Re: Re-arrangment of Oligarchs Очередная делёшка имущества или возможный план "разбират" с олигархами в Армении
Ինձ թվում է,որ այլ կերպ կլինի...դե "Գռզոն" արդեն ոնց որ կուտը կերավ...
11:56 • 08.09.09
Օրաթերթի տվյալներով` Խաչատուր Սուքիասյանի նկատմամբ իշխանությունների անսպասելի ներողամտությունը «հիմքեր» ունի։
Եվ դո՞ւ, Գռզո
ԱԺ պատգամավոր, 2008թ. մարտի 1-ից հետախուզման մեջ գտնվող Խաչատուր Սուքիասյանի նկատմամբ իշխանությունների անսպասելի ներողամտությունը շատերի զարմանքն է հարուցել. ինչո՞վ բացատրել այն հանգամանքը, որ համաներման ժամկետը լրանալուց հետո ներկայացած Սուքիասյանի խափանման միջոցը փոխեցին և ազատ արձակեցին, իսկ, ասենք, Սասուն Միքայելյանին մի անհեթեթ մեղադրանքով 8 տարի ազատազրկման են դատապարտել ու պահում են բանտում, նույնը և համաներման ժամկետի շրջանակներում ներկայացած Նիկոլ Փաշինյանի նկատմամբ։
Հավաստի աղբյուրներից տեղեկացանք, որ այս ներողամտությունը «հիմքեր» ունի։ Սուքիասյանների ընտանիքը վերջին ամիսներին մեծ ջանքեր է գործադրել Սերժ Սարգսյանի բարեհաճությանն արժանանալու համար։ Նրանք և անձամբ Խ. Սուքիասյանն ընդունել են «Սերժի կրոնը»՝ խոստացել են, որ հնազանդությամբ կծառայեն նրան։ Լավատեղյակ աղբյուրները պնդում են, որ նրանք որպես հպատակության նշան ֆինանսական խոշոր ներդրում են արել «Հայաստան» հիմնադրամին։ Եվ հենց այդ խոստումների շրջանակներում էլ Սուքիասյանը հրաժարվել է պատգամավորի մանդատից։Մեր աղբյուրը նշում է, որ այս բանակցություններում էական ներդրում ունի Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը։
Ըստ լուրերի՝ Խ. Սուքիասյանի այս պահվածքը Կոնգրեսի որոշ անդամների, այդ թվում՝ Ստեփան Դեմիրճյանի ընդգծված բացասական վերաբերմունքին է արժանացել։
|