ԿՏԱԿՆ ԻՐԱԿԱՆԱՑՐԵԼ Է
Հանրակրթական դպրոցներում էլեկտրոնային ուսումնական ձեռնարկների ներդրման և էլեկտրոնային գրադարանների ձևավորման նպատակով Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը (ԿՏԱԿ) 2009 թվականի փետրվար-մայիս ժամանակահատվածում իրականացրել է Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի կողմից տրամադրված 'Էլեկտրոնային ուսումնական ձեռնարկների բազմացման աշխատանքներ` Հայաստանի բոլոր դպրոցները դրանցով ապահովելու նպատակով' դրամաշնորհային նախագիծը։
Նախագծի շրջանակներում բազմացվել են Երևանի պետական համալսարանի ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի ալգորիթմական լեզուների ամբիոնում ստեղծված 14 էլեկտրոնային ուսումնական ձեռնարկները, և դպրոցներին տրամադրվել ձեռնարկների ամբողջական փաթեթները։ Ծրագրի իրականացման շնորհիվ ավարտվել են Հայաստանի բոլոր դպրոցներում էլեկտրոնային գրադարանների ձևավորման աշխատանքները: ՀՀ բոլոր դպրոցներն ապահովվել են էլեկտրոնային ուսումնական 14 ձեռնարկով։ Էլեկտրոնային ուսումնական ձեռնարկները տեղադրված են նաև 'Կրթական համալիր էջ' պորտալում /www.armedu.am/, որոնք կարելի է ներբեռնել: Էլեկտրոնային ուսումնական ձեռնարկները հասանելի են յուրաքանչյուր աշակերտի:
http://www.armedu.am/arm/materials.p...ning&cat_id=55