Join Date: Dec 2006
Age: 51
Rep Power: 26
|
Պատասխանը: Ընդիմադիր լրատվամիջոցները թե կառավարական, ով ինչքան է ստում Оппозиционные и правительственные СМИ, кто больше врёт
Факты о раздаче военной формы и оружия головорезам криминальных олигархов в Армении 1ого марта подтверждаются фактами. По всей вероятности это и послужило причиной расформирования комитета по сбору фактов, так как комитет был близок к раскрытию факта участия телохранителей хабргистов-криминальной олигархии в событиях 1ого Марта под руководством Кочаряна и Саркисяна известных как крыша этим олигархам.
Сценарий был в том, чтоб устроить руками криминала провокацию - разбират и разбой в центре города с применением оружия и представив это как столкновение между демонстрантами и стражами порядка, ввести чрезвычайное положение.
Quote:
Հինգշաբթի, 27 Օգոստոսի, 2009
ԲԱՆԱԿՈՒՄ ՉԵՆ ԿԱՐԴՈՒՄ ԳԼԽԱՎՈՐ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ
Մարտի 1-ի սպանությունների հանգամանքների ուսումնասիրության համար ստեղծված եւ հետո լուծարված փաստահավաք խմբի ընդդիմության նշանակած անդամներ Սեդա Սաֆարյանն ու Անդրանիկ Քոչարյանը մարտի 1-ի ժամանակավոր հանձնաժողով են ուղարկել իրենց հերթական զեկույցը, որը թվով չորրորդ զեկույցն է: Այդ մասին նրանք հայտարարել են օգոստոսի 27-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում: Զեկույցը հանձնաժողով է ներկայացվել օգոստոսի 24-ին:
“Հիշում եք, որ բազմիցս հնչեցվեց, նաեւ Տեր-Պետրոսյանի կողմից, միտինգներում, որ Հայ Ազգային կոնգրեսը ունեցել է տեղեկատվություն հայտնի մարդկանց, օլիգարխների, պաշտոնյա անձանց վերահսկողության տակ գտնվող անձանց պաշտպանության նախարարության պահեստներից մեկից տրամադրված համազգեստների մասին, թվով 950 համազգեստի կամ անձի մասին: Այդ ինֆորմացիան փաստահավաք խմբին տրամադրվեց Հայ Ազգային կոնգրեսի կողմից”, ասում է Անդրանիկ Քոչարյանը: Նա նշում է, որ ինքը մշակել է այդ նյութի իսկությունը ստուգելու գործողությունների պլան, որը հավանության է արժանացել փաստահավաք խմբի բոլոր անդամների մոտ: Երբ անցել են այդ գործողությունների իրականացմանը, մեկնել են ՊՆ իրային պահեստներից մեկը, ստուգելու համար Հայ Ազգային կոնգրեսի տրամադրած տեղեկատվությունը, թե արդյոք ՊՆ պահեստից համազգեստ է բաժանվել ոչ զինվորական անձանց, սկսվել են ծրագրված խոչընդոտները, ինչպես նշել է Անդրանիկ Քոչարյանը:
“Դա մենք նկարագրել ենք զեկույցում, թե ինչ տեղի ունեցավ: Դրանից հետո մենք պետք է իրականացնեինք մեկ այլ այց զորամաս, որտեղ ենթադրաբար պետք է մուտք արված լիներ այդ քանակությամբ համազգեստը: Խոչընդոտել են, եւ ծրագրավորված են խոչընդոտել: Խոչընդոտներ եղել են միշտ, բայց այս խոչընդոտը իր տեսակով, որովհետեւ հետագայում մենք ունեցել ենք ուրեմն սրա շարունակությունը աշխատանքային, կանչել ենք փաստահավաք խումբ, բարձրաստիճան զինվորականներ թիկունքային ծառայության, եւ իրային պահեստի պետը, եւ թիկունքի վարչության պետ գեներալ Գասպարյանը: Վերցրել ենք բացատրություններ, համադրել ենք դրանք եւ եկել ենք այնպիսի եզրահանգումների, որը մեր զեկույցում ներառել ենք”, ասում է Անդրանիկ Քոչարյանը:
Քոչարյանն ասում է, թե կան տեսագրություններ, որ մարտի 1-ի երեկոյան, մինչեւ արտակարգ դրություն հայտարարվելը, Մելիք-Ադամյան փողոցում են եղել բանակային ստորաբաժանումներ, բանակի հանդերձանքով, զինված, պաշտպանության նախարարության տրանսպորտային միջոցների մեջ: Քոչարյանն ասում է, որ նախարարությունն իրենց հարցմանն ի պատասխան ասել է, թե այդ ժամանակ այդ վայրում չեն եղել ՊՆ զինված ստորաբաժանումներ: Այդտեղ զինված ստորաբաժանում ունենալու հարցմանը բացասաբար են պատասխանել նաեւ ոստիկանությունն ու ազգային անվտանգության ծառայությունը: Անդրանիկ Քոչարյանը հարցնում է, իսկ այդ դեպքում ովքեր էին Մելիք-Ադամյանում զինված բանակային համազգեստով մարդիկ, եթե ուժային կառույցները հերքում են, որ դրանք իրենց ստորաբաժանումներն են:
