25 Aug 09, 17:47
|
#6 (permalink)
|
Join Date: Dec 2006
Age: 51
Rep Power: 26
|
Պատասխանը: "Моя армянска милиция меня защитит" или в армении даже педофил может уйти от ответственности, были бы деньги и связи
Quote:
«Հայլուրի» արդեն նախկին թղթակից, գիշերօթիկի վերաբերյալ տեսանյութերի հեղինակ Սյուզան Սիմոնյանը, ով եւս ներկա էր ասուլիսին, հայտարարեց, որ սեփական նախաձեռնությամբ է պատրաստել նյութերը եւ ոչ Մարիամի խնդրանքով կամ առաջարկով: «Առաջին աշակերտուհու տեսանյութը եթեր հեռարձակելուց հետո ինձ հետ կապվեց Նուբարաշենի թիվ 11 գիշերօթիկի մեկ այլ նախկին սան եւ ասաց, որ ուսուցիչն իր նկատմամբ էլ է ոտնձգություններ թույլ տվել: Բացի այդ, պատմեց դպրոցում տիրող իրավիճակից, տարբեր պատիժների, վատ սննդի մասին: Ի դեպ, այդ աղջիկը քննիչների մոտ վկայություն է տվել եւ հաստատել է իր ասած տեղեկությունները, բացի այդ` նա ուսուցչի հետ առերեսման է գնացել եւ նրա ներկայությամբ պնդել է իր խոսքերը», - պատմեց Սյուզան Սիմոնյանը:
Նշենք, որ երբ Սուխուդյանին մեղադրանք է առաջադրվել շահադիտական դրդումներով սուտ մատնություն կատարելու համար, սեռական ոտնձգության զոհ դարձած աշակերտուհիներից մեկը ճնշման տակ հրաժարվել է իր պատմածից, մինչդեռ երկրորդ աշակերտուհին պնդել է իր ասածը ոչ միայն Էրեբունու քննչական բաժնում ցուցմունքներ տալիս, այլեւ ուսուցչի հետ առերեսման ժամանակ: Սյուզան Սիմոնյանի կարծիքով գիշերօթիկում սովորող երեխաները հրաժարվել են ուսուցչի վերաբերյալ նախապես ասած իրենց խոսքերից, քանի որ կախում ունեն դպրոցի տնօրինությունից: «Երեխաները հաճախ ուսուցիչների կամ տնօրենի ուղեկցությամբ են հարցաքննվել, եւ պետք է միամիտ լինել` կարծելու համար, թե նրանք կհամարձակվեին դպրոցի տնօրինության դեմ տեղեկություններ տրամադրել»: Ի դեպ, դպրոցի սաներն իրենց պատմությունները պատմել են կամավորական խմբի բոլոր անդամների, ինչպես նաեւ «Հետք» ինտերնետային պարբերականի լրագրող Լենա Նազարյանի ներկայությամբ, ով երեկ վստահեցրեց, որ իրենց խոսակցությունից առաջ ոչ ոք այդ աշակերտների հետ առանձնազրույց չի ունեցել նրանց ուղղորդելու նպատակով: Կամավորական խմբի ակտիվիստներից Արման Ղարիբյանն էլ նշեց, որ ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի այն պնդումը, թե դպրոցի տնօրենից ծրագրի համար նախատեսված 1 մլն դրամի պահանջը չկատարելու համար է Մարիամը սուտ տեղեկություններ տարածել դպրոցի մասին, ամբողջությամբ անհիմն է: «Մինչեւ այդ գումարի պահանջելն էինք մենք արդեն տեղյակ այդ արատավոր երեւույթից եւ բարձրաձայնում էինք այդ մասին բոլորի մոտ», - ասաց նա:
Հավելենք, որ օգոստոսի 15-ին Մ.Սուխուդյանն իր պաշտպանի հետ ներկայացել է Էրեբունու քննչական բաժանմունք եւ բացարկ ներկայացրել, քանի որ կարծում են, թե համապատասխան իրավասու մարմինը չի զբաղվում այդ գործով: Բացարկի պատասխանը հայտնի կլինի այս շաբաթ:
|
Говориться о том, что следственные органы пытаються манипулировать фактами и учитывают только показания той девочки на которую было оказано давление, а другие факты игнорируют о том, что другая тоже расказавшая о домогательствах не только не отказалась но и на очной ставке с педофилом подтвердила свои показания о домгательствах.
Детей-сирот школы интерната опрашивали повторно при присутствии преподователей и директоров и они будучи в зависимости от всех этих само собой говорили только то, что можно было и от них требовали.
|
|
|
|
|