ եմ, բայց այս վերջին մեկ տարվա ընթացքում մի քանի անգամ գրել եմ, գրել եմ իմ մտքերը, իմ զգացմունքները, որովհետև այլևս չէի կարողանում լռել, երբ հավաքվում էր այդ սահմանագիծը, օրինակ` իմ դիմումը հայ մտավորականներին, երբ Շուշան Պետրոսյանը, որը բոլոր ալիքներով սեր էր քարոզում, ես այլևս չկարողացա և գրեցի կոչը հայ մտավորականներին: ('Հայկական ժամանակ”, հուլիս 2008 – խմբ):

- Երկրի ներքին այնպիսի իրավիճակում, ինչպիսին մերն է, մտավորականն ի՞նչ ուղղորդող դեր կարող է ունենալ հասարակության համար:

- Ես այս վերջին շաբաթում շատ կազմակերպությունների և անհատների հայտարարություններ եմ կարդացել, Ժառանգություն կուսակցության հայտարարությունն եմ կարդացել, և կարծում եմ, որ այդպիսի հայտարարություններ անընդհատ պետք է արվեն: Միակ ձևը, դժբախտաբար, էլեկտրոնային ինֆորմացիան է և որոշ ընդդիմադիր թերթեր, քանի որ թույլ չեն տալիս անգամ դահլիճներ վարձակալել: Կարծում եմ` անընդհատ պետք է նման հայտարարույթուններ անեն, որ հասկանան, որ այս ժողովուրդը դեռ մտածելու, ըմբոստանալու և իր արժանապատվության համար պայքարելու մեծ ներուժ ունի: Ես ողջունում եմ դա, և կարծում եմ` անընդհատ պետք է թե անհատներ հայտարարություններ անեն, ասենք` Տիգրան Խզմալյան, Հրանուշ Խառատյան, Ժիրայր Սեֆիլյան, թե կազմակերպություններ, և կարծում եմ` իշխանություններն ունեն մարդիկ, ովքեր նստում կարդում և տեղ են հասցնում, որ այս ժողովրդի հետ պետք չէ անընդհատ վարվել այնպես, ինչպես իրենց է հարմար:

Կարելի է ասել, որ մենք մեր բոլոր ստրատեգիական կարևոր գործառույթները` կապը, էներգետիկան, ճանապարհները, ավիացիան, տվել ենք ուրիշի ձեռքը, ինչ անկախություն: Ես չգիտեմ, եթե սա կոչվում է անկախություն, ես չեմ ուզում այդպիսի անկախություն, եթե քո կապն ամեն վայրկյան կարող են անջատել, եթե դու ըմբոստ լինես, գազիդ պտուտակն ամեն վայրկյան կարող են փակել, եթե քո ավիացիան անհասկանալի կազմակերպության ձեռքում է, երկաթգիծը, ջուրը ուրիշի ձեռքում է… Ինձ համար անհասկանալի էր, թե ինչպես կարելի է անկախության մասին խոսել, անկախության տոն տոնել, համերգներ կազմակերպել, Շուշիի ազատագրման օրը հրավիրել Ռուսաստանի փոփ-աստղերին, որոնք հարբած և այլանդակ երգեր են երգում: Ես գտնում եմ, որ դա ապտակ է մեր ժողովրդին: Շուշիի ազատագրման օրը, երբ Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատարը բանտում նստած է, Հանրապետության հրապարակում երգում են ռուս փոփ-աստղերը, և ես հենց այդ օրը օդնավակայանում տեսա` ինչպես են նրանց դիմավորում: Ես չեմ կարծում`մեր ազգի արժանավոր զավակներից որևէ մեկը արժանացել է նման վերաբերմունքի:

ԶՐՈՒՅՑԸ ՎԱՐԵՑ ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆԸ
http://lragir.am/src/index.php?id=society&pid=27962
 
voter is offline  
Reply With Quote
 
 

All times are GMT +4. The time now is 13:48.

 v.0.91  v.1  v.2 XML Feeds JavaScript Feeds


Powered by vBulletin® Version 3.8.7
Copyright ©2000 - 2024, vBulletin Solutions, Inc.



Liveinternet
User Control Panel
Networking Networking
Social Groups Social Groups
Pictures & Albums All Albums
What's up
Who's Online Who's Online
Top Statistics Top Statistics
Most Active Forumjans Most Active Forumjans

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46 47 48 49 50 51 52 53 54 55 56 57 58 59 60