Անդրանիկ Քոչարյանը նշում է, որ հետո հնարեցին ինչ որ Դաստակովի հրամանատարությամբ այնտեղ գտնված ստորաբաժանման մասին հեքիաթը, որը սակայն հօդս է ցնդել փաստահավաք խմբում Դաստակովի բացատրությունները լսելիս: Դաստակովը, ըստ Անդրանիկ Քոչարյանի, ոստիկանության զորքերի օպերատիվ վարչության պետն է: Նա ասել է, թե Մելիք-Ադամյանում եղել է իր ստորաբաժանումը, մոտ քսան մարդ, որոնց, Դաստակովը, ինչպես ինքն է պատմել փաստահավաք խմբում, զենք է բաժանել իր մեքենայի բեռնախցիկից: Անդրանիկ Քոչարյանը նշում է, որ դա ուղղակի անհեթեթություն է, քանի որ զենք ստանում են անհատապես, ոչ թե գցում են ինչ որ մեկի մեքենայի “բագաժնիկն” ու այնտեղից բաժանում:
“Այդ մարդը ասել է փաստահավաք խմբում, սա ձայնագրված է: Այդ նյութը եթե հանձնաժողովն ուսումնասիրած լիներ, ապա պետք է անմիջապես ուղարկեր դատախազություն, քրեական գործ հարուցելու համար: Ինչի մասին է խոսքը: Ասում եմ լավ, բաժանել ես, սրան ճանաչում ես, ասում է չէ, սրան ճանաչում ես՝ չէ: Լավ, ես տեսնում եմ անկյունում կանգնած, այդպիսի համազգեստ, բացի բանակից, ոչ մեկը չի կարող ունենալ, ոստիկանության զորքերը տարբերվում է, տարբերանշանն էլ, համազգեստն էլ, լավ գոնե ասա այդ ռացիայով կանգնած, բանակային ռացիայով կանգնած մարդը, դուք ունե՞ք ոստիկանական զորքերի մեջ այդպիսին: Ասում է ես չգիտեմ դա ով է: Մի հատ նայեք, դա շատ լուրջ բան է: Այսինքն, լուրջ է այն առումով, որպեսզի ինչ որ խմբավորման, զինված խմբավորման ինքնության բացահայտումը կանգնեցնելու համար նաեւ այդպիսի անհեթեթ, իրավական անհեթեթ հայտարարություններով են պատրաստ հանդես գան բարձրաստիճան ոստիկանական զորքերի սպաները, որը պարզապես ծիծաղ էր առաջացնում նույնիսկ Ավագյանի մոտ”, ասում է Անդրանիկ Քոչարյանը, նկատի ունենալով փաստահավաք խմբի իշխանական անդամ Ռոբերտ Ավագյանի ծիծաղը:
“Ամբողջ քաղաքը գիտի, որ Մելիք-Ադամյանի վրա, երեկոյան, թաղային տղերքը Վերնիսաժի մոտ համազգեստ են ստացել կամազից: Եվ այդ նյութը, փաստը երբ որ եկել էր, գնում ենք դա ճշտենք, ու միանգամից խոչընդոտ է դրվում փաստահավաք խմբի առաջ: Ոչ միայն խոչընդոտ է դրվում, այլ նաեւ չեն կատարում գլխավոր հրամանատարի կարգադրությունը: Այդպիսի բան չի լինում: Եթե մենք ինչ որ բան ուսումնասիրած լինեինք քաղաքացիական հիմնարկներում, ես կհասկանայի, բայց բանակային բարձրաստիճան սպան ասում է, ես չեմ կատարում, ասում է ես չեմ ուզում ծանոթանալ: Ասում ենք այ ընկեր, սա հանրապետության նախագահի կողմից ստորագրված կարգադրություն է, ձեր համար գերագույն գլխավոր հրամանատարի հրաման է, ոնց թե չես ուզում: Այդ առումով է երկրի անվտանգությունը խաթարված, այսինքն ինչ որ զինվորական կարող է գլխավոր հրամանատարի կարգադրությունը չկատարի: Ասի չեմ էլ ուզում կարդալ”, ասում է Անդրանիկ Քոչարյանը, նշելով, թե այդ հրաժարումը պայմանավորված է հենց նրանով, որ եթե իրենք ստուգեին պահեստները, ապա դրանից հետեւելու էր նաեւ զինապահեստի ստուգում, եւ ի վերջո պարզ էր դառնալու, որ Հայ Ազգային կոնգրեսի տեղեկատվությունը, թե մարտի 1-ին բանակային համազգեստ եւ զենք են ստացել օլիգարխների սափրագլուխները, համապատասխանում է իրականությանը:
Ի դեպ, Անդրանիկ Քոչարյանն ու Սեդա Սաֆարյանը նշել են, թե պատրաստվում են ներկայացնել նաեւ 5-րդ զեկույցը, որը վերաբերելու է ուժային կառույցների մարտի 1-ի գործողությունների իրավաչափությանը, սկսած առավոտյան Ազատության հրապարակի գործողություններից:
|
|