View Single Post
Old 05 Aug 09, 10:39   #194 (permalink)
Ultra VIP
VIP Ultra Club
ХичКОК's Avatar
Join Date: Apr 2009
Location: 亞美尼亞
Posts: 3,254
Rep Power: 19 ХичКОК is on a distinguished road
Re: Ընդիմադիր լրատվամիջոցները թե կառավարական, ով ինչքան է ստում Оппозиционные и правительственные СМИ, кто больше врёт

ՀԱԿ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Փաստահավաք խումբը հուլիսի 29-ին հրապարակել է իր նոր, թվով երրորդ զեկույցը, որը պարունակում է ոստիկանական զորքերի զինվոր Տիգրան Աբգարյանի մահվան հանգամանքների փորձագիտական ուսումնասիրումը: Զեկույցը պարունակում է անհերքելի փաստեր այն մասին, որ Տիգրան Աբգարյանը նախ դաժանաբար ծեծվել է, իսկ հետո գնդակահարվել է ավտոմատ զենքի ընդհուպ կրակահերթով: Հրապարակված փաստերը եւ մանրակրկիտ ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ Հատուկ քննչական ծառայությունը դիտավորյալ կեղծել է իրեղեն ապացույցները եւ կոծկել իրողությունը՝ հիմնավորելու համար իշխանությունների կողմից հորինված այն վարկածը, թե, իբր, ցուցարարները մարտի 1-ին հրազեն են կիրառել եւ նրանց հեռահար կրակոցից է զոհվել ոստիկանության զինվորը: Նաեւ մամուլում բազմաթիվ փաստարկված հրապարակումներ եղան, որոնք ապացուցում են, որ իրականում Տիգրան Աբգարյանը գնդակահարվել է իր հրամանատարներից մեկի կողմից:

Փաստահավաք խմբի առաջին զեկույցն ապացուցել է, որ քննությունը կեղծել է նաեւ կապիտան Համլետ Թադեւոսյանի մահվան հանգամանքները նույն նպատակով՝ ապացուցելու համար, իբր, նա մահացել է ցուցարարների կողմից նետած նռնակի պայթյունի հետեւանքով: Զեկույցից պարզվում է, որ իրականում պայթել է նրա մոտ եղած նռնակը:

Այս երկու դրվագը, ինչպես նաեւ Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունը, որ 8 զինվոր վիրավորվել են ցուցարարների կիրառված հրազենից, իշխանությունների կողմից օգտագործվեցին որպես մարտի 1-ին ցուցարարների նկատմամբ հրազենի գործադրման, ինչի հետեւանքով զոհվել է առնվազն 8 քաղաքացիական անձ, եւ կան բազմաթիվ վիրավորներ, որոնք դարձել են հաշմանդամ կամ ունեն առողջության անշրջելի կորուստ։ Նույն այդ կեղծիքն օգտագործվեց նաեւ երկրում արտակարգ դրություն հայտարարելու եւ ժողովրդավարական ազատությունները սահմանափակելու նպատակով:

Առ այսօր որեւէ փաստ չի հրապարակվել հրազենից վիրավորված այդ առեղծվածային 8 զինվորների մասին, իսկ փաստահավաք խմբի հրապարակած փաստերը եւ ուսումնասիրությունները վկայում են, որ ոստիկանության կողմից սպանվածները նույնպես զոհվել են ռեժիմի ապօրինի գործողությունների պատճառով: Այն, ինչ ի սկզբանե ակնհայտ էր, եւ ինչի մասին Կոնգրեսը բազմիցս հայտարարել է, այսօր ապացուցվում է անառարկելի փաստերով. մարտի 1-ին տեղի է ունեցել սառնասրտորեն հաշվարկված դիտավորյալ սպանդ, որը կազմակերպվել է իշխող վարչախմբի կողմից եւ հետապնդել է մեկ նպատակ. սեփական ժողովդի մեջ վախի մթնոլորտի արմատավորմամբ եւ ժողովրդավարական ազատությունների սահամանփակամամբ պահպանել իշխանությունը, որի օրինականությունը վիճարկվում էր համաժողովրդական բողոքների միջոցով:

Սրանով, սակայն, վարչախմբի հանցագործությունները չեն սահմանափակվում: Դատախազությանը, քննչական մարմիններին եւ դատական ատյաններին տրված ապօրինի հրահանգներով վարչախումբը նրանց պարտադրել է քրեորեն հետապդելի արարքներ կատարել. այն է՝ պաշտոնեական կեղծիք, ծանր հետեւանքներ առաջացնող պաշտոնեական անգործություն, մեղադրանքի կեղծ ապացույցների ստեղծում, ինչի պատճառով ընդդիմության հարյուրավոր ներկայացուցիչներ հանիրավի մեղադրվեցին եւ դատապարտվեցին չգործած հանցանքների համար, մինչդեռ իրական հանցագործները մինչեւ հիմա անպատիժ են մնացել:

Հայ Ազգային Կոնգրեսը հայտարարում է, որ Հայաստանում օրինական իշխանության պայմաններում դատական կարգով պատասխան են տալու ինչպես հանցավոր ու ապօրինի հրամաններ տվողները, այնպես էլ դրանց կատարողները։
 
ХичКОК is offline  
Reply With Quote
 
 

All times are GMT +4. The time now is 07:25.

 v.0.91  v.1  v.2 XML Feeds JavaScript Feeds


Powered by vBulletin® Version 3.8.7
Copyright ©2000 - 2024, vBulletin Solutions, Inc.



Liveinternet
User Control Panel
Networking Networking
Social Groups Social Groups
Pictures & Albums All Albums
What's up
Who's Online Who's Online
Top Statistics Top Statistics
Most Active Forumjans Most Active Forumjans

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46 47 48 49 50 51 52 53 54 55 56 57 58 59 